Վլադիմիր Զելենսկու կնոջ մոտ կորոնավիրուս է հաստատվել
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կինը վարակվել է կորոնավիրուսով։ Նրա COVID-19-ի թեստը եղել է դրական։ Ելենա Զելենսկայան մեկուսացել է, ամբուլատոր բուժում է ստանում։ Այս մասին գրում է radiosputnik.ria.ru կայքը։
Նրա վարակման տեղն ու օրը պարզում են համաճարակաբանական հետաքննությամբ, քանի որ նախագահի կինը կատարել է Ուկրաինայի առողջապահության նախարարության կողմից ներկայացված կարանտինի կանոնները: Նա նաև պարբերաբար ստուգվում էր, վերջին բացասական թեստը հունիսի սկզբին էր։
Նախագահի մամուլի ծառայությունից հայտնել են, որ Ելենա Զելենսկայան իրեն լավ է զգում, COVID-ի ախտանիշներ չունի։ Նա չի շփվում ընտանիքի մյուս անդամների հետ, քանի որ Վլադիմիր Զելենսկու և երեխաների թեստի արդյունքները բացասական են եղել։
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ