Պեկինի սուպերմարկետները վաճառքից հանել են սաղմոնը՝ շուկայում կորոնավիրուսի բռնկման պատճառով
Պեկինի սուպերմարկետների ցանցը, ներառյալ՝ «Hair»-ը, «Material Beauty-ը» և «Carrefour»-ը այս գիշերվա ընթացքում վաճառքից հանել են սաղմոնը: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնել են տեղի ԶԼՄ-ները:
Պատճառն այն հաղորդագրությունն է եղել, ըստ որի, ձուկ կտրելու համար նախատեսված տախտակի վրա կորոնավիրուս է հայտնաբերվել: Տախտակն օգտագործվել է մայրաքաղաքի հարակից Ֆենտայ քաղաքում գտնվող «Սինֆադի» մեծածախ շուկայում՝ ներմուծված սաղմոնը վերամշակելու համար:
Ավելի ուշ շուկայի տնօրենի պաշտոնակատար Չու Ցզյունվեյը լրագրողներին ասել է, որ շուկայի հինգ աշխատողների մոտ կորոնավիրուսային վարակ է ախտորոշվել: Այդ պատճառով շրջանում մտցվել է «պատերազմական ժամանակի ռեժիմ»:
11 միկրոշրջանների բնակիչները պետք է պահպանեն ինքնամեկուսացման ռեժիմը, իրավունք չունեն հեռանալ տնից: Իշխանությունները նրանց կտրամադրեն սնունդ և առաջին անհրաժեշտության ապրանքներ, դրա համար կամավորներ կմոբիլիզացնեն:
Վկայակոչելով վիրուսաբանների ուսումնասիրությունները՝ չինական լրատվամիջոցները հայտնում են, որ կորոնավիրուսը չի կարող փոխանցվել ինչպես սաղմոնի, այնպես էլ ծովամթերքի միջոցով, բայց այն կարող է հայտնվել ապրանքի մակերեսին: