Քաղաքական 15:16 16/06/2020 Հայաստան

Մարուքյան. Մենք չենք մասնակցելու այս քվեարկությանը, այս ֆարսին

«Ուզում եմ խոսել իշխող քաղաքական ուժի ազնվության և անկեղծության մասին»,- խոհրդարանում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությանը։

Նա հիշեցրեց, որ 2018 թվականի օգոստոսի 11-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Իջևան քաղաքում ընտրողների հետ հանդիպմանը ասել է՝ Հայաստանում պետք է արմատախիլ արվի ընտրակաշառքների միջոցով ընտրություններում հաղթելու պրակտիկան, և այն ուժերը, որոնք ընտրակաշառք են բաժանել չպետք է գան և մասնակցեն ընտրություններին։

«Բնականաբար, երբ այդ հայտարարությունն անում էր, որպես երկար տարիների ընդդիմադիր պատգամավոր, նա գիտեր, որ միշտ էլ ընտրություններից հետո եղել են ընտրակաշառք բաժանելու մասին  խոսակցություններ, փաստեր։ 2018 թվականի հոկտեմբերի 18-ին «Մուլտի Գրուպ» կոնցեռնի հետ համագործակցությամբ Հայաստանում կառուցվում է խոշոր մայնինգ ֆերմայի բացմանը Փաշինյանն ասել է՝ Հայաստանում օլիգարխներ չկան, ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ պարոն Ծառուկյանը խոշոր սեփականատեր է։

2018 թվականի հոկտեմբերի 8-ին էլ Նիկոլ Փաշինյանն ու Գագիկ Ծառուկյանը ստորագրել էին հուշագիր, որի չորրորդ կետն է շատ հետաքրքիր. այնտեղ գրված է՝ կողմերը պատրաստվում են համատեղ աշխատել երկրում մարդու իրավունքների պաշտպանության մակարդակը բարձրացնելու... ուղղությամբ»,- ներկայացրեց պատգամավորը։

Էդմոն Մարուքյանը հիշեցրեց նաև 2018 թվականի դեկտեմբերին տեղի ունեցած հեռուստաբանավեճը, որի ընթացքում ինքը  Գագիկ Ծառուկյանին ասել էր, որ նա գործարար է, և չպետք է մասնակցի ընտրություններին։ Դրանից հետո, պատգամավրի խոսքով, ԲՀԿ ներկայացուցիչների հետ իրենց հարաբերությունները լարվեցին, իսկ խորհրդարանական ընտրություններում ԲՀԿ-ն դարձավ երկրորդ ամենամեծ խմբակցությունը.

«Եվ այդ ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ԲՀԿ-ն ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունն է, և նա այդ խմբակցությունը լեգիտիմ է համարում, հետևաբար  ԱԺ փոխխոսնակներից մեկը պետք է  ընտրվի ԲՀԿ-ից»։

Պատգամավորի խոսքով, ինքն այս ամենը հիշեցնում է, քանի որ իշխանական պատգամավորների վերջին շրջանի հայտարարությունները հակասում են վերոնշյալ իրողություններին, և այդքանով այս գործընթացն ազնիվ ու անկեղծ չէ։

«Ես ուզում եմ ձեզ հիշեցնել ևս մի դեպք, երբ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը եկավ խորհրդարան և խնդրեց թույլ տալ՝ քրեական հետապնդում իրականացնելու Վարդան Օսկանյանի նկատմամբ, որը ԲՀԿ երկրորդ համարն էր, և հավակնում էր նախագահական ընտրություններում թեկնածու լինելուն։ Ասվում էր,  որ նա փողեր է լվացել։  Եվ Նիկոլ Փաշինյանն այս ամբիոնից ասում է՝ Վարդան Օսկանյանը մարտի մեկի մահվան դատավճիռներ հրապարակած մարդ է, և այո, պետք է նա հետապնդվի։ Ես այդ ժամանակ անկախ պատգամավոր էի, և դեմ քվեարկեցի։ Իսկ այն ժամանակի իշխանությունը նույնատիպ ելույթներ էր ունենում, ինչ այսօրվա իշխանություններն՝ այս դեպքի առթիվ։ Եվ վերջում Օսկանյանի գործը փակվեց, պրծավ։ Պարզվեց, որ խորհրդարանը քաղաքական նպատակահարմարությամբ համապատասխան ժամանակահատվածում իր պատգամավորին հանձնեց իրավապահներին, որպեսզի նա դադարի հավակնել որևէ բանի։ Այդպես էլ եղավ, քրգործն էլ փակվեց»,- ներկայացրեց Էդմոն Մարուքյանը։

Դիմելով իշխանությանը՝ նա հարցրեց՝ այդ ո՞նց եղավ, որ երբ պետք է ԲՀԿ-ն լավ ուժ է, Գագիկ Ծառուկյանը խոշոր սեփականատեր է, նրա տանը կարելի է գնալ քեֆ անել, հետո գալ, մեզ ասել՝ բա իմացե՞լ եք՝ ինչ է եղել։

«Իսկ ո՞վ է մեզ՝ ԼՀԿ-ին կանգնեցրել այդ բարդ ընտրության առաջ, երբ հուշագիր էիք կնքում, այդ ժամանակ ճանաչել եք այդ մարդկանց լեգիտիմությունը։ Այս գործի նկատմամբ կա քաղաքական հսկողություն, այդ ո՞նց եղավ, որ ձեր նախարարների մոտ են հայտնվում նախաքննության նյութերը, քաղաքական չի՞։ Այդ ե՞րբ է եղել, որ քրգործի նյութերը բաժանվեն մարդկանց, նրանք էլ սկսեն հրապարակել։ Եվ այո, սա բարդ ընտրություն է, մենք գտնում ենք՝ կա քաղաքական խնդիր։ Քաղաքական իշխանությունը ելույթ էլ չի ունենում, որ գոնե հասկանանք՝ ինչ ու ոնց։ Այս առումով, ես ինքս, որպես Գագիկ Ծառուկյանի հետ շատ վատ հարաբերություններ ունեցող պատգամավոր, հիմա ձեզ ասում եմ, դուք ազնիվ չեք, անկեղծ չեք։ ԼՀԿ-ն չի մասնակցելու այս ֆարսին, և եթե ԲՀԿ-ն էլ չմասնակցի, ինձ հետաքրքիր է, դուք 88 հոգով միաձայն այո կասե՞ք»,- եզրափակեց խոսքը էդմոն Մարուքյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

18:59
«Դուք այդտեղ «կալցո» օպերացիայի մեջ եք, մենք էլ այստեղ՝ շրջափակված ենք տարբեր կողմերից»․ Սրբազանը հեռախոսազրույց ունեցավ Կիրանցի բնակչի հետ
Երբ թույլ չտվեցին մտնել Կիրանց, Բագրատ Սրբազանն ու Սուրեն Պետրոսյանը հեռախոսով կապվեցին կիրանցեցի տիկին Ալվարդի հետ, բարևներ փոխանցեցին...
Աղբյուր` Panorama.am
18:42
Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի վրա կարված գործն արդեն դատարան է ուղարկվել․ Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ ««Արմավիր» ՔԿՀ-ում հանդիպեցի իշխանության`...
Աղբյուր` Panorama.am
18:31
Մաղթում ենք ուժ՝ պատասխան պատրաստելու համար․ Զախարովան՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների մասին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մայիսի 3-ին կայացած ճեպազրույցում մեկնաբանել է Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի...
Աղբյուր` Panorama.am
18:22
ԲԴԽ դատավոր անդամ ընտրվեց Արմեն Դանիելյանը
2024 թվականի մայիսի 3-ին հրավիրված Դատավորների ընդհանուր ժողովն ավարտվեց:Այս մասին հայտնում են Դատական իշխանությունից։ «Օրակարգում...
Աղբյուր` Panorama.am
18:06
Կիրանցի մոտ տեղի է ունենալու պայթյուն. ՊՆ
Այսօր՝ ժամը 18:20-ին, Տավուշի մարզի Կիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք՝ 1 (մեկ) պայթյուն: Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:06
Պաղեստինի ժողովրդի համար կարևոր է Իսրայելի դեմ հարուցված գործին Թուրքիայի ներգրավվելու որոշումը
Պաղեստինյան «ՀԱՄԱՍ» խմբավորումը հաղորդագրություն է տարածել, որտեղ նշվում է, որ Պաղեստինի ժողովրդի համար չափազանց կարևոր է...
Աղբյուր` Panorama.am
18:02
Ես Աննա Հակոբյանի հետ չեմ հանդիպում. Գլխավոր դատախազ
«Եթե խոսքը վերաբերում է լրտեսության հանցակազմերին, մենք ունենք վարույթեր, դատարան ուղարկված գործեր, ունենք պետական դավաճանության գործեր։...
Աղբյուր` Panorama.am
17:52
Աճառյան փողոցում հյուրանոցի մոտ 35-ամյա տղամարդու առերևույթ սպանության դեպքով քրեական հետապնդում է հարուցվել 2 անձի նկատմամբ
Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է իրականացվում՝ պարզելու Երևանի...
Աղբյուր` Panorama.am
17:44
Լուլուն և Արփի Դավոյանը ԱԺ-ում նստած տակնուվրա են անում օնլայն խանութները. 168.am
ԱԺ նիստի ընթացքում 168.am-ի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես են ՔՊ-ական կին պատգամավորները հեռախոսի միջոցով ուսումնասիրում օնլայն խանութներում առկա...
Աղբյուր` Panorama.am
17:39
Սիմպատիաներով կամ անտիսիմպատիաներով պայմանավորված թքելը հանցակազմ չի պարունակում. Գլխավոր դատախազ
«Նման արարքները քրեականացված չեն, քրեականացված է հոգեբանական  բռնությունը, ատելության խոսքը, բռնության արդարացումը և բռնությունը...
Աղբյուր` Panorama.am
17:36
Եթե Սուքոյանի դեպքում կալանավորվում է, ապա Հակոբ Արշակյանի դեպքում ինչո՞ւ չի կալանավորվում.Աննա Գրիգորյանը՝ դատախազին
«Եթե Արթուրի նկատմամբ խափանման միջոցը կալանքն է ընտրվել, ապա բազմաթիվ այլ դեպքերում մենք կալանք այդպես էլ չտեսանք»,-խորհրդարանում...
Աղբյուր` Panorama.am
17:09
Լուսանկարների տարածումը և կոչերը, թե՝ «կարող եք միանալ ՄԻՊ-ի փնտրտուքին», կարող է պարունակել հանցակազմի առերևույթ հատկանիշներ. Մանասյան
«Քրեական օրենսգրքում նախատեսված է հանցակազմի հատկանիշներ պարունակող հանցագործության մի տեսակ, որը կոչվում է հետևյալ կերպ՝ Մարդու...
Աղբյուր` Panorama.am
16:42
Բեռլինի պաշտպանական նշանակության գործարանում բռնկված հրդեհից վտանգավոր ծուխ է բարձրանում
Բեռլինում գտնվո Diehl պաշտպանական-արդյունաբերական ընկերության մետալուրգիական գործարանում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով թունավոր ծուխ է...
Աղբյուր` Panorama.am
16:36
Այստեղ դասախոսության ժամ չեմ սկսելու. Դատախազը՝ ՀՀ-ում քաղբանտարկյալների առկայության հարցին ի պատասխան
Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը դիմեց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, թե կարո՞ղ է այս...
Աղբյուր` Panorama.am
16:31
Հայաստանում ովքե՞ր և ինչպե՞ս են ցանկանում լռեցել բնապահպաններին, լրագրողներին
«2018-ից ի վեր, կարող եմ ասել, որ Հայաստանում ավելացել են դեպքերը, երբ բնապահպանական ռիկսերի մասին բարձրաձայնող մարդկանց նկատմամբ դատական...
Աղբյուր` Panorama.am
16:06
Թուրքիայի և Ադրբեջանի կողմից երկրի տնտեսությունը ներսից պայթեցնելու պարտադրած քայլ է. Նաիրի Սարգսյան
Կառավարությունը վերջին նիստում տնտեսական գործունեության գրեթե բոլոր ոլորտներում շրջանառության հարկը կրկնակի բարձրացնելու մասին որոշում ընդունեց։...
Աղբյուր` Panorama.am
16:04
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու՝ փաստաբան Արա Զոհրաբյանի հաղորդումը ՀՀ գլխավոր դատախազությունն ԱԱԾ է ուղարկել։ Ազգային...
Աղբյուր` Panorama.am
15:33
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Հայաստանի դեմ ագրեսիայի մասով, 44-օրյա պատերազմի հետ կապված, երկու վարույթ ունենք, ՔԿ-ն ևս մեկ վարույթ է նախաձեռնել բռնի տեղահաման հետ...
Աղբյուր` Panorama.am
15:27
Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ
Կոնվերս Բանկը հայտարարում է բիզնես վարկերի վերաֆինանսավորման արշավ փոքր և միջին ձեռնարկությունների համար: Այլ բանկերից ու ֆինանսական...
Աղբյուր` Panorama.am
15:10
«Եթե մնա Նիկոլը...»
Ակցիա՝ տարբեր շրջաններում
Աղբյուր` Panorama.am
14:49
Իրանի իշխանություններն աջակցել են ԲՈւՀ-երի՝ ԱՄՆ-ից հեռացված ուսանողներին ընդունելու որոշմանը
Իրանի փոխնախագահ Սեյեդ Մոհամմադ Հոսեյնին պաշտպանել է ամերիկյան և եվրոպական համալսարաններից պաղեստինամետ գործողությունների պատճառով հեռացված...
Աղբյուր` Panorama.am
14:27
Գառնիկ Դանիելյան. Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, որ օրեր շարունակ Կիրանցում պայքարում է Ադրբեջանին միակողմանի զիջումների...
Աղբյուր` Panorama.am
14:24
Արդյո՞ք Կիրանցում դպրոցի մոտ ծառեր տնկելը կարող է լուծում լինել. ՄԻՊ-ի արձագանքը
«Որպեսզի կարողանամ գնահատել կոնկրետ այդ իրավիճակում կա իրավունքի ոչ իրավաչափ սահմանափակում, թե չկա, պետք է ունենամ հիմնավորում, որի...
Աղբյուր` Panorama.am
14:22
Երբ կարելի է խոսել քաշի մասին. Էթիկետի մասնագետի պարզաբանումը
Էթիկետի և պրոտոկոլի մասնագետ Հասմիկ Խաչատրյանը ներկայացնում է, թե որ շրջապատում կարելի է խոսել քաշի մասին։ «Քաշի մասին մտածելը շատերի...
Աղբյուր` Panorama.am
13:49
RSF. Հայաստանի իշխանությունների հռետորաբանության հետևանքով լրագրողների նկատմամբ անհանդուրժողականության մթնոլորտ է
«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը` RSF Մամուլի ազատության միջազգային օրվա առթիվ հրապարակել է...
Աղբյուր` Panorama.am
13:41
Հետագայում դուք ձեր արմունկներն եք կրծելու.Սեյրան Օհանյանը՝ ՔՊ-ականներին
«ՔՊ-ականների խոսույթում մենք լսում ենք արտահայտություններ, որոնք չեն համապատախանում իրողությանը։ Խոսում են նրա մասին, որ սուտ են այն...
Աղբյուր` Panorama.am
13:24
Մեր տան դռան, դարպասի բանալիներն այս պահին հանձնվում է Ադրբեջանին. Գառնիկ Դանիելյան
«Ադրբեջանը հատվածական սահմանազատում, սահմանագծում է  անում ու որն իրեն հարմար է, ասում է՝ այս հատվածում դու պետք է սա անես»,-...
Աղբյուր` Panorama.am
13:22
Մի հատ հանգստացեք և ձեր ձայնը մի բարձրացրեք, դուք նախազգուշացվում եք. Հակոբ Արշակյանը՝ Արթուր Խաչատրյանին
«Ձայնի իրավունքից զրել չկա՞, պարոն Արշակյան»,- ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի ելույթի ժամանակ...
Աղբյուր` Panorama.am
12:55
Աշխարհում առաջին անգամ նեոպոպուլիզմը կիրառվում է Հայաստանում. Քաղաքագետ
«Մինչև այսօր իշխանությունը հստակ, ժամանակացույցով մի բան է արել՝  հողեր հանձնել ու ժողովրդին ահաբեկել, ստել, այլ գործառույթ ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազանին կրկին չթողեցին գնալ Կիրանց
12:47 03/05/2024

Բագրատ Սրբազանին կրկին չթողեցին գնալ Կիրանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}