Քաղաքական 11:40 16/06/2020 Հայաստան

Դիտավորությա՞մբ եք ինֆորմացիայի արտահոսք կազմակերպել. Թանդիլյանը՝ դատախազին

«Խուզարկությունների շրջանակում միայն 2017 թվականի ընտրություններին վերաբերող ընտրակաշառքի նյութե՞ր եք գտել, և միայն ա՞յս քաղաքական ուժի մասո՞վ եք ընտրակաշառքի փաստերի տիրապետում»,- խորհրդարանում նման հարց հնչեցրեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը՝ դիմելով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։

Հիշեցնենք, որ գլխավոր դատախազը խորհրդարանին է ներկայացրել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին անձեռնխելիությունից զրկելու, նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան որպես մեղադրյալ ներգրավելու միջնորդությունը։

Պատգամավորը հետաքրքրվեց նաև՝ ինչպե՞ս են նախաքննական գաղտնիք պարունակող փաստաթղթերը հայտնվել իշխող քաղաքական ուժի պատգամավորների և նախարարների ֆեյսբուքյան էջերի պատերին. «Կարծեք թե այդ թղթերը թափված էր մի տեղ, նրանք հավաքել, տեղադրել էին։ Ինչպե՞ս է ստացվում, որ ձեր փաստաթղթերը հայտնվում են տարբեր մարդկանց անձնական տիրույթներում։ Եվ սա առաջին դեպքը չէ»։

Պատասխանելով Մ. Թանդիլյանի հարցին՝ Ա. Դավթյանը նշեց, որ իրենք չենք փնտրում որևէ քաղաքական ուժի վերաբերյալ փաստաթղթեր։

«Քրեական գործերը երթադրում են քրեադատավարական գործողություններ, և երբ այդ գործողությունների ընթացքում ձեռք են բերվում այս կամ այն դեպքի, այդ թվում ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ տեղեկություններ, ոչ մի դեպքում անալիզ չի արվում, թե դա որ քաղաքական ուժին է վերաբերում, կամ որ ժամանակահատվածին է վերաբերում։ Եթե նայեք միջնորդագիրը, ապա այլ քրեական գործի շրջանակում են բացահայտվել այն փաստաթղթերը, որոնց մասին ես արդեն խոսեցի։ Եթե այլ գործով խուզարկությունների ընթացքում հայտնաբերվեն այլ քաղաքական ուժերի որևէ այլ ժամանակահատվածի ընտրությունների ժամանակ ունեցած փաստաթղթեր, հավաստիացնում եմ, որ նույն ճակատագիրը կլինի»,- ասաց Ա. Դավթյանը։

Նրա խոսքով՝ նախաքննական գաղտնիքի հրապարակման օրենսդրական կարգավորումն այն է, որ վարույթ իրականացնող մարմինն ինքն է որոշում՝ ինչ ծավալով տեղեկություն պետք է հրապարակի։

«Նախաքննական մարմնի իրավունքն է այս կամ այն տեղեկությունը պաշտոնապես հրապարակելը։ Դա նաև այդ մարմնի պարտականությունն է՝ հասարակությանը իրազեկելու տեսանկյունից։ Իսկ բոլոր այն դեպքերում, երբ իմ ասած աղբյուրներից զատ, այլ կերպ է տվյալների արտահոսք լինում, ապա յուրաքանչյուր նման դեպքում մեր հստակ պահանջն է պարզել այդ փաստը»,- շեշտեց նա։

Արձագանքելով՝ Մանե Թանդիլյանը նշեց. «Այսինքն՝ դուք դիտավորությա՞մբ եք ինֆորմացիայի արտահոսք կազմակերպել և տվյալները տրամադրել իշխող քաղաքական ուժին՝ համարելով, որ դա նույնիսկ պետք է հասանելի դարձնել հանրության համար։ Այնինչ, դուք այդ փաստաթղթով եք եկել ԱԺ, հետևաբար, այն դեռ ապացուցման ենթական փաստաթուղթ է։ Եվ պարոն դատախազ, ինձ հիշեցրեք՝ ո՞վ էր 2017 թվականին ՀՀ գլխավոր դատախազը, երբ ես լայվով Արարատյան թաղամասում լայվով ներկայացնում էի ընտրական կաշառք բաժանելու դեպք»։

Պատասխանելով՝ Ա. Դավթյանն ասաց, որ իր խոսքից հետո պատգամավորի կատարած եզրակացությունները համարժեք չեն. «Ես չեմ ասում, որ մենք հատուկ արտահոսք ենք կազմակերպել, վարույթ իրականացնող մարմինն ինքն է որոշում, ինչ ծավալի տեղեկություններ է պարտավոր տրամադրել։ Իսկ 2017 թվականին ես եմ եղել գլխավոր դատախազը, աննախադեպ ծավալի քրեական գործեր են քննվել, ես կոնկրետ Ձեր վկայակոչած դեպքը չեմ հիշում, բայց բացառված է, որ այդ դեպքով վարույթ իրականացված չլինի»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:26
«Յանխ» կոչվող հանդամասում երեխա է մոլորվել
Մայիսի 5-ին, ժամը 16:43-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աստղաձոր գյուղի...
Աղբյուր` Panorama.am
23:12
Ամբողջ աշխարհից զանգեր, ոգևորության խոսքեր ենք ստանում, ասում են՝ գալու են մեզ միանան. Գառնիկ Դանիելյան
Կիրանցից Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները կշարունակեն երթը մայիսի 6-ին ժամը 11։00-ից
Աղբյուր` Panorama.am
21:51
Գարեգին Երկրորդը իր գնահատանքն է հայտնել Շվեդիայի Եկեղեցուն և իշխանություններին
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Շվեդիայի Եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսին։ «Մայիսի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ....
Աղբյուր` Panorama.am
21:38
Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի Facebook-ի էջի ետնանկարում Իլհամ Ալիևին պատկանող հյուրանոցի լուսանկարն է. Ղազարյան
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի Facebook-ի էջի...
Աղբյուր` Panorama.am
21:37
Սոցիալական ցանցերում Բագրատ Սրբազանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո՛չ էլ Սրբազանի հետ
Սոցիալական ցանցերում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո’չ էլ Սրբազանի հետ: «Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
21:29
Բրազիլիայում ջրհեղեղների զոհերի թիվն անցել է 70-ը
Բրազիլիայում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 70-ը։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ հայտնում է քաղաքացիական պաշտպանության...
Աղբյուր` Panorama.am
19:47
«Լադանիվա» խումբը մասնակցել է «Եվրատեսիլի» բացման արարողությանը
«Լադանիվա» խումբը մասնակցել է «Եվրատեսիլի» բացման` «Փիրուզագույն գորգի» արարողությանը։ Ժակլինի զգեստը...
Աղբյուր` Panorama.am
19:30
Այս անգամ նույն սխալը չգործենք, մի մերժեք հոգևորականների ձայնը և խրատը. Միքայել Սրբազան
«Բագրատ Սրբազանը երեկ երթ սկսեց դեպի Երևան, այն կոչվում է հանուն ճշմարտության, արդարության, հանուն հավատքի և ընդդեմ ստի, կեղծիքի,...
Աղբյուր` Panorama.am
19:14
Կահիրեում ավարտվել են Գազայի հարցով Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի բանակցությունները
Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչների մասնակցությամբ Կահիրեում Գազայի հատվածում հակամարտության կարգավորման շուրջ...
Աղբյուր` Panorama.am
19:09
Առանց Վեհափառ Հայրապետի օրհնության` մենք չենք գործում. Բագրատ Սրբազան
Կիրանցից Երևան  քայլերթի մասնակիցները հասել են Ծովագյուղ։ Քայլերթն առաջնորդող ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն...
Աղբյուր` Panorama.am
18:50
Նստացույց հայտարարած ազատամարտիկը կոչ է անում կառավարության շենքի դիմաց իր հետ միասին սպասել Բագրատ Սրբազանին
Կառավարության շենքի դիմաց արդեն 3-րդ օրը նստացույց անող ազատամարտիկ Իշխան Գևորգյանը ֆեյսբուքի իր էջում կոչով դիմել է Հայաստանի հասարակությանը։...
Աղբյուր` Panorama.am
18:42
Քայլերթի մասնակիցներին Սևանի մոտ դիմավորեցին Հայաստանի և Արցախի դրոշներով և քոչարի պարելով
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը դեպի Երևան շարունակվում է։ Երթի մասնակիցներին Սևանի  մուտքի մոտ դիմավորեցին...
Աղբյուր` Panorama.am
17:22
Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «Մայիսի 6-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Հունգարիայում: Կայանալու...
Աղբյուր` Panorama.am
17:14
Մեր շարժումը կհասնի իր նպատակին, Հայաստանի կազմաքանդումը կկասեցվի. Գառնիկ Դանիելյան
«Հասարակության բոլոր շերտերից երթին մասնակիցներ կան, իրենց բոլոր հակասությունները մի կողմ են դրել և միացել են «Տավուշն հանուն...
Աղբյուր` Panorama.am
17:09
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելում է Հայաստան
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ադմինիստրատորի տեղակալ, Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա...
Աղբյուր` Panorama.am
17:00
Սուրեն Պետրոսյան. Սա յուրատեսակ հնարավորություն է հաղթահարել, դուրս գալ այս նվաստացման, ստորացման վիճակից
Բագրատ Սրբազանի գլխավորությամբ քայլերթը շարունակվում է. ՈւՂԻՂ
Աղբյուր` Panorama.am
16:39
Իմ կյանքում ես երբևէ ոչ մի երթի չէի մասնակցել. Արման Նուռը՝ Բագրատ Սրբազանի գլխավորած երթից
«Իմ կյանքում ես երբևէ ոչ մի երթի չէի մասնակցել, որովհետև երբևէ չեմ հավատացել»,-ասաց Բագրատ Սրբազանի գլխավորած «Տավուշը հանուն...
Աղբյուր` Panorama.am
16:30
Երկու տարվա խնդիրը թողած՝ գնացել են հետ, 90-ականների հարցը լուծելու. Բագրատ Սրբազան
«Մեր պահանջն է ողջ ապօրինի գործընթացը դադարեցնել։ Մեզ համար խնդիրը ստի ու ճշմարտության մասին է, թե ինչ զարգացում կլինի, չգիտեմ, իսկ մեր...
Աղբյուր` Panorama.am
15:51
Ժամը 18:00-ին Բագրատ Սրբազանի գլխավորած քայլերթը կհասնի Սևան. ՈւՂԻՂ
Բագրատ Սրբազանի գլխավորությամբ շարունակվում է քայլերթը: Երթը դուրս է եկել Դիլիջանից։ Ժամը 18:00-ին շարժումը կհասնի Սևան, որտեղ երեկոյան...
Աղբյուր` Panorama.am
14:59
Իշխանությունները թուրքական քարոզչությանը ներդաշնակ զբաղմունք են գտել. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Փոխարենը ճշտեն, թե ի՞նչ անասելի ու անդառնալի վնաս է պատճառել Հայոց...
Աղբյուր` Panorama.am
14:45
Կառավարությունն ինքն է հայտարարում, որ սահմանազատման հանձնաժողովի կանոնակարգի նախագիծ անգամ առկա չէ.Արման Թաթոյան
ՀՀ նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը գրում է. «Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի, դրա անդամների...
Աղբյուր` Panorama.am
14:33
Եռագույնը պետք է հաղթի սև ու սպիտակին. Բագրատ Սրբազանը՝ Դիլիջանի կենտրոնից
Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասավ Դիլիջան, որտեղ նրանց սպասում եին բազմաթիվ քաղաքացիներ։ Շուշիից հերոս նահատակի մայր, տիկին Գյուլին...
Աղբյուր` Panorama.am
13:25
Բոլորը պետք է զինվորագրվեն այս առաքելությանը, որովհետև այն հանուն հավերժական Հայաստանի է. Ասպրամ Կրպեյան
«Բացառիկ հայկականություն կա այս ամենում հայրենասիրություն և հայակենտրոնություն ու հայրենատիրություն»,- Բագրատ Սրբազանի առաջնորդած...
Աղբյուր` Panorama.am
13:00
Քաղաքացիները մեքենաներից իրենց զորակցությունն են հայտնում Կիրանցից Երևան քայլերթի մասնակիցներին
«Հայկական պետականության համար» համակարգող կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եղթերում ներկայացնում...
Աղբյուր` Panorama.am
12:31
Զինվորականները Գոշավանքում պատարագի են մասնակցում
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել և գրել. «Զինվորականները եկել են Գոշավանք՝ պատարագին...
Աղբյուր` Panorama.am
12:20
Հայաստանն ապրում է նոր հոգևոր վերածննդի ու զարթոնքի հերթական պատմական դարաշրջանը. Դավիթ Անանյան
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրել է. «Պատմության փորձություններով ապրող ազգերի համար ժամանակը կրկնվելու հատկություն ունի։...
Աղբյուր` Panorama.am
11:47
Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավն ցույց է տալիս, որ իշխանության քարոզչական գործիքակազմը չափազանց անարդյունավետ է. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ինչպիսի մաղձով, թշնամությամբ, կեղծիքով 2018 թվականին...
Աղբյուր` Panorama.am
11:26
Ձեր լեզվով եմ ուզում ասել՝ ձեզ խելոք պահեք. Բագրատ Սրբազանը՝ իշխանություններին
«Մեր ամբողջ ընթացքը, ոչ թե քայլերթ է, այլ երթ և այն լինելու է շնորհով և ճշմարտությամբ լցված։ Ինչպես Առաքյալն էր ասում՝ ոչ մի կապանք, ոչ մի...
Աղբյուր` Panorama.am
10:28
Բագրատ Սրբազանն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման մասնակիցներն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի: Պատարագին...
Աղբյուր` Panorama.am
10:15
Անվերապահորեն զինվորագրվում եմ Բագրատ Սրբազանի ազնիվ պայքարին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «Անվերապահորեն ընդունում եմ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազանի գլխավորած երթը դեպի Երևան շարունակվում է
18:37 05/05/2024

Բագրատ Սրբազանի գլխավորած երթը դեպի Երևան շարունակվում է

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}