Ռուբեն Մելիքյան. Մի օր դատավոր Նիկողոսյանին կարցնեմ՝ հը՞, ես էի ճի՞շտ, թե՞ դու
Իրավապաշտպան, Արցախի նախկին ՄԻՊ, արդարադատության նախկին փոխնախարար, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը, որի դեմ սոցցանցերում արշավ է սկսվել, քանի որ ֆեյսբուքում Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը հրապարակել է նրա, նրա մանկահասակ երեխայի ու Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանի միասին լուսանկարը, գրել է.
«Արսեն Նիկողոսյանն իրենց կուրսի լավագույն ուսանողներից էր։ Բացարձակ գերազանցիկ։ Հետո՝ ասպիրանտուրա ու դիսերտացիա, դասախոսական ու գիտական աշխատանք։
Տարիներ շարունակ Արսեն Նիկողոսյանը նպատակասլաց փորձում էր դատավոր դառնալ։ Դիմում էր քաղաքացիական մասնագիտացմամբ, գրավոր փուլում ստանում էր բոլորից բարձր միավոր, բայց հարցազրույցի փուլում, որում հստակ չափանիշներ չկային, նրան չէին անցկացնում։ Հետո՝ նույնը վարչական մասնագիտացմամբ, հետո՝ կրկին քաղաքացիական, հետո՝ ևս մեկ անգամ վարչական։ Վերջապես 2014 թվականին, դիմեց քրեական մասնագիտացմամբ և անցավ։
Նրան չէին անցկացնում, իսկ նա դիմում էր, նրան հասկացնում էին, որ միևնույն է՝ չի դառնալու դատավոր, իսկ նա չէր կոտրվում ու կրկին դիմում էր։
Հավանաբար՝ որովհետև գիտեր, որ դատավորի առաքելությունը ամուր մարդկանց համար է։
Ես էլի՛ եմ ճանաչում Արսեն Նիկողոսյանի պես մարդկանց, որոնք չեն ընկրկել, հստակ դրել են իրենց նպատակը, առանց վհատվելու անարդարություններից՝ ձգտել ու նվաճել են այդ նպատակը, և մեր հայրենիքին ծառայել ու ծառայում են որակով, պատվով ու խղճով։ Այդ մարդիկ արժանի են, որ մեր երկիրն իրոք լավը դառնա, իսկ մեր երեխաների սերունդն ունենա համերաշխության ու արժանապատվության մթնոլորտում մեծանալու, ապրելու ու արարելու շանս։
ՀԳ. Վերջին անգամ Արսենի հետ շփվել եմ երևի անցյալ աշնանը կամ նույնիսկ ամռանը։ Մի հարցի շուրջ տարբեր կարծիքներ ունեինք։ Քննարկեցինք, փորձեցինք միմյանց համոզել, բայց ոչ մեկիս մոտ չստացվեց։ Արսենին հրաժեշտ տվեցի մի քիչ ծանր սրտով, ու մինչ օրս չենք շփվել։ Թող էս ամեն ինչն անցնի, մի օր կզանգեմ ու կհարցնեմ. հը՞, ես էի ճի՞շտ, թե՞ դու»։
Հարակից հրապարակումներ`
- Արա Զոհրաբյան. Հասարակական տրամադրություններով չի կարելի արդարադատություն իրականացնել
- Ռուբեն Մելիքյան. էրեխուս նկարը տարածելը քեզ չի ներվելու
- Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց կալանքից՝ 2 մլրդ դրամ գրավի դիմաց
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը