ՆԱՏՕ-ն ողջունում է զենքի շուրջ ԱՄՆ-Ռուսաստան բանակցությունները
Հյուսիսատլանտյան դաշինքը ողջունում է զենքի վերահսկման հարցերի շուրջ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև Վիեննայում անցկացված բանակցությունները և կոչ անում դրանց ներգրավել նաև Չինաստանին: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ ելույթ ունենալով Բրյուսելում գտնվող «Մարշալի գերմանական ֆոնդ»-ում:
«Այն փաստը, որ Ռուսաստանը և Միացյալ Նահանգները նստեցին բանակցությունների սեղանի շուրջ և խորհրդակցություններ են անցկացնում զենքի վերահսկման վերաբերյալ, ՆԱՏՕ-ի և ամբողջ աշխարհի անվտանգության համար մեծ նշանակություն ունի, մենք ողջունում ենք դա: Իհարկե, շատ կարևոր է, որ այդ քննարկմանը միանա նաև Չինաստանը»,- ասել է Ստոլտենբերգը:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց