Գեղանիստում քամին տանիքները ջարդել է, իսկ մարդիկ շինանյութ գնելու հնարավորություն չունեն. պատգամավոր
«Շիրակի մարզում բնական աղետը շարունակաբար է տեղի ունենում և մայիսին երկու անգամ եղած ուժգին քամուց հետո, հունիսի 20-ին Գեղանիստում պտտահողմ է եղել, և շուրջ 40 տների տանիքներ գոյություն չունեն, քանդվել են նաև մի քանի պատեր»,- խորհրդարանում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։
Նրա խոսքով, խնդիրը խորքային է, և չի կարելի ասել, որ կառավարությունն այստեղ անելիք չունի, հատկապես համավարակի պայմաններում, երբ արտագնա աշխատանքով ապրող ընտանիքները զրկվել են գումարից, իսկ բանկերը վարկ չեն տրամադրում։
«Բնականաբար, շինանյութի խանութները պարտքով ապրանք չեն տալիս։ Ուստի խնդրում եմ կառավարությանը հաշվի առնել այս հանգամանքը և շինանյութով աջակցել Շիրակի մարզի այն ընտանիքներին, որոնք տուժել են ուժգին քամիներից, որպեսզի մարդիկ իրենց գլխին տանիք ունենան։ Փաստացի, մենք չենք լուծել Շիրակում անօթևանության հարցը, և մարզում նորից գրեթե անօթևան բնակիչներ են հայտնվել։ Շնորհակալ կլինեմ, որ հարցը առանձնահատուկ դիտարկվի, և մարդկանց ոչ թե գումար, այլ ուղղակի շինանյութ տրամադրվի»,- եզրափակեց խոսքը պատգամավորը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ