11 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Մեքսիկայում
Հունիսի 23-ին, տեղական ժամանակով ժամը 19:29-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 15:29-ին) Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 16.10⁰ և արևմտյան երկայնության 95.91⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Մեքսիկա,
ԱԻՆ-ից հայտնում են, որ Կրուսեսիտա քաղաքից 23 կմ դեպի հարավ, օջախի 10 կմ խորությամբ, 7.5 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 11 բալ:
Ըստ «РИА Новости» լրատվական գործակալության նախնական տվյալների՝ երկրաշարժի հետևանքով կան ավերվածություններ, 1 զոհ և 1 տուժած։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին