Հիմա ես կոչ եմ անում մեր ժողովրդին, քայլ անել և դուրս գալ փողոց. Նունե Ներսիսյան
«Հիմա ես կոչ եմ անում մեր ժողովրդին, քայլ անել և դուրս գալ փողոց՝ ըմբոստանանք այս ամենի դեմ, ինչ որ արվում է մեր դեմ»,-անդրադառնալով բնակարանների գույքահարկի բարձրացման մասին օրենքի ընդունման փաստին՝ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Պարացելսուս» ՀԿ հիմնադիր Նունե Ներսիսյանը:
Ըստ բանախոսի, այն խայտառակ օրենք է, որի արդյունքում, ունեզրկելու են բոլորին:
Ներսիսյանի խոսքով, կենտրոնում կան մարդիկ, որոնք ապրում են թանկարժեք ստալինյան բնակարաներում, որոնք կամ ժառանգություն են ստացել, կամ վաղուց են գնել և ներկայում միայն աշխատավարձով են ապրում:
«Պատկերացումս այն է, որ այդ մարդկանցից ուշ թե շուտ կվերցնեն այդ բնակարանները՝ չգանձվող գումարների դիմաց, կօտարեն դրանք և այդ մարդիկ կամ կմնան դրսերում, կամ կարտագաղթեն և կգնան գյուղերում բնակվելու»,-հայտնեց Նունե Ներսիսյանը և նկատեց, որ այս ամենը իրեն հիշեցնում է 90-ականների ՀՀՇ-ի ժամանակը, երբ իր ուսանղուհի ընկերուհու պապիկին ու տատիկին ստիպել են լքել պրոսպեկտի իրենց բնակարանը և օտարել են այն:
Ըստ ՀԿ նախագահի, գյուղերում փակում են ծննդատները, դպրոցները և մարդկանց քշում են այնտեղ, ոչ կոմունիկաբելնի տեղեր ապրելու:
«Բա ասում էին մինչև 2050 թիվը 5 միլիոն բնակչություն ենք ունենալու, ինչպե՞ս, մարդկանց քշելո՞վ»,- նկատեց Նունե Ներսիսյանը և Հայտարարեց, որ ընդունված օրենքը չի կարելի հանդուրժել և կոչ արեց բոլորին ըմբոստանալ դրա դեմ դեմ:
«Եկել եմ այն համոզման, որ դիմակների կրելը եղել է պարտադիր մի բանի համար, որ մեր բերանները փակեն՝ չկարողանանք խոսել, բայց ենթադրենք մեր բերանները կարող են փակել, բայց ձեռքն ու ոտքը չեն կարող կապել, թող 10 հոգու փռեն ասֆալտին, թաթիկներ կտրեն, բայց ամբողջ ժողովուրդը երբ որ հասկանում է, որ չխոսելու համար են դիմակներով փակում իրենց բերանները, կարծում եմ բոլորն էլ կըմբոստանան»,- եզրափակեց «Պարացելսուս» ՀԿ հիմնադիրը:
Հարակից հրապարակումներ`
- Սարհատ Պետրոսյան. Չգիտեմ, թե ինչքանով իմաստ ուներ համավարակի պայմաններում առաջ տանել գույքահարկի փոփոխություն
- Ըստ Տիգրան Ուլիխանյանի, գույքահարկի բարձրացումը կնպաստի ճանապարհաշինության բարելավմանը
- Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց գույքահարկի ավելացման մասին օրենքը
- Մի քանի բնակարան ունեցողները պետք է այլ տարբերակով գույքահարկ վճարեն. Աղազարյան
- Արտակարգ դրության պայմաններում գույքահարկ բարձրացնելը խայտառակություն է. Թանդիլյան
- Կառավարությունն առաջարկում է գույքահարկի շեմը բարձրացնել
- Գույքահարկի 100% արտոնությունից օգտվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչվածները
- Փաշինյան. Ընդհանուր առմամբ գույքահարկն ավելանալու է
- Երևանի քաղաքապետին հետաքրքրեց Ժուռնալիստների միությանը գույքահարկի արտոնություն սահմանելու հարցը