Ռազմական համալսարանի լսարաններից մեկը կկրի փոխգնդապետ Հովիկ Քոսակյանի անունը
Հունիսի 29-ի ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրետանու ֆակուլտետի մասնագիտական լսարանն անվանակոչվել է 2020թ. մայիսին ողբերգական վթարի հետևանքով զոհված կրթօջախի ավագ դասախոս, ազատամարտիկ, փոխգնդապետ Հովիկ Քոսակյանի անվամբ: Այս մասին հայտնում է ՀՀ Պն տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Անվանակոչման արարողությանը մասնակցող ազատամարտիկները, ռազմական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմն ու կուրսանտները վերհիշել և արժևորել են ազատագրական պայքարի առաջին իսկ օրերից հայրենիքի պաշտպանությանն անդամագրված վաստակաշատ դասախոսի անցած ուղին։
Լսարանի բացման խորհրդանշական ժապավենը կտրել են փոխգնդապետ Հովիկ Քոսակյանի զավակները։
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց