Որևէ մեկը, որ իմացել է իր վարակված լինելու մասին, չի մասնակցել քվեարկությանը. Մակունց
«Մենք ուշադրության կենտրոնում ենք պահում բոլոր կոնտակտավոր պատգամավորներին»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ պատասխանելով հարցին, թե ինչու կորոնավիրուսով վարակված պատգամավորների հետ կոնտակտավոր պատգամավորները չեն ինքնամեկուսանում։
Ինչ վերաբերում է ինքնամեկուսանալուն, ապա Լ. Մակունցն ասաց, որ պատգամավորներն ինքնամեկուսանում են՝ ըստ բժիշկների ցուցումների։
«Այն պատգամավորները, որոնք ավելի շատ շփումների մեջ են, այդ թվում և ես, ձեռնարկում են բոլոր այն քայլերը, որոնք բժիշկն ասում է»,- նշեց պատգամավորը։
Հարցին, թե այս դեպքում քաղաքացիներն ի՞նչ օրինակ պետք է վերցնեն պատգամավորներից, Լիլիթ Մակունցը պատասխանեց՝ վարակակիր պատգամավորները մեկուսացած են, իսկ կոնտակտավորներն ու ախտանշան ունեցողները թեստավորվում են.
«Ով այսօր ներկայացել է խորհրդարան, կա՛մ ախտանշան չունի, կա՛մ թեստ է հանձնել և բացասական պատասխան ստացել։ Հանրությանը մենք հաղորդում ենք այն ուղերձը, որը պետք է փոխանցենք»։
Դիտարկմանը, որ մամուլում լուրեր շրջանառվեցին, թե սահմանադրական փոփոխությունների նախագծի քվեարկությանը մասնակցել են երկու վարակակիր պատգամավորներ, Լիլիթ Մակունցն արձագանքեց՝ նշված տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում։
«Պատգամավորներն իրենց վարակված լինելու մասին անմիջապես տեղյակ են պահում, հետևաբար նիստի օրը որևէ մեկը, որ իմացել է իր վարակված լինելու մասին, չի մասնակցել քվեարկությանը»,- նշեց Լ. Մակունցը։
Հարակից հրապարակումներ`
- 30.06.2020. Կորոնավիրուսով 14 հիվանդ է մահացել
- Պահանջում են քրգործերի հարուցում COVID-19-ով վարակված և ԱԺ նիստին մասնակցած պատգամավորների նկատմամբ
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց