Վենեսուելան վտարում է ԵՄ դեսպանին
Վենեսուելան ԵՄ դեսպան Իզաբել Բրիլանտե Պեդրոսին հռչակել է անցանկալի անձ՝ persona non grata և արտաքսում է երկրից։ Պեդրոսը պետք է լքի երկիրը 72 ժամվա ընթացքում: Այս մասին, Euronews-ի հաղորդմամբ, հայտարարել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն:
Կարակասի այս քայլը, ըստ Մադուրոյի, պայմանավորված է եվրոպական համայնքի կողմից կիրառվող պատժամիջոցներով, որոնք անդրադարձել են Վենեսուելայի 11 պաշտոնյաների:
Վենեսուելայի Նախագահն ասել է. «Ո՞վ են նրանք պատժամիջոցներ կիրառելու մեզ համար: Ի՞նչ են մտածում իրենք իրենց մասին»:
Նշվում է, որ երկուշաբթի օրը Եվրամիությունը պատժամիջոցներ կիրառեց նրանց նկատմամբ, որոնք համարվում են ներգրավված «երկրում գործող ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը խաթարող գործողությունների և որոշումների մեջ»:
Մեկուկես տարի առաջ ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն իրեն հայտարարեց նախագահ։ Նա Եվրամիության երկրների մեծ մասի կողմից ճանաչվեց պետության ժամանակավոր ղեկավար:
Այդ ժամանակ Նիկոլաս Մադուրոն տեղի ուեցածն անվանեց հեղաշրջման փորձ:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ