Ֆեյսբուքը պիտակավորելու է իր քաղաքականությունը ոտնահարող նյութերը
Ֆեսյբուք ընկերությունը հայտարարել է, որ սկսելու է պիտակավորել իր քաղաքականությունը խախտող տեղեկություններ պարունակող նորությունները, քվեարկությունների վերաբերյալ բոլոր հաղորդագրությունները և գովազդները: Խոսքը վերաբերում է նաեւ քաղաքական գործիչների կողմից զետեղված նյութերին: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
Ֆեյսբուքի խոսնակն ասել է, որ ըստ նոր որդեգրած քաղաքականության, կարող է հատուկ հղում կցել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից անցյալ ամիս ընտրությունների մասին զետեղված տեղեկությանը: Հիշեցնենք, որ Թվիթերը նամակների միջոցով քվեարկելու մասին Թրամփի ուղերձին կցել էր փաստահավաք տեղեկություններով պիտակ:
Ֆեյսբուքի գործադիր տնօրեն Ցուկերբերգն ասել է, որ իր ընկերությունը արգելելու է այն գովազդները, որոնց մեջ ընդգրկված անձինք կարող են համարվել ռասայական, կրոնական, սեռական պատկանելության կամ ներգաղթի կարգավիճակի հետ կապված սպառնալիք:
Քաղաքականության այս փոփոխությունը տեղի է ունենում այն ժամանակահատվածում, երբ աճում է գովազդների դեմ սկսված պայքարի ալիքը, որը ստացել է «Դադարեցրե՛ք հանուն շահի ատելությունը» անվանումը: Պայքարը սկսվել է Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո ԱՄՆ-ի քաղաքացիական իրավունքների պաշտպան կազմակերպությունների կողմից:
Այս արշավին են միացել գովազգային ավելի քան 90 ընկրություններ, այդ թվում ճապոնական «Հոնդա» ավտոընկերության ամերիկայն մասնաճյուղը, Unilever's Ben & Jerry's, Verizon Communications և The North Face ընկերությունները:
Սակայն քաղաքացիական իրավուքների պաշտպանության խմբերը ներկայացնող Ռաշադ Ռոբինսոնն ասում է, թե Ցուքերբերգի հայտարարությունը թերի է:
Ուրբաթ օրը Ֆեյսբուքը և Թվիթերը կորցրել են արժեթղթերի համապատասխանաբար 8 և 7 տոկոսը այն բանից հետո, երբ Unilever ընկերությունը տեղեկացրեց, որ դադարեցնում է Ֆեյսբուքում, Ինստագրամում և Թվիթերում իր գովազդները` պատճառաբանելով «ԱՄՆ-ի նախընտրական ժամանակաշրջանում բաժանարար և ատելություն սերմանող ելույթները»:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց