Մելբուրնի արվարձանների 300 հազար բնակիչ մեկուսացվել են
Ավստրալիայի իշխանությունները, կորոնավիրուսով վարակման դեպքերի աճի պատճառով, մեկուսացման ռեժիմ են մտցրել Մելբուրնի (Վիկտորիա նահանգի մայրաքաղաք) հյուսիսային արվարձաններում, որտեղ ապրում է մոտավորապես 300 հազար մարդ: Ըստ «Ինտերֆաքս»-ի, չորեքշաբթի օրը նման տեղեկություն է հաղորդել «The Guardian»-ը:
Ռեժիմը կգործի մեկ ամիս: Բնակիչներին թույլատրվելու է տնից դուրս գալ միայն գնումներ կատարելու, աշխատանքի գնալու, մարմնամարզությամբ զբաղվելու և առողջական խնդիրների պատճառներով:
Միևնույն ժամանակ, մեկուսացման ժամանակահատվածում իշխանությունները ցանկանում են բնակիչների մոտ կեսի շրջանում թեստեր անցկացնել կորոնավիրուսի առկայությունը ստուգելու համար:
Ըստ «The Guardian»-ի, Վիկտորիա նահանգում նախկինում մտցված սահմանափակումները մեղմացվել են, բացվել են ռեստորանները, մարզադահլիճները և կինոթատրոնները:
Գործակալությունը հիշեցնում է, որ մինչ այդ Ավստրալիայում ավելի բարենպաստ համաճարակաբանական իրավիճակ էր, քան շատ երկրներում: Երկրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 7,830 դեպք, 104-ը մահացել է:
Վերջին երկու շաբաթվա ընթացքում դեպքերի թվի աճ է նկատվել Ավստրալիայի բնակչությամբ երկրորդ ամենամեծ թիվ ունեցող Վիկտորիա նահանգում: Երկուշաբթի օրը 75 դեպք է ախտորոշվել, իսկ երեքշաբթի` 73:
Վարչապետ Դանիել Էնդրյուսը նախազգուշացրել է, որ Մելբուրնում ավելի խիստ սահմանափակումներ մտցնելը շարունակում է մնալ որպես հետագա գործողությունների հնարավոր տարբերակ:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին