Ղալեչյան. Տրանշ 2-ում պատրաստվում ենք իրականացնել մրցութային նոր գործընթաց
«Չնայած Հյուսիս-Հարավ ճանապարհի Տրանշ 2-ի՝ Աշտարակ-Թալին 42 կմ ճանապարհահատվածի վերակառուցման հատվածի նախկին կապալառուի հետ իրավական գործըաթնցներում ներգրաված լինելու, նախապատրաստական փուլում ենք և պատրաստվում ենք իրականացնել մրցութային նոր գործընթաց»,- ասուլիսում ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը։
Նա ընդգծեց, որ ամեն ինչ անելու են այնտեղ շինաշխատանքները վերսկսելու համար։ Փոխնախարարն ասաց, որ կորոնավիրուսով պայմանավորված մի քիչ ձգձգումներ են եղել միջազգային փորձագետների, ընկերությունների ներկայացուցիչների Հայաստան այցելությունների հետ կապված, բայց խնդիրը գրեթե լուծված է։
«Հնարավորություն ենք ունենալու նոր խորհրդատուների հետ միջազգային փորձագետների օգնությամբ պատրասվել մրցութային գործընթացին»,- ասաց նա՝ հավելելով, որ նախատեսել են մինչև տարեվերջ հայտարարել մրցութային գործընթաց։
Հարակից հրապարակումներ`
- Այսօր ևս մեկ անգամ արձանագրվել է, որ Տրանշ-2-ում շինարարություն չի իրականացվում
- Հյուսիս-Հարավի «Տրանշ-2»-ը ժամանակին շահագործման չի հանձնվի
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան