Քաղաքական 14:35 05/07/2020 Հայաստան

Փաշինյան. Հույս ունենք՝ նոր Սահմանադրությունը 2021 թ. կայանալիք հանրաքվեով կընդունվի ժողովրդի ազատ կամարտահայտմամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության օրվա կապակցությամբ։ 

«Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ,

այսօր Հայաստանում նշվում է Սահմանադրության օրը, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ բոլորիս: Պետք է անկեղծ արձանագրել, սակայն, որ ինչքան էլ բոլորս հասկանում ենք Սահմանադրության կարեւորությունը պետության կայացման, հանրային եւ պետական հարաբերությունների կարգավորման գործում, այս պետականորեն նշվող օրվա մեջ ինչ-որ կիսատություն կա, լիարժեքության պակաս:

Հայաստանի Երրորդ Հանրապետության պատմության մեջ երեք անգամ պաշտոնապես արձանագրվել է, որ ժողովուրդը հանրաքվեով ընդունել է Սահմանադրություն, կամ սահմանադրական փոփոխություններ: Բայց այդ հանրաքվեներից ոչ մեկի արդյունքները վստահելի չեն համարվել հանրության կողմից: Հայաստանի քաղաքացիները իրենցը չեն համարել Սահմանադրություն ընդունելու կամ փոփոխելու որոշումը, իրենցը չեն համարել նաեւ այդ որոշումների արդյունքում ընդունված Սահմանադրությունը:

Սա մեր պետական կառույցի ամենամեծ համակարգային թերությունն է, որովհետեւ Սահմանադրությունը, ըստ էության, քաղաքացիների պայմանավորվածություն պիտի լինի քաղաքացի-քաղաքացի, պետություն-քաղաքացի հարաբերությունների մասին: Եւ ըստ այդմ, պետական կարգը պետք է բխի քաղաքացիների կամքից, պետական կարգի հիմքում պետք է քաղաքացիների կամարտահայտությունը դրված լինի, ինչը պետության անսասանությունը երաշխավորող գործոն պիտի դառնա, պետության ճակատագրի համար քաղաքացիների ստանձնած պատասխանատվության արգասիք, պետություն ունենալու քաղաքացիների կամքի արտահայտություն:

Հատկապես վերջին շրջանի մի շարք իրադարձությունների վերլուծությունը ինձ հանգեցրել է այն մտքին, որ Հայաստանի քաղաքացիները երկրի պետական կարգը հաճախ իրենցը չեն համարում, չեն տեսնում այդ կարգի օրգանական կապն իրենց կամքի հետ:

Ու չնայած, իմ դիրքորոշումը եղել է այն, որ Սահմանադրության հաճախակի փոփոխությունները անհարկի սթրեսի են ենթարկում պետական համակարգը, Սահմանադրությանն անընդհատ փոփոխությունները բերում են անորոշությունների, նախորդ պարբերության մեջ նշված հանգամանքների գիտակցումը ինձ բերել է այն եզրակացության, որ մեր երկրին հարկավոր է նոր Սահմանադրություն, որը քաղաքացիների կամքի վրա հենված, քաղաքացիների կամքից բխող պետական կարգ կհաստատի Հայաստանում: 

Նոր Սահմանադրությունը, ըստ այդմ, պետք է ստեղծվի ոչ թե կոնկրետ անձի, անձանց, քաղաքական ուժի կամ խմբի ճաշակով ու «հագով», ոչ թե որևէ իշխանության վերարտադրությունն ապահովելու նպատակ պետք է ունենա, այլ ժողովրդի իշխանությունն ամրացնելու, ժողովդրի կամքից բխող պետական կարգ ունենալու և պետություն ունենալու քաղաքացիների կամքն արտահայտելու ռազմավարական հարցը պետք է լուծի:

Այս գործընթացը մեկնարկած է, հույս ունենք նոր Սահմանադրության նախագծի ձևավորումը կանցնի հնարավորինս լայն հանրային քննարկում և 2021 թվականին կայանալիք հանրաքվեով կընդունվի ժողովրդի ազատ կամարտահայտմամբ: Այս կարևոր գործում բոլորիս հաջողություն եմ մաղթում»,- նշված է վարչապետի ուղերձում:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:43
Ո՞րն է ընթրիքի համար լավագույն սննդակարգը
Ռուսաստանի ազգային հետազոտական բժշկական համալսարանի  դոցենտ Ն.Ի. Պիրոգով Ալֆրեդ Բոգդանովը ներկայացրել է՝ որն է ընթրիքի ճիշտ սննդակարգը,...
Աղբյուր` Panorama.am
19:30
Բուլղարիան նախատեսում է փոխել սահմանադրությունը
Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը, դիմելով քաղաքացիներին, հայտարարել է երկրի հիմնական օրենքը փոփոխելու պլանների մասին, գրում է...
Աղբյուր` Panorama.am
19:21
Երկուշաբթի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 17-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով...
Աղբյուր` Panorama.am
19:12
Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվն նախորդ տարվա համեմատ նվազել է շուրջ 60%-ով
2020 թվականի հունվար-հունիսին Հայաստան է  ժամանել 311 հազար 264 զբոսաշրջիկ, ինչը 2019թ-ի նույն ժամանակի համեմատ նվազել է շուրջ 60%-ով: Նման...
Աղբյուր` Panorama.am
19:02
Արցախում ՔԿԱԳ-ի աշխատանքային սահմանափակումները հանվում են
Հիմք ընդունելով Արցախի Հանրապետության պարետի 2020թ. ապրիլի 13-ի N 3 որոշման պահանջները, ԱՀ արդարադատության նախարարի 2020թ. օգոստոսի 12-ի N 81-Ա...
Աղբյուր` Panorama.am
18:50
Գեղամա գեղեցկուհին՝ Սևանա լիճը, հանրության հոգածության կարիքն ունի
Պոլիէթիլենային տոպրակներն ու պլաստիկե թափոնները Սևանա լճի այսօրվա աղետալի վիճակի պատճառներից մեկն են։ Մյուս կողմից էլ այն ընդգծում ...
Աղբյուր` Panorama.am
18:44
Ո՞ւմ է հակացուցված մեղր օգտագործելը
Դիետոլոգ,  սննդաբանների ազգային ասոցիացիայի փորձագետ Դարիա Ռուսակովան հայտնել է, թե ինչպես և ինչ քանակությամբ մեղր է կարելի օգտագործել, և...
Աղբյուր` Panorama.am
18:35
Ինչի՞ մասին են խոսում մարդու կապտած մաշկը և գիտակցության մթագնումը
Սրտաբան Անատոլի Տրիֆոնովը հայտնել է, թե ինչ նշաններով կարելի է հասկանալ, որ մարդը կյանքի և մահվան եզրին է, փոխանցում է «Ռիա...
Աղբյուր` Panorama.am
18:25
ԲԸՏՄ. Անշարժ հուշարձանների տարածքներում պահպանվել են համաճարակային անվտանգության կանոնները
Պարետի որոշումների պահանջների կատարումն ապահովելու նպատակով օգոստոսի 15-ին՝ վաղ առավոտից, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը դիտարկել...
Աղբյուր` Panorama.am
18:17
Մինչև հունվարի 1-ը ռուսական դպրոցներում զանգվածային միջոցառումներ չեն լինի
Մինչև 2021 թվականի հունվարի 1-ը Ռուսաստանի դպրոցներում զանգվածային միջոցառումներ չեն անցկացվի,  գրում է «Ռիա Նովոստի»-ն՝ հղում...
Աղբյուր` Panorama.am
18:14
Ռոբերտ Քոչարյան. Զարգացումները ցույց տվեցին, որ ՊՊԿ ստեղծման ռազմավարական քայլն անվրեպ էր
Արցախի առաջին նախագահ, ՀՀ երկորրդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան էջը գրում է. «28 տարի առաջ այս օրը ստեղծված Պաշտպանության...
Աղբյուր` Panorama.am
18:09
Մի քանի մարզերում առաջիկա գիշերները կգրանցվի +7 աստիճան
Հանրապետության տարածքում օգոստոսի 15-ի ցերեկը, 18-20-ը առանձին շրջաններում, 16-17-ին շրջանների զգալի մասում գիշերը և կեսօրից հետո, սպասվում է...
Աղբյուր` Panorama.am
17:56
Երևանում նշվել է Հնդկաստանի Անկախության 74-րդ ամյակը
Այսօր Երևանում նշվել է Հնդկաստանի Անկախության 74-րդ ամյակը։ ՀՀ-ում և Վրաստանում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Ն. Գ. Կ. Դ. Դեվալը ծածանել...
Աղբյուր` Panorama.am
17:51
«Իմ Ձայնը». Աջակցենք մենաշնորհին, խթանենք կոռուպցիան. «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050»
«Իմ Ձայնը» նախագիծն իր հոդվածում գրում է. ««Հեղափոխական» կառավարության, գուցե ավելի ճիշտ կլինի ասել՝ անձամբ...
Աղբյուր` Panorama.am
17:40
Թեհմինա Վարդանյան. Տղերք, բա ու՞ր եք․․․
Երևանի ավագանու ընդդիմադիր «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանն անդրադարձել է մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետ Արթուր...
Աղբյուր` Panorama.am
17:24
Բելառուսում ՕՄՕՆ-ականների կողմից ծեծված 16-ամյա ցուցարարը գիտակցության է եկել
Բելառուսում 16-ամյա երիտասարդն ընկել է կոմայի մեջ այն բանից հետո, երբ ձերբակալության ընթացքում նրան ծեծել են Ոստիկանության հատուկ նշանակության...
Աղբյուր` Panorama.am
17:08
Անցկացվել են հրամանատարական հավաքներ
Օգոստոսի 11-ից 13-ը ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Տիգրան Փարվանյանի ղեկավարությամբ անցկացվել...
Աղբյուր` Panorama.am
16:56
Նարինե Ոսկանյանի վիրահատությունը բարեհաջող է անցել
Հայտնի դերասանուհի Նարինե Ոսկանյանն արդեն  վիրահատվել է, նրա վիճակը գնահատվում է բավարար։ Ֆեյսբուք սոցիալական ցանցի օգտատեր Արթուր...
Աղբյուր` Panorama.am
16:29
Խաղաղապահների հերթական զորախումբը մեկնել է Աֆղանստան
ԶՈՒ խաղաղապահ բրիգադի հերթական զորախումբն օրերս մեկնել է Աֆղանստան։ ՊՆ տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբմ...
Աղբյուր` Panorama.am
16:14
Փաշինյան. Հայաստանը մեծապես կարևորում է Հնդկաստանի հետ ավանդական ջերմ հարաբերությունները
Վսրչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիին երկրի Անկախության օրվա կապակցությամբ:...
Աղբյուր` Panorama.am
15:59
Ռոմանոս Պետրոսյան. Պարզ լճի հարակից տարածքի վարձավճարները պետք է վերանայվեն
«Պարզ լճի շրջակայքում վարձակալությամբ տրամադրված տարածքների տարեկան վճարները պետք է վերանայվեն։ Դրանք անհամաչափ են և չեն համապատասխանում...
Աղբյուր` Panorama.am
15:41
Քաղաքագետ. Երբ արդեն վերջին հավի համար է պարզ, որ Նիկոլը մերկ է
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Մենք նորից անձեր ենք որոնում։ Այն, որ Նիկոլը չի կարող երկրի ղեկավար լինել, քիչ, թե սթափ,...
Աղբյուր` Panorama.am
15:23
Տիգրան Աբրահամյան. Տավուշում ծավալված գործողություններից հետո կրակոցների կտրուկ աճ կա
Արցախի ուղղությամբ Ադրբեջանից արձակված կրակոցների թիվն աճում է։  «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի նախկին...
Աղբյուր` Panorama.am
15:14
Արա Վարդանյան. Որ իմանաք թե ում պետք է շնորհակալ լինեք Ազատ և Անկախ Հայաստան ունենալու համար
«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին նախագահ Արա Վարդանյանը ֆեյսբուքյան գրառմամբ հիշեցրել է, որ 1992 թվականի հենց այս օրը...
Աղբյուր` Panorama.am
15:11
Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հերթական նիստը
Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ Եղիշե Կիրակոսյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Հանձնաժողովի հերթական...
Աղբյուր` Panorama.am
15:02
Երևանում ավտոբուսը հարվածել է հետիոտնին
«Հագեր» ավտոբուսի վարորդը Բաբաջանյան փողոցում՝ հետիոտնային անցումի վրա,  Օգոստոսի 14-ին, ժամը 09.00-ին վրաերթի է ենթարկել...
Աղբյուր` Panorama.am
14:48
Փաշինյանը շնորհավորել է կապանցիներին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր քաղաքի տոնի առթիվ շնորհավորել է կապանցիներին։ «Այսօր Հայաստանի ամենագեղատեսիլ և գրավիչ քաղաքներից մեկի՝...
Աղբյուր` Panorama.am
14:31
Ռուսաստանում սկսել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արտադրությունը
Ռուսաստանում սկսել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արտադրությունը, որը մշակվել է Համաճարակաբանության ու միկրոկենսաբանության ազգային...
Աղբյուր` Panorama.am
14:17
Ալավերդիում քաղաքացիները փակել էին միջպետական ճանապարհը
Ալավերդու Էնգելս թաղամասի հատվածում քաղաքացիներն այսօր փակել էին միջպետական ճանապարհը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Իմ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ցուցադրվեցին  ԶՈՒ ստորաբաժանումների կողմից խոցված ադրբեջանական ԱԹՍ-ների մնացորդները
15:41 21/07/2020

Ցուցադրվեցին ԶՈՒ ստորաբաժանումների կողմից խոցված ադրբեջանական ԱԹՍ-ների մնացորդները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}