Լուկաշենկոն հարցազրույցի է եկել առանց կոշիկների
Լուկաշենկոյի հետ աշխատող լրագրողների մասին ֆիլմում՝ «Президентский Пул», ներկայացվել է այն պահը, երբ Բելառուսի նախագահը հարցազրույցի է եկել առանց կոշիկների, միայն գուլպաներով։ Այս մասին գրում է korrespondent-ը։
«Ես հարգում եմ հավաքարարների աշխատանքը, ոտաբոբիկ եմ քայլում», - իր քայլն այսպես է մեկնաբանել Լուկաշենկոն՝ դուրս գալով վերելակից։
Նշվում է, որ այս տեսանյութն արվել է Սոչիում Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո: Ինչպես պատմել է լրագրող Ալեքսեյ Կրիվոշեևը, ողջ հարցազրույցի ժամանակ ինքն ու նախագահը եղել են գուլպաներով։
Ֆիլմում Լուկաշենկոն ներկայացվում է որպես անմիջական մարդ, որն անկեղծ շփվում է լրագրողների հետ։ Լրագրողներից մեկի հարսանիքին ուղարկել է թեյի սպասքի հավաքածու, մյուսի հարսանիքին՝ մեկ պարկ կարտոֆիլ։
Տեսանյութում՝ 39-րդ րոպեից։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին