Հնդկական անվտանգության ուժերը գրոհային են ոչնչացրել
Պակիստանում գործող ահաբեկչական խմբավորումներից մեկի զինյալը սպանվել է Ջամուի և Քաշմիրի միության հարավում հնդկական անվտանգության ուժերի հետ բախման ժամանակ: Այս մասին երեքշաբթի օրը հայտնել է «Kashmir Times»-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների իր աղբյուրները:
«Ծայրահեղականներից մեկը սպանվել է Սրինագար-Պուլվամ ավտոճանապարհի մոտակայքում անցկացված հակաահաբեկչական գործողության ընթացքում, որը համատեղ իրականացրել են զինված ուժերը և ոստիկանությունը: Երեք զինծառայող վիրավորվել է»,- Հնդկաստանի անվտանգության ուժերի աղբյուրներից տարածված տեղեկությունը ներկայացնում է ՏԱՍՍ-ը:
Այս տարի Ջամուում և Քաշմիրում անվտանգության ուժերը ոչնչացրել են հակահնդկական զինված խմբավորումների 118 ծայրահեղականի, որոնցից 32-ը սպանվել էին հունիսին:
Լարվածությունը Քաշմիրում սկսվել է դեռևս 1947 թվականին, երբ բրիտանական Հնդկաստանը անկախանալով, կրոնական հողի վրա բաժանվեց երկու պետության՝ Հնդկաստանի և Պակիստանի: Քաշմիրում նրանց միջև սահման չկա և տարածքները բաժանվում է հսկման գծով:
Քաշմիրի հնդկական մասում պակիստանյան զինված խմբավորումներն ակտիվորեն հանդես են գալիս Հնդկաստանից առանձնացման օգտին:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց