Անգլիայում վերաբացված փաբերը մի քանի օր անց կրկին փակվել են
Անգլիայի մի քանի փաբեր, որոնք վերսկսել էին աշխատանքը նախորդ շաբաթա վերջին, կրկին փակվել են այն բանից հետո, երբ COVID-19 հայտնաբերվեց այցելուների կամ հաստատությունների աշխատակիցների մոտ: «The Guardian» պարբերականի տարածած տեղեկությունը ներկայացնում է «Ինտերֆաքս»-ը:
Մասնավորապես, փակվել է «The Lighthouse Kitchen&Carvery»-ը հաստատությունը, որը գտնվում է Սոմերսեթի կոմսությունում: Փաբի տնօրինությունից հայտնել են, որ հաճախորդներից մեկը, որը շաբաթ օրը՝ հուլիսի 4-ին, այցելել է ռեստորան, հիվանդացել է կորոնավիրուսով: Այժմ աշխատակիցները կապ են հաստատում բոլորի հետ, որոնք այդ օրը գտնվում էին փաբում, որպեսզի այդ մասին հայտնեն վերջիններիս:
«Մեր ամբողջ անձնակազմը թեստավորվել է, և մենք նորից կբացվենք, երբ վստահ լինենք անվտանգությանը հարցում»,- հայտնել են փաբից:
Մեկ այլ հաստատություն՝ «The Fox and Hounds»-ը, որը գտնվում է արևմտյան Յորկշիրում, երկուշաբթի օրը՝ հուլիսի 6-ին, ահազանգ է ստացել իր այցելուներից մեկից, որը հայտնել է իր վարակված լինելու մասին:
«The Fox and Hounds»-ից հայտնում են, որ սպասում են Առողջապահության ազգային ծառայության որոշմանը և այդ պահին դեռ չեն աշխատում:
Հուլիսի 4-ին Անգլիայում հանվել էին կորոնավիրուսի տարածումն կանխարգելով ավելի վաղ ընդունած սահմանափակումների զգալի մասը, բացվել էին փաբեր և ռեստորաններ, որոնք փակվել էին մարտին: Բրիտանական ԶԼՄ-ներն այդ օրը անվանեցին «Սուպեր շաբաթ»: Ըստ տեղական ԶԼՄ-ների, տասնյակ հազարավոր մարդիկ շաբաթ օրն այցելել են Անգլիայի փաբերը:
Փաբերը ու ռեստորանները, ստացած ուղեցույցի համաձայն, այցելուներից վերցնում են կոնտակտային տվյալները, որպեսզի անհրաժեշտության դեպքում կարողանան կապ հաստատել նրանց հետ: Նրանք պետք է 21 օր պահեն այդ տվյալները: Օբյեկտների սեփականատերերը պետք է արձանագրեն հաճախորդների ժամանման ժամը և այնտեղ գտնվելու ժամանակահատվածը:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց