«Մեկ ժամից ավելի է համարից համար են մեզ ուղարկում, ու ոչ մի հոդաբաշխ պատասխան չստացանք»
Երևանի ավագանու ընտրություններին մասնակցած «Երևանի հանրություն» դաշինքի ավագանու թեկնածու Արմեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան գրառմամբ դիմել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին։
«Մեզ հետ շփման մեջ գտնվող բարեկամի մոտ հաստատվել է թագավարակ, իսկ կինս ունի բոլոր համապատասխան ախտանշանները։ Տանը այս պահին երկու թոշակառու կա։ Մեկ ժամից ավել է համարից համար են մեզ ուղարկում, ու ոչ մի հոդաբաշխ պատասխան չստացանք։ Կարո՞ղ ենք վերջիվերջո տեղեկանալ մեզ անվճար թեսթավորում հասնու՞մ է, և պետք է ինքնուրույն գնանք լաբորատորիա, թե՞ տան պայմաններում են ստուգելու։
Կանխավ շնորհակալ եմ պատասխանի համար, առողջություն եմ ցանկանում Ձեզ և Ձեր մերձավորներին»,- գրել է Ա. Հովհաննիսյանը։
Գրառմանն արձագանքել է առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը՝ խնդրելով անձնական նամակով որոշ մանրամասներ հայտնել իրեն։
Հարակից հրապարակումներ`
- Չենք կարող պնդել, որ առաջիկայում իրավիճակի կտրուկ վատացում չի արձանագրվի. Նիկոլ Փաշինյան
- Քաղաքացին հակադարձում է Թորոսյանին. 80-90 հազար դրամը մեկ մարդու բուժման համար մատչելի՞ է
- Կորոնավիրուսի դրական թեստով ու երկկողմանի թոքաբորբով քաղաքացուն չեն հոսպիտալացնում
Լրահոս
Տեսանյութեր
Մելքոնյան. Եկեղեցու, սրբազանների ակտիվացումը ցույց է տալիս, որ գտնվում ենք խորը ճգնաժամի մեջ