ՄԻՊ-ը՝ այսօր բերման ենթարկման դեպքերի մասին
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդես է եկել հայտարարությամբ այսօր Ոստիկանության բաժիններում կատարված աշխատանքի մասին. «Այսօր Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ ստացած մի շարք ահազանգերի հիման վրա արագ արձագանքման խմբերն այցեր են իրականացրել Ոստիկանության Արտաշատի, Մասիսի և Արարատի բաժիններ՝ կապված Խոր Վիրապի տարածքում ակցիա իրականացնող անձանց բերման ենթարկելու հետ: Ընդ որում, Ոստիկանության Մասիսի բաժին իրականացվել է կրկնակի այց՝ կապված մի շարք անձանց կրկնակի վարչական ձերբակալման և Ոստիկանություն կրկնակի բերման ենթարկելու հետ: Մարդու իրավունքների պաշտպանին բողոքներ են հասցեագրել նաև վարչական ձերբակալման ենթարկված անձանցից մի քանիսի փաստաբանները:
Ոստիկանության նշված բաժիններում Պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերն ունեցել են առանձնազրույցներ ընդհանուր թվով 53 անձի հետ, ուսումնասիրվել են նրանց վերաբերյալ կազմված փաստաթղթերը: Օրվա ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից տեղի ունեցած ակցիայի հետ կապված աշխատել է 4 աշխատանքային խումբ:
Այսօր երեկոյան ամփոփվել են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերի աշխատանքները, որոնց արդյունքներով համապատասխան գրություն կհասցեագրվի Ոստիկանություն: Գրությամբ կբարձրացվեն հարցեր, որոնք վերաբերում են անձանց վարչական ձերբակալման ենթարկելու հիմքերին ու բերման ենթարկելիս նրանց անձնական ազատությունից զրկելու պատճառները պարզաբանելուն, բերման ենթարկվածներին իրենց իրավունքները ներկայացնելուն, Ոստիկանության բաժնում բերվածների վերաբերյալ կազմված փաստաթղթերին և այլն»։
Հարակից հրապարակումներ`
- Մալյան. Նիկոլ Փաշինյանի իրական հենարանը ոստիկանության զորքերն են
- Իրավաբան. Իրականում տղաները ոչ թե ոստիկանի օրինական, այլ անօրինական պահանջը չեն կատարել
- Նարեկ Մալյանի պաշտպանը խնդրանքով դիմել է ԱԺ պատգամավորներին
- Նարեկ Մալյանին և ավտոերթի մասնակիցներին կրկին բերման ենթարկեցին
- Դանիելյան. Այս ամենի նպատակն այն է, որ որևէ տեղ քաղաքացիները չկուտակվեն ու իրենց ձայնը չբարձրացնեն
- Նարեկ Մալյանն Արտաշատից ավտոերթով գնում է դեպի Ազգային ժողով
- Նարեկ Մալյան. Ոստիկանությունը գողացել է իմ գույքը
- Արթուր Դանիելյանը, Կոնստանտին Տեր-Նակալյանը, Նարեկ Սամսոնյանը բերման ենթարկվեցին
- Արթուր Դանիելյան. Եթե ոստիկանները գնան իրավիճակի սրման, բացառված չէ, որ ստիպված դիմադրություն ցույց տանք
- Նարեկ Մալյանը ոստիկանության Արտաշատի բաժնում է
- Ավտոերթից առաջ Նարեկ Մալյանին բերման են ենթարկել
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին