Ադրբեջանի պաշտպանության նախկին նախարարը ձերբակալվել է 12 զոհի մասին հայտարարության պատճառով
Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունն այսօր ձերբակալել է Ադրբեջանի պաշտպանության նախկին նախարար Ռահիմ Ղազիևին (1992-1993թթ):Այս մասին գրում է «Արմենպրեսը»:
Պետանվտանգության ծառայության տարածած հաղորդագրության համաձայն` Ռ. Ղազիևիը «սոցիալական ցանցերում նպատակաուղղված տարածել է սադրիչ տեղեկություններ, որոնք իրականությանը չեն համապատասխանել, քաղաքացիներին անկարգությունների և պետական մարմինները գրավելու կոչ է արել»:
Ռահիմ Ղազիևին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 281-րդ (պետության դեմ կոչեր) և 282-րդ հոդվածներով (սադրանք):
Ռ. Ղազիևի ձերբակալության իրական պատճառը, թերևս, նրա կողմից արված հայտարարությունն է այն մասին, որ ադրբեջանական կողմն արդեն ունի 12 զոհ: Հայաստանի հյուսիս-արևելյան սահմանի ուղղությամբ Ադրբեջանի ձեռնարկած սադրիչ ռազմական գործողությունների ձախողումն Ադրբեջանի իշխանությունների համար ստեղծել է բարդ իրավիճակ: Այժմ ադրբեջանական կողմը փորձում է ամեն կերպ թաքցնել իր իրական կորուստները, և Ղազիևի ձերբակալությունը նման նպատակ է հետապնդում
Հարակից հրապարակումներ`
- Հայ-ադրբեջանական սահմանում տիրող իրավիճակի հարցով ՀԱՊԿ նիստը հետաձգվել է
- Հրապարակվել է լուսանկար խոցված ադրբեջանական ԱԹՍ-ից
- Չինարիում Ադրբեջանի արձակած արկերից մեկն ընկել է տան վրա, երկուսը՝ բակում
- ՊՆ. Ադրբեջանը 82մմ տրամաչափի ականանետից յոթ արկ է արձակել Չինարիի ուղղությամբ
- ՄԻՊ-ը միջազգային կառույցներին է ուղարկվել Տավուշում ադրբեջանական գնդակոծությունների առաջին միջանկյալ զեկույցը
Լրահոս
Տեսանյութեր
Եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ, մենք մեր բոլոր սահմանները կկորցնենք. Փաշինյան