Թանկարժեք բարձրակարգ հյուրանոցներ են ֆինանսավորվել մեկուսացում կազմակերպելու համար. Արմեն Եղիազարյան
«Տարօրինակ է, որովհետև ես ընդհանրապես չնշեցի, որ ինչ-որ մեկը դիմել և մերժվել է: Ինձ պարզապես հետաքրքրում է, թե ի՞նչ կարգով և ովքեր են որոշում այդ հյուրանոցները և ընկերությունները, քանի որ տպավորություն կա, որ շատ դեպքերում բավականին թանկարժեք բարձրակարգ հյուրանոցներ են ընտրվել՝ տեսնելով որ կան ավելի մատչելի հյուրանոցներ»,- հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանից չստանալով իր հարցի պատասխանը:
Պատգամավորը կրկին հարցրեց, թե ի՞նչ մեթոդով են ընտրվել կորոնավիրուսով հիվանդների և կենտսկտսվերնռրի մեկուսացմսն համար ֆինանսավորվող հյուրանոցները և սննդի մատակարարման կազմակերպությունները:
Տիգրան Ավինյանը հավաստիացրեց, որ նույնիսկ համեմատաբար շատ թանկ հյուրանոցներն անհամեմատ ավելի էժան են տրամադրել իրենց սենյակները և տարբեր հյուրանոցների սենյակների գների մեջ տատանումները մի քանի հազար դրամից ավել չեն եղել:
Ըստ Տիգրան Ավինյանի, կառավարությունը բաց հայտարարություն է տարածել և այն հյուրանոցները, որոնք համաձայնել են գնային առաջարկներին և պատրաստակամություն են հայտնել ընդունել ոչ միայն կոնտակտավորներին, այլև հիվանդներին, գրեթե բոլորի հետ համագործակցել են: Փոխվարչապետը չի հիշում մի հյուրանոց, որը պատրաստակամություն է հայտնել ընդունել մեկուսացողներին և կառավարությունը նրան մերժել է: