Հասարակություն 09:00 15/07/2020 Հայաստան

ՄԱԿ-ը նախազգուշացնում է

ՄԱԿ-ի տարեկան զեկույցի համաձայն, սովի մատնված մարդկանց թիվն ավելանում է։ Վերջին հինգ տարիների ընթացքում տասնյակ միլիոնավոր մարդիկ են համալրել քրոնիկական թերսնուցում ունեցողների շարքը, իսկ աշխարհում պետությունները շարունակում են պայքարել թերսնուցման բազմաթիվ ձևերի դեմ։ Այս մասին հայտնում են ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակից։ 

«Պարենային անվտանգության և սնուցման վիճակն աշխարհում» զեկույցի վերջին համարում տեղ գտած գնահատականներով, գրեթե 690 միլիոն մարդ քաղցած է եղել 2019 թվականին: Դա 10 միլիոնով ավել է 2018 թվականի նույն ցուցանիշից, և 60 միլիոնով ավել՝ 5 տարի առաջվա ցուցանիշից։ Բարձր գներն ու ցածր վճարողունակությունն, իրենց հերթին, նշանակում են, որ միլիարդավոր մարդիկ չեն կարող առողջ և վիտամիններով հարուստ սննդամթերք օգտագործել։

Սովի մատնված մարդկանց ամենամեծ ցուցանիշը գրանցվել է Ասիայում, բայց այն ամենաարագ տեմպերով աճում է Աֆրիկայում։ Ըստ զեկույցի կանխատեսումների, 2020 թվականի ավարտին կորոնավիրուսային համավարակի պատճառով աշխարհում լրացուցիչ ավելի քան 130 միլիոն մարդ կմատնվի քրոնիկական սովի։

«Պարենային և սննդի անվտանգության վիճակն աշխարհում» զեկույցը ամենահեղինակավոր համաշխարհային հետազոտությունն է, որ հետևում է սովի և թերսնուցման հարցերին վերաբերող առաջխաղացման վիճակագրությանը։ Այն մշակվում է ՄԱԿ-ի սննդի և գյուղատնտեսության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, Գյուղատնտեսության միջազգային հիմնադրամի, ՄԱԿ-ի պարենի համաշխարհային կազմակերպության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից։

Քաղցը թվերով
Թերսնուցված մարդկանց ամենամեծ թիվն Ասիայում է՝ 381 միլիոն մարդ։ Երկրորդ տեղում է Աֆրիկան 250 միլիոնով, որին հաջորդում են Լատինական Ամերիկան և Կարիբյան ավազանի երկրները՝ 48 միլիոն ցուցանիշով։ Թերսնուցվածության գերակայությունը, գլոբալ կտրվածքով, կամ սովի մատնված մարդկանց ընդհանուր թիվը քիչ է փոխվել, ընդամենը 8.9 տոկոսով, իսկ բացարձակ թվերը 2014 թվականից շարունակում են աճել։ Սա նշանակում է, որ վերջին հինգ տարիների ընթացքում, սովի մակարդակն աճել է՝ բնակչության թվաքանակի աճին զուգահեռ։

Համավարակի ազդեցությունը
Սովի դեմ պայքարի առաջընթացն արդեն իսկ դանդաղ էր ընթանում, իսկ կորոնավիրուսային համավարակն, իր հերթին, մեծացնում է խոցելիությունն ու պակասը պարենի համաշխարհային համակարգերում, այն է՝ ազդեցություն է ունենում սննդամթերքի արտադրության, բաշխման և սպառման բոլոր ձևերի և գործընթացների վրա։ Թեև դեռ շատ վաղ է գնահատել ինքնամեկուսացման և համավարակի տարածումը զսպելուն ուղղված միջոցառումների ողջ ազդեցությունը, ըստ զեկույցի գնահատականների, առնվազն ևս 83 միլիոն մարդ, և հավանաբար, ընդհանուր առմամբ 132 միլիոն մարդ, կարող է սովի մատնվել 2020 թվականին կորոնավիրուսով պայմանավորված տնտեսական անկման հետևանքով։

Անառողջ սննդակարգ, պարենային անապահովություն և թերսնուցում
Սովն ու թերսնուցումը բոլոր ձևերով հաղթահարելը, այդ թվում՝ թերսնուցման տարբեր աստիճանները, սնուցողական միկրոտարրերի բացակայությունը, գերքաշությունն ու ճարպակալումը, ավելին են, քան պարզապես գոյությունը պաշտպանելու համար սննդով ապահովելը։ Այն, ինչ սպառում են մարդիկ, և հատկապես՝ երեխաները պետք է նաև սննդարար լինի։ Այնուամենայնիվ, մեծաթիվ ընտանիքների համար հիմնական խոչընդոտը սննդարար մթերքի բարձր գինն է և առողջ սնունդ գնելու անկարողությունը։

Զեկույցը փաստարկներ է ներկայացնում այն մասին, որ առողջ սննդակարգ ապահովելու համար, անհրաժեշտ է շատ ավելին, քան օրական 1.90 ԱՄՆ դոլարը, որը աղքատության միջազգային նշաձողն է։ Ըստ զեկույցի, նույնիսկ ամենամատչելի առողջ սննդակարգի արժեքը հինգ անգամ ավելին է գնահատվում, քան ստամոքսը միայն օսլայով լցնելու արժեքն է։ Օգտակար նյութերով հարուստ սննդակարգը, որ պարունակում է՝ կաթնամթերք, միրգ, բանջարեղեն և սպիտակուցներով (բուսական և կենդանական ծագման) հարուստ կերակրատեսակները աշխարհում ամենաթանկ սննդամթերքի թվին են պատկանում։

Ըստ զեկույցի, 2019 թվականին, հինգ տարին չլրացած երեխաների մեկ քառորդից մինչև մեկ երրորդը՝ 191 մլն երեխա, թերաճ էին կամ հյուծված՝ այսինքն՝ հասակով շատ կարճ կամ շատ նիհար։ Հինգ տարին չլրացած ևս 38 միլիոն երեխա գերքաշ էր։ Միևնույն ժամանակ, մեծահասակների շրջանում ճարպակալումը դարձել է լիիրավ համավարակ։

Գործողությունների կոչ
Զեկույցը հիմնավորող փաստարկներ է ներկայացնում առ այն, որ երբ կայունությանն ուղղված քայլերը կյանքի կոչվեն, անցումը առողջ սննդակարգին կօգնի սովի ցուցանիշները կրճատել՝ միևնույն ժամանակ հսկայական խնայողություններ իրականացնել։ Ըստ զեկույցում արված հաշվարկների, նման անցումը թույլ կտա անառողջ սննդակարգերի պատճառով առողջությանը հասցված վնասները, որ ըստ գնահատականների 2030 թվականին կկազմեն 1,3 մլրդ ԱՄՆ դոլար, գրեթե ամբողջությամբ հավասարակշռել: Ածխաթթու գազի արտանետումները, որ ըստ գնահատականների կազմում են 1.7 տրիլիոն ԱՄՆ դոլար, կարող են կրճատվել գրեթե երեք քառորդով։

Զեկույցը կոչ է անում վերափոխել սննդային համակարգերը՝ նվազեցնելու սննդարար սննդամթերքի գինը և մատչելի դարձնելու առողջ սննդակարգերի արժեքը։ Թեև, ինչպես երկրից երկիր, այնպես էլ երկրի ներսում լուծումները տարբեր կլինեն: Ընդհանուր առմամբ, հարցի լուծումը պարենի մատակարարման համընդհանուր շղթայում միջամտություններ իրականացնելն է, այդ թվում՝ տնտեսական քաղաքականության, առևտրի, պետական ծախսերի և ներդրումային քաղաքականության մեջ։

Զեկույցը կառավարություններին կոչ է անում սնուցմանը վերաբերող հիմնահարցերը ներառել գյուղատնտեսության ոլորտում իրենց մոտեցումներում: Աշխատանք տանել սննդի արտադրության, պահեստավորման, փոխադրման, բաշխման, ինչպես նաև շուկայավարման ծախսերը խթանող գործոնները կրճատելու ուղղությամբ՝ այդ թվում՝ անարդյունավետության և սննդի կորուստների, թափոնների կրճատումը: Աջակցել տեղական մանրածախ արտադրողներին աճեցնել և վաճառել ավելի սննդարար սնունդ և ապահովել դրանց հասանելիությունը շուկաներ, առաջնահերթություն տալ երեխաների սննդին՝ որպես ամենամեծ կարիք ունեցող խումբ, խթանել վարքի փոփոխությունը կրթության և հաղորդակցության միջոցով, և ներառել սնունդը սոցիալական պաշտպանության ազգային համակարգերում և ներդրումային ռազմավարություններում:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:17
Առաջին անգամ Լոռու մարզում սև արագիլի բույն է հայտնաբերվել
Գերմանիայի բնության պահպանության միության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Առաջին անգամ Լոռու մարզում սև արագիլի (Ciconia nigra)...
Աղբյուր` Panorama.am
22:44
Վահան Կոստանյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում է եղել
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի հանդիպումը ՆԱՏՕ-ի մշտական...
Աղբյուր` Panorama.am
22:21
Երեք մեքենաների մասնակցությամբ վթարի հետևանքով 5 հոգի հոսպիտալացվել են
ՆԳՆ փրկարարական ծառայությունից հայտնում են. «Մայիսի 7-ին, ժամը 16:38-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Աղբյուր` Panorama.am
21:58
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՀՀ ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են. «Մայիսի 7-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում...
Աղբյուր` Panorama.am
21:48
Երկրաշարժ է գրանցվել Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ երկրաշարժ է գրանցվել Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս։ «Մայիսի 7-ին, ժամը 20:40-ին (Գրինվիչի...
Աղբյուր` Panorama.am
21:33
Կխնդրեմ՝ հասկանալով խոսեն, ոչ թե որին ինչ հարմար ա՝ դա գրեն ու հրապարակեն․ Կիրանցի գյուղապետ
«Ուրեմն ասեմ հետևյալը՝ սահմանազատումն ամբողջությամբ Կիրանցում չի վերջացել։ Ես շեշտել եմ՝ ամենամեծ վտանգը  ու վախը կա հենց էս քթի...
Աղբյուր` Panorama.am
21:02
Արամ Ա-ն իր աջակցությունն է հայտնել Գերագույն Հոգևոր Խորհրդի կողմից հրապարակած հայտարարությանը
Քիչ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիոյ կապ հաստատելով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսին հետ՝ իր ամբողջական...
Աղբյուր` Panorama.am
20:55
Ոչ մի անձնային և խմբային շահ չի սպասարկվելու․ Սուրեն Պետրոսյան
 «Այս պայքարն ազգային և համազգային է, սա պետք է ֆիքսել։ Սա ոչ միայն պետականության անկման գործընթացը կասեցնելու մասին է , այլև...
Աղբյուր` Panorama.am
20:36
Այն ինչ անում է այսօր եկեղեցին՝ իրական խաղաղության մասին է․ Մետքասե Հակոբյան
 «Ես այդ անձի կեղծ թեզերը փորձում եմ չմեկնաբանել, բայց մի բան կարող եմ ասել՝ եկեղեցին կոչնակը հնչեցնելով հայտարարել է  Հայրենիքի...
Աղբյուր` Panorama.am
20:23
Ակնկալիքներս մեծ են՝ վերջապես կազատենք Հայաստանն այս չարիքից․ 44-օրյա պատերազմի նահատակ հերոսի մայր
«Ակնկալիքներս մեծ են՝ վերջապես կազատենք Հայաստանն այս չարիքից»,-  այս մասին Բագրատ Սրբազանի գլխավորած դեպի Երևան քայլերթի...
Աղբյուր` Panorama.am
20:03
Այս իշխանությունների օրոք դպրոցներում, ուսումնական հաստատություններում անարգել թմրանյութ է շրջանառվում․ Գառնիկ Դանիելյան
«Այս օրերի ընթացքում ինչ տեսակի սուտ ասես, որ չեն հնչեցրել՝ իբր Սրբազանը երկու տղա ունի և բանակից ազատել է, ասացին՝ նարկոբիզնեսով են...
Աղբյուր` Panorama.am
19:47
Իրազեկման ավտոերթ՝ Գյումրիում
 «Շիրակը հանուն Հայրենիքի» շարժումը իրազեկման ավտոերթ է անցկացնում Գյումրի քաղաքի փողոցներում: Ավտոերթի  մասին շարժման...
Աղբյուր` Panorama.am
19:26
Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
«Չենք հավատում Կառավարությանը»,- ասում է Կիրանց գյուղի բնակիչը։ - Եթե 8 կետը դրել են, երեքը ինչի՞ են թողել,- ասաց նա։ -...
Աղբյուր` Panorama.am
19:15
LiveAra հարթակը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանը տեղեկացնում է․ «Ուրախ ենք տեղեկացնել, որ #LiveAra հարթակը սիրով միանում է Բագրատ Սրբազանի նախաձեռնած...
Աղբյուր` Panorama.am
19:07
Երբ հայ ժողովուրդը ելել է իմաստավորված պայքարի, հաղթել է․ Շարմազանով
«Մենք մեր հերոսական պատմության ժառանգներն ենք, որքան էլ հետնորդները ցանկանան մեզ հեռացնել Հայկ նահապետի արժեքներից, իրավունք չունենք...
Աղբյուր` Panorama.am
18:42
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ «Փակ է Արագածոտնի մարզի Ամբերդի խաչմերուկից դեպի Քարի...
Աղբյուր` Panorama.am
18:26
Իշխանությունը րոպե-րոպե հետևում է Արթուր Վանեցյանի շարժին․ «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է․ «Այսօր «Հայկական ժամանակը» գրել է. ««Հայրենիք» կուսակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:15
Հայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկ
Ակբա բանկն առաջինը Հայաստանում մեկնարկում է Չինաստանի խոշորագույն UnionPay International վճարային համակարգի UnionPay Gold և UnionPay Business...
Աղբյուր` Panorama.am
18:10
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունենան ցույցեր
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունենան ցույցեր՝ հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:03
Վլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի ժամկետով. Փաստաբան
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը  հայտնում է, որ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Վանաձորում որդին սպանել է տարեց մորը
ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնից ապրիլի 28-ին հաղորդում էր ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
17:57
Ես չեմ ճանաչում մի երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության և պաշտպանվածության երաշխիքը համարի սահմանին տնկած սյուները․ Արտակ Զաքարյան
«ՔՊ-ական կառավարիչներն այս ամենը ֆունդամենտալ կերպով ձախողելուց հետո, հասել են Հայաստանի Հանրապետության գոյությունը վտանգելուն և չեն էլ թաքցնում դա»:
Աղբյուր` Panorama.am
17:44
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Գերագույն հոգևոր խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է.  «Տավուշի մարզից տարածքները Ադրբեջանին միակողմանիորեն...
Աղբյուր` Panorama.am
17:41
Վանեցյան. Լավ ճանաչելով Նիկոլին՝ գիտեմ, թե ինչ է հիմա կատարվում նրա գլխում
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, արձագանքելով այսօրվա ասուլիսում Նիկոլ Փաշինյանի՝ իր հասցեին արված  հայտարարություններին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
17:22
Շատ հնարավոր է ես այստեղ մեռնեմ. «Զվարթնոց»-ում հացադուլ հայտարարած լրագրող Լեո Նիկոլյան
Արդեն 16 օր է «Զվարթնոց» օդանավակայանում շարունակում է հացադուլ իրականացնել ռազմական և հետաքննող ֆրանսահայ լրագրող  Լեո...
Աղբյուր` Panorama.am
17:19
Հայտնի են դպրոցների ավարտական քննությունների օրերը
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են 2023-2024 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական և...
Աղբյուր` Panorama.am
16:36
Իշխանությունները ցույց են տալիս, որ թքած ունեն միջազգային հանրության կարծիքի վրա.Դավիթ Ֆիդանյան
«Մենք բարձրաձայնում ենք այն խայտառակ բռնաճնշումների մասին, որոնք իրականացվում են ներկայիս վարչախմբի կողմից իր քաղաքական ընդդիմախոսների...
Աղբյուր` Panorama.am
16:16
Հյուրասիրություն, երաժշտություն. Ինչպես են դիմավորում Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցներին
Չնայած վատ եղանակին, առատ տեղումներին ու կարկուտին՝ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած քայլերթի մասնակիցները...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին
14:26 07/05/2024

Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}