Ռուստամ Բադասյանը հավաստիացրեց, որ ՔԿՀ-ներում 100 տոկոսվ օգտվում են սննդի ապահովման նոր ծառայությունից
«Նախատեսվում է Դավթաշենի երկրորդ թաղամասի և Ծովակալ Իսակովի 25 հասցեում տեղակայված զորամասերից որոշակի տարածքներ 5 տարի ժամկետով անհատույց օգտագործման հիմունքներով տրամադրել մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված կազմակերպությանը՝ ճաշարանային սննդի մատուցման աշխատանքներն այդ տարածքներում իրականացնելու համար»,-կառավարության նիստում հայտնեց ոստիկանապետ Վահե Ղազարյանը՝ ներկայացնելով անհատույց օգտագործման իրավունքով տարածք տրամադրելու և գնման ընթացակարգ կազմակերպելու թույլտվության մասին կառավարության որոշման նախագիծը:
Նախագծով առաջարկվում է թույլատրել ոստիկանությանը կազմակերպել փակ նպատակային մրցույթով գնման գործընթաց ոստիկանության զորքերի համար ճաշարանային սննդի մատուցման ծառայություններ ձեռք բերելու համար, որը աշխատանքներն իրականացվելու են ոստիկանության ընդհանուր միջոցների հաշվին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ պաշտպանության նախարարությունից հետո սննդի ապահովման ծառայությունը շարունակվում է այլ նախարարություններում, և այն սննդի ծառայությունների արտապատվիրակման պրակտիկա է, որն արդարացնում է իրեն:
«Որպեսզի այդ համակարգն ինստիտուցիոնալ, ամբողջական կայանա, պետք է շարունակենք լավարկել այն բոլոր շերտերում ու ուղղություններով»,- հայտնեց վարչապետը:
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն էլ հավելեց, որ բոլոր 12 քրեակատարողական հիմնարկներում ավարտվել է սննդի ապահովման գործընթացը, և դրանցից օգտվելու ցուցանիշը 100 տոկոս է:
Կառավարությունը հաստատեց Ոստիկանության զորքերի համար ճաշարանային սննդի մատուցման ծառայություններ ձեռք բերելու նախագիծը:
Հարակից հրապարակումներ`
- Մեր մեքենաները մոտենալու խնդիր ունեն, որովհետև կրակի տակ են. ԱԻ նախարարը՝ Տավուշում հրդեհների մարման մասին
- 4 օր է տանը և հիվանդանոցներում տեղափոխման սպասող հիվանդ չկա. Թորոսյան
- Հակառակորդը հետ է շպրտվել և նախնական տվյալներով տվել են զոհեր և վիրավորներ՝ կորցնելով տեխնիկա. Նիկոլ Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան