Մարտական կիրառումը ցույց տվեց՝ որոշ զինատեսակների գծով կարող ենք սկսել սերիական արտադրություն. Կարապետյան
ԱԺ-ում քննարկվեց Կառավարության ներկայացրած «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» և «Պաշտպանության մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերը՝ երկրորդ ընթերցմամբ ամբողջությամբ ընդունելու վերաբերյալ:
ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Տիգրան Կարապետյանի գնահատմամբ, չափազանց կարևոր օրենքի նախագիծ է, առաջարկեց նախագծին կողմ քվեարկել, քանի որ, իր համոզմամբ, այս օրենքի ընդունումով վերջնական տեսք կտրվի ռազմարդյունաբերական համալիրի ձևավորմանը։
«Ինչպես երկու-երեք օր տեսնում ենք Տավուշում, ռազմաարդյունաբերական համալիրը արդեն շոշափելի արդյունքներ ունի, առաջին անգամ հարվածային անօդաչու ունեցանք` մարտական կիրառումով, ունենք էլի հաջողություններ գրանցած, որոնց մասին, ըստ անհրաժեշտության, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության կամ պաշտպանության նախարարությունները կխոսեն: Մեր նախարարությանը կոչ ենք անում ավելի ակտիվ համագործակցել պաշտպանության նախարարության հետ: Մարտական կիրառումը ցույց տվեց, որ որոշ զինատեսակների գծով կարող ենք արդեն սկսել սերիական արտադրություն և նաև այս ուղղությամբ, կարծում եմ, պետք է ավելի ակտիվ գործել»,- ասաց Տիգրան Կարապետյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ռազմարդյունաբերությունը պետք է լինի մեր տնտեսության քարշակող ուժերից, առաջատար ոլորտներից մեկը. վարչապետ
- Ինչո՞ւ են փակվել ռազմարդյունաբերության ոլորտը սպասարկող որոշ գործարաններ