Վլադիմիր Գասպարյան. Տղե՛րք, շա՜տ ենք ծիրանացել
Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, անդրադառնալով վերջին օրերի իրադարձություններին ու անցուդարձին, ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հետևում էի մեր «հզոր ծիրանային պատերազմներին» ու «ջախջախիչ հաղթանակներին» ու մտածում՝ երևի թե 1920 թիվը ծիրանը պակաս տարի է եղել, որ առանց մի կրակոցի թուրքին հանձնեցինք Սարիղամիշը, Կարսը, Ալեքսանդրապոլը, հետո նույն թուրքի պահանջով կնքեցինք Ալեքսանդրապոլի խայտառակ պայմանագիրը, վերջում էլ մի բուռ Հայաստանը տվեցինք բոլշևիկին, որ գոնե վերջին մի քանի հազար հայը փրկվեն:
Պարզվում է՝ ծիրա՜ն չենք ունեցել, ծիրա՜ն...
Թե չէ ինչե՜ր կանեինք...
Հիմա ծիրանացել ենք, տղե՛րք, շա՜տ ենք ծիրանացել...
Ու կարծում ենք՝ դրսի «ծիրանակռվով» ներսի սահման ենք պահելու:
Բայց պատմությունը լրիվ հակառակն է հուշում...»
Հարակից հրապարակումներ`
- Վլադիմիր Գասպարյան. Չվրիպե՛ք
- Վլադիմիր Գասպարյան. Ոչ մեկին չեմ ուզում վախեցնել, բայց թվերի սիմվոլիզմ կա
- Վլադիմիր Գասպարյան. Ժողովրդի ճակատագրի հետ խաղալը ոչ մեկ չի հանդուրժելու
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը