ԱՄՆ-ը ու Միացյալ Թագավորությունը կոչ են անում Արևմուտքի արժեքները պաշտպանել Չինաստանից
Միացյալ Թագավորությունը, Միացյալ Նահանգներն ու նրանց բոլոր դաշնակիցները պետք է Չինաստանից ու Ռուսաստանից իրենց արժեքները միասնաբար պաշտպանեն միջազգային բեմահարթակներում: Այս մասին է հայտարարել Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դոմինիք Ռաաբն ԱՄՆ-ի իր պաշտոնակից Մայք Պոմպեոյի հետ հանդիպման ժամանակ: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
Առիթն օգտագործելով` Պոմպեոն Վաշինգտոնի կողմից ցավակցություն է հայտնել Մեծ Բրիտանիայում կովիդ 19 հիվանդությունից մահացած անձանց համար, և մեկ անգամ ևս շեշտել ԱՄՆ-ի այն պնդումը, որ հիվանդությունը տարածվել է Չինաստանի Ուհան քաղաքից:
«Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը խայտառակ քաղաքականություն է վարում իր սեփական շահերն առաջ տանելու համար այս աղետը շահարկելով»,- ասել է Պոմպեոն: Նա մյուս երկրներին նույնպես կոչ է արել ընդդիմանալ ՉԿԿ-ին և այս երկրի ղեկավարությունն` անվանել «սպառնալիք»:
Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը հերքել է այն քննադատությունները, որոնց համաձայն իր երկրի կառավարությունը չի ուսումնասիրել Եվրոպական միության հարցով 2016 թվականի հանրաքվեի ժամանակ Ռուսաստանի հնարավոր միջամտության հարցը: Երեքշաբթի օրն այս մասին խորհրդարանի կողմից ներկայացված զեկույցում Ռուսաստանը գնահատվում է որպես թշնամական պետություն, որը մեծ սպառնալիք է Մեծ Բրիտանիայի և Արևմուտքի համար` լրտեսության, կիբեռհարձակումների ու ընտրություններին միջամտելու տեսանկյունից:
Զեկույցը հրապարակած Հետախուզության և անվտանգության հարցերով հանձնաժողովի անդամ Ստյուարդ Հոզին ավելի վաղ մեղադրել էր կառավարությանը 2016 թվականի քվեարկության ժամանակ Ռուսաստանի դերակատարության հնարավորությունն ընդհանրապես անտեսելու մեջ:
Պոմպեոն նշել է, որ Մեծ Բրիտանիան ու ԱՄՆ-ը ազատ առևտրի գործարք կնքելու ուղղությամբ դեռևս ունեն անելիքներ, սակայն հույս է հայտնել, որ պայմանագիրը բանակցությունների երրորդ փուլից հետո պատրաստ կլինի հուլիսի վերջին:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ