Քաղաքական 13:14 25/07/2020 Հայաստան

ՀԱՍԱԿ-ն առաջարկում է «երրորդ ճանապարհը»

Այսօր տեղի է ունեցել «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության համաժողովը, որի ընթացքում ամփոփվել է կուսակցության նախորդ տարվա իրականացված աշխատանքն ու առաջարկներ հնչել հետագա գործունեության հետ կապված՝ հաշվի առնելով երկրում տիրող ծանր սոցիալ-տնտեսական և քաղաքական իրավիճակը: Այս մասին հայտնում են կուսակցության մամուլի ծառայությունից: 

Համաժողովի ընթացքում կուսակցության անդամներն ընդունել են քաղաքական նոր մանիֆեստ, որը սահմանում է ՀԱՍԱԿ-ի ծրագրային դրույթները առաջիկայի համար: Մանիֆեստում նշվում է, որ  կուսակցությունը չի ցանկանում վերադառնալ հին Հայաստան, բայց նաև անընդունելի է ներկայիս իշխանությունների պոպուլիզմն ու իմիտացիոն հեղափոխական հռետորաբանությունը։ Հետևապես առաջարկվում է «երրորդ ճանապարհը»:

Սոցիալ-տնտեսական ոլորտում կուսակցությունը, ի թիվս այլ հարցերի, առաջնահերթ է համարում թոշակների ամենամյա ինդեքսավորումը, աշխա «շքեղության հարկի» սահմանումը,  թափանցիկ կերպով կապիտալի համաներումը,  մարզերում բժշկական և կրթական հաստատությունների ֆինանսավորման ավելացումը, տաղանդավոր երիտասարդությանն աջակցելու համար հիմնադրամի ստեղծումը:

Ինչ վերաբերում է ներքին քաղաքականությանը, «Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը, որպես առաջնահերթություն ամրագրել է, որ Հայաստանը հարկավոր է դարձնել հիրավի խորհրդարանական հանրապետություն, որտեղ կներդրվի պրոֆեսիոնալիզմի սկզբունքը պետական առանցքային պաշտոններում նշանակելիս, նվազագույնի կհասցվի քաղաքական ազդեցությունը ուժային կառույցների վրա, իսկ վտանգավոր «անցումային արդարադատությունից» ու «վեթինգից» կհրաժարվեն:

Արտաքին քաղաքականության ոլորտում կուսակցությունն առաջարկում է ձեռնպահ մնալ Արցախյան հիմնախնդրի նկատմամբ պոպուլիստական հռետորաբանությունից և համադրել խելամիտ դիվանագիտության և ռազմական զսպման սկզբունքները, հետևողական և կանխատեսելի քաղաքականություն վարելով՝ վերականգնել ՌԴ հետ հարաբերություններում վստահության մթնոլորտը, զարգացնել տնտեսական և հումանիտար կապերը ԱՄՆ-ի և Եվրամիության հետ, բայց ոչ ի վնաս հայ հասարակության ավանդական արժեքների և մեր երկրի ֆինանսական անկախության:

Իր ելույթում «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը նշել է, որ 2016-ին հիմնադրված կուսակցությունը որոշակի ճանապարհ է անցել՝ մշտապես կառուցողական ձևով իշխանությունների և հասարակության ուշադրությունը հրավիրելով երկրում առկա հրատապ խնդիրներին: Եվ ձեռք բերված այդ փորձը թույլ է տալիս այսօր սահմանել նոր, ավելի հավակնոտ առաջնահերթություններ:

«Այն ցավալի իրավիճակը, որը ձևավորվել է երկրում կորոնավիրուսի համաճարակի արդյունքում, ինչպես նաև կառավարության կողմից  ձեռնարկված հակաճգնաժամային միջոցառումների անարդյունավետության պատճառով, մեզ ստիպում է ավելի ակտիվ մասնակցություն ունենալ երկրի քաղաքական կյանքում: Միևնույն ժամանակ, Հայաստանն այսօր համաճարակի դեմ պայքարում ազգային միասնության կարիք ունի, քանի որ չարիքը դեռ չի պատրաստվում նահանջել», - ասել է նա:

Սակայն, ըստ Ղուկասյանի, այսօր մենք ականատեսն ենք դառնում, որ ազգային միասնությանն աջակցելու և հասարակության ու պետության հիմնախնդիրները լուծելու փոխարեն, իշխանությունները գերադասում են լուծել իրենց նեղ անձնական խնդիրները` կառավարման համակարգն առավել կենտրոնացնելու համար:

Հայաստանի առջև ծառացած մի շարք լուրջ մարտահրավերներին իր ելույթում անդրադարձել է  կուսակցության փոխնախագահ Ծովինար Կոստանյանը: Նշելով համաճարակաբանական և սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակը, նա ուշադրություն է դարձրել այն հանգամանքին, որ առանց աշխատանքի մնացած հազարավոր քաղաքացիները այսօր ոչ այնքան մասնավոր հիմնադրամների և բարեգործական կազմակերպությունների օգնության կարիքն ունեն, այլ պետության աջակցության, քանզի դեռ պարզ չէ, թե որքան կտևի այս ճգնաժամը. «Կառավարությունը պետք է ձեռնարկի ոչ թե այնպիսի քայլեր, որոնք ունեն կարճաժամկետ ազդեցություն և նախատեսված են սոցիալական դժգոհությունը ժամանակավորապես թեթևացնելուն, այլև մտածեն բնակչությանն ու բիզնեսին համակարգային աջակցմանն ուղղված միջոցառումների մասին»:

Կուսակցության խորհրդի անդամ Արման Սաֆարյանն անդրադարձել է տաղանդավոր երիտասարդության ինքնաիրացման խնդիրներին: Նա մատնանշել է ԵԱՏՄ և ԱՊՀ շրջանակներում մեկ մշակութային և հումանիտար տարածքի պահպանման կարևորությունը, որի գոյությունն այսօր Հայաստանի համար մրցակցային առավելություն է: Սաֆարյանի խոսքով, հայ հասարակության ավանդական սոցիալական և ընտանեկան արժեքների ընկալումը դեռ գերակշռում է եվրասիական տարածքում, ինչը մեծ արժեք ունի ժամանակակից գլոբալիզացված աշխարհում:

Իր հերթին, խորհրդի անդամ և կուսակցության խոսնակ Լիա Խոջոյանն իր խոսքում ուշադրություն է հրավիրել տեղեկատվական տարածքն ատելության հռետորաբանությունից մաքրելու անհրաժեշտության վրա, քանի որ, ցավոք, ատելություն սոցցանցերում տարածում են ոչ միայն «ֆեյքային» օգտատերերը, այլև բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց հայտարարություններում ու ելույթներում:

Եզրափակելով համաժողովը՝ կուսակցության անդամները շեշտել են իրենց պատրաստակամությունը հետայսու ևս ակտիվ մասնակցել երկրում քաղաքական գործընթացներին և մասնակցելու հաջորդ խորհրդարանական ընտրություններին՝ չբացառելով քաղաքական ուժերի հետ համագործակցությունը, եթե նրանք կիսում են իրենց մոտեցումները ներքին և արտաքին քաղաքականության վերաբերյալ:

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:05
Ավետիք Չալաբյան. Մհեր Գրիգորյանի գլխավորած հանձնաժողովը սահմանազատման լիազորություն չունի
«Այն սահմանագծման ու սահմանազատման հանձնաժողովը, որ ստեղծված է Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեղնող անձի կողմից, ընդամենը ...
Աղբյուր` Panorama.am
15:35
Ալեն Սիմոնյանը կհանդիպի Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 15-18-ն աշխատանքային այցով գտնվելու է Ժնևում՝ մասնակցելու Խորհրդարանների...
Աղբյուր` Panorama.am
15:31
ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, կինը՝ ազգությամբ ռուս. ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունից արձագանքել են սոցիական ցանցերում տարածված տեղեկատվությանը ՀՀ պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ, ԶՈՒ ԳՇ...
Աղբյուր` Panorama.am
15:23
ՈՒՂԻՂ. Հանցագործության մասին հաղորդում ներկայացվեց ՀՀ դատախազություն՝ Մհեր Գրիգորյանի գլխավորած հանձնաժողովի դեմ
Քիչ առաջ հանցագործության մասին հաղորդում ներկայացվեց ՀՀ դատախազություն՝ Մհեր Գրիգորյանի գլխավորած` սահմանագծման հանձնաժողովի կողմից սեփական...
Աղբյուր` Panorama.am
14:54
Գևորգ Դանիելյան. Շատ վատ է, որ չենք օգտագործում Սահմանադրության անվտանգության բարձիկները
«Սպառնալիքի, ռազմական որևէ միջամտության ազդեցության տակ ցանկացած  պայմանավորվածություն արդեն իրավական ուժ չունի։ Իրենք են դա...
Աղբյուր` Panorama.am
14:52
Արման Թաթոյանի իրազեկումն ազատությունից զրկված քաղաքացիների համար
ՀՀ Նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրում է. «Մի քանի կարևոր իրավական պարզաբանում (օգնություն)` կապված այս օրերին հավաքների մասնակիցների...
Աղբյուր` Panorama.am
14:48
Բաքվի դատարանը Արցախի նախկին նախագահի կալանքը երկարաձգել է 5 ամսով
Ադրբեջանում այսօր տեղի է ունեցել հերթական դատական ֆարսը։ Այս անգամ Բաքվի դատարանը հինգ ամսով երկարացրել է Արցախի նախկին նախագահ Արկադի...
Աղբյուր` Panorama.am
14:40
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները պայմանավորվել են շարունակել խաղաղ համաձայնագրի շուրջ քննարկումը. Ադրբեջանի ԱԳՆ
Ալմաթիում կայացած հանդիպումից հետո Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը պայմանավորվել են...
Աղբյուր` Panorama.am
14:16
Գ. Զաքարյան. Կապիտալի շուկայի զարգացումը կարևորագույն նշանակություն ունի տնտեսության զարգացման համար
ՎԶԵԲ տարեկան ժողովի շրջանակում Կոնվերս Բանկի նախաձեռնությամբ կկայանա «Կապիտալի շուկաներ. Մարտահրավերներ և զարգացման հեռանկարներ»...
Աղբյուր` Panorama.am
14:03
Բագրատ սրբազանը մետրոյով այցելեց Գարեգին Նժդեհի հրապարակ. Ֆոտոռեպորտաժ
«Նախ Գարեգին Նժդեհը մեր հերոսն է, հետո էլ որոշեցի գնալ տեսնել 3-րդ մասի ժողվուրդն ինչպես է ապրում»,-պատասխանելով հարցին, թե ինչու...
Աղբյուր` Panorama.am
14:02
Սուրեն Պետրոսյան. Ամեն բան հնարավոր է փոխել
«Երբեք ուշ չէ։ Սա մյուս կեղծ  օրակարգն է, որը մեզ անընդհատ պարտադրվում է, որ մենք այլևս տարբերակ չունենք, ամեն ինչ վճռված է։ Սա...
Աղբյուր` Panorama.am
14:00
Սարգիս Ստեփանյանը մեկնեց Ճապոնիա՝ մասնակցելու Պարա աթլետիկայի աշխարհի առաջնությանը
Այսօր Սարգիս Ստեփանյանը Մարզիչ Գևորգ Ստեփանյանի ուղեկցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն հովանավորությամբ մեկնեց...
Աղբյուր` Panorama.am
13:49
Աուդիտը «Քաղաքացիական պայմանագրում» ֆինանսական խոշոր խախտումներ է հայտնաբերել
Կազմակերպությունը բացասական գնահատական է տվել ՔՊ-ի 2022-ի տարեկան հաշվետվությանը։
Աղբյուր` Panorama.am
13:46
Դավիթ Ամալյան. Անտարբերները հոգեդարձ կլինեն
«Հավաքված է այն մասսան, որն ազգային և մարդկային խնդրի համար է հավաքվել, նյութի համար չի»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց երգիչ,...
Աղբյուր` Panorama.am
13:34
Նիկոլը ստախոս է. Ինչպես են Դանիայում դիմավորել Փաշինյանին
Աշխատանքային այցով Դանիայի թագավորություն մեկնած Նիկոլ Փաշինյանն այնքան էլ լավ ընդունելության չի արժանացել տեղի հայերի կողմից։ Թելեգրամի...
Աղբյուր` Panorama.am
13:28
Կանադայի քաղաքացիությունը ինձ համար սոսկ փաստաթուղթ է, ամեն վայրկյան պատրաստ եմ հրաժարվել. Բագրատ Սրբազան
«Կանադայի քաղաքացիությունը ինձ համար սոսկ փաստաթուղթ է և անցաթուղթ, վկայություն, որ ես այդ երկրում ապրել եմ»,- լրագրողներին ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
13:12
Սուտ, վախ ու փոքրություն. ԱԺ ընդդիմադիր պատգամավորին չեն հրավիրել ԵԱՀԿ նախագահի հետ հանդիպմանը
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է. «Անվերջ ստի ու անվերջ վախի սրանց քստմնելի կայսրությունը...
Աղբյուր` Panorama.am
12:46
Մամուլը, լրատվությունը ճշմարտության մասին է, ինչպես ժամանակին մարգարեները և առաքյալներն էին. Բագրատ սրբազան
«Այսօր առիթ է վերստին մեր շնորհակալությունը հայտնել լրագրողական համայնքին և ասել, որ լրագրողները իսկապես մնացել են իրենց բարձրության...
Աղբյուր` Panorama.am
12:33
Իշխանությունը ֆեյսբուքն օգտագործում է զրպարտության ու կարծիքների բևեռացման նպատակով
ՍիվիլՆեթ անկախ լրատվամիջոցի  փաստերի ստուգման թիմը՝ #CivilNetCheck-ը, «Շաբաթվա ֆեյքերը» հաղորդման շրջանակում ներկայացրել է...
Աղբյուր` Panorama.am
11:54
Մարդու ձեռքերը ոլորած նրան խփելն անամոթ բան է՝ նույնիսկ կարմիր բերետավորների համար. Համբիկ Սասունյան
«Ցավալին այն է, որ իմ ձեռքերը բռնել էին և նրանցից մեկը բռունցքով հարվածեց դեմքիս»,- Panorama.am-ին ասաց Հայ դատի մարտիկ  Համբիկ...
Աղբյուր` Panorama.am
11:39
Բագրատ Սրբազանը ԵՊՀ-ից շարժվում է Ժուռնալիստների միություն
Բագրատ Սրբազանի առաջնորդած երթի մասնակիցները ԵՊՀ-ից շարժվում են դեպի Ժուռնալիստների միություն։ Սրբազանն ասաց՝ Ժողինստիտուտում էլ...
Աղբյուր` Panorama.am
11:22
Բագրատ սրբազանն այս պահին ունի իշխանություն, որը շատ ավելի մեծ է քան գործող վարչապետինը. Հովհաննես Ավետիսյան
Հանրային կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյան գրում է։ «Շատ կարճ գրեմ իմ պատկերացրած մոդելը որով արդյունավետ և խաղաղ...
Աղբյուր` Panorama.am
11:11
Բագրատ Սրբազանը՝ ԵՊՀ պրոռեկտորին. Եթե նեղվում եք, մի լսեք
ԵՊՀ Ակադեմիական և ուսումնական հարցերի գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանն իջավ Բագրատ Սրբազանի հետ հանդիպման, ասաց՝ ջղայնացած է։ Նա ...
Աղբյուր` Panorama.am
11:05
Ուսանողնե՛ր ջան, մեկ վայրկյան անգամ չկասկածեք, որ այն, ինչ անում եք ճշմարտություն է. Բագրատ Սրբազան
«Դուք ևս մեկ անգամ փաստում եք, որ բոլոր տեսակի ահաբեկումները, սարսափ տարածելու փորձերը, վախեցնելը, ստով մոլորեցնելը, խաբելը, ...
Աղբյուր` Panorama.am
10:45
MediaHub-ի խմբագիրը՝ ՆԳՆ-ին. Տե՛ր կանգնեք ձեր սանձարձակ աշխատակիցներին
 MediaHub-ի լրագրող Նարե Գևորգյանին ոստիկանական մեքենայով հարվածելու դեպի առթիվ հայտարարություն է տարածել MediaHub-ի գլխավոր խմբագիր...
Աղբյուր` Panorama.am
10:37
Երևանի ավագանու ընդդիմադիր անդամները ծափերով ողջունեցին ՔՊ-ի մանդատից հրաժարվելու Արթուր Իսպիրյանի որոշումը
«Տեղեկացնում եմ, որ Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանն իր դիմումի համաձայն...
Աղբյուր` Panorama.am
10:30
ԵՊՀ-ում Բագրատ Սրբազանին դիմավորեցին երգ ու պարով. ՈՒՂԻՂ
Երևանի պետական համլասարանի կենտրոնական շենքի բակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով պայքարի դուրս եկած ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
10:18
Մայիսի 14-ին փոխանակման կետերում ռուբլու փոխարժեքը բարձրացել է, դոլարինը և եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ մայիսի 14-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 385.05 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
10:10
«Բեր, ատամները հանենք». Ատամնաբույժը Համբիկ Սասունյանի դեմքին հարվածած ոստիկանի մասին
Ոստիկանական մեքենայից Համբիկ Սասունյանին իջեցրին ու ազատ արձակեցին։ Բաժին չտարան։ Տեղեկացնում է  իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։ Ավելի...
Աղբյուր` Panorama.am
10:09
Ոստիկանական մեքենան հետիոտնի անցման վրա վրաերթի է ենթարկում MediaHub.am լրագրող Նարե Գևոգյանին
Բողոքի ակցիայի մասնակիցները փակել են Հանրապետության հրապարակ մտնող փողոցները։ Հրապարակում ոստիկանական մեքենան, հետիոտնի անցումի վրա վրաերթի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազան. Գիտենք թշնամու ախորժակը և այն, թե մեր իշխանություններն ինչպես են վերաբերվում դրան
13:22 13/05/2024

Բագրատ Սրբազան. Գիտենք թշնամու ախորժակը և այն, թե մեր իշխանություններն ինչպես են վերաբերվում դրան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}