Հարկադիր ծառայությունից տեղեկացնում են գործողությունների ձգձգման, նաև անհարինության մասին
Հարակադիր կատարումն ապահովող ծառայությունում կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերով պայմանավորված և մյուս աշխատակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով՝ Ծառայության Երևան քաղաքի առանձին բաժիններ դեռ շարունակում են աշխատել սահմանափակ մարդկային ռեսուրսով՝ աշխատակիցների հետևյալ թվակազմով.
.Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն բաժին- 4
.Էրեբունի-Նուբարաշեն բաժին -3
Ծառայությունից տեղեկացնում են, որ ստեղծված իրավիճակում կատարողական առանձին գործողությունների իրականացումը կարող է ձգձգվել, որոշ դեպքերում դառնալ անհնար, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց դիմումներին, բողոքներին և հարցումներին երբեմն կարող է պատասխան չտրվել ակնկալվող ժամկետներում։
Ծառայությունն այդ առնչությամբ հայցում է քաղաքացիների ներողամտությունը:
Օգոստոսի 3-ի դրությամբ բուժման մեջ է Ծառայության 14 աշխատակից, աշխատանքի է վերադարձել 39-ը: Անմիջական շփում ունեցած աշխատակիցներն ինքնամեկուսացված են:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին