Ծաղկաձորում հյուրանոցների աշխատանք է կասեցվել
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն այսօր կասեցումներ է իրականացրել Ծաղկաձորում գործող 7 հյուրանոցում՝ պարետի որոշմամբ 24 ժամով արգելելով հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի կողմից անձանց ընդունելությունը։
Տեսչական մարմնի փոխանցմամբ, այդ հյուրանոցներն են «Կեչի հանգստյան տուն», «Ռիպա առողջարան», «Ծաղկաձորի ստեղծագործական տուն», «Կեչառիս հոթել», «Ալինա Բագրատյան» ԱՁ, «Արտակ Մանուկյան» Ա/Ձ, «Յուպիտեր հոթել» ՍՊԸ։
Դրան զուգահեռ՝ Երևանում կասեցվել է հյութեր և պահածոներ արտադրող «Եվրոթերմ» ՓԲԸ գործունեությունը։ Պարետի կողմից 24-ժամյա կասեցման որոշումների հիմքում նախորդիվ ՀՀ ԱԱՏՄ ստուգայցերի արդյունքում արձանագրված խախտումներն են՝ կապված կորոնավիրուսի (Covid19) կանխման անվտանգության կանոնների չպահպանման հետ։
ԱԱՏՄ աշխատանքային մի քանի խումբ էլ մշտադիտարկում է իրականացրել Ալավերդիի, Հաղպատի, Օձունի, Ստեփանավանի հյուրանոցներում։ Դրանցում համավարակի տարածումը կանխելու նպատակով ընդունված անվտանգության նորմերի առանձնակի լուրջ խախտումներ չեն արձանագվել, որոնք կարող էին պարետի կողմից կասեցման հիմք հանդիսանալ։
«ԱԱՏՄ-ն շարունակում է անակնկալ ուժեղացված ստուգայցերը․ դրանք ամենուր են և ամեն օր։ Անվտանգության կանոնների խախտման դեպքում վարչական պատասխանատվությունն անխուսափելի է»,-նշում են տեսչական մարմնից։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին