Լոս-Անջելեսում երեկույթ կազմակերպողների բնակարանների հոսանքն ու ջուրը կանջատվի
Լոս Անջելեսի այն բնակիչների բնակարաններում, որոնք երեկույթներ կկազմակերպեն, ջուրն ու էլեկտրականությունը կանջատվի, «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, ասել է քաղաքապետ Էրիկ Գարսեթին:
Նա նշել է, որ այս միջոցառումն ուղղված է քաղաքում կորոնավիրուսի տարածման նվազեցմանը:
«Չնայած այն հանգամանքին, որ մենք արդեն փակել ենք բոլոր գիշերային ակումբները և բարերը, այնուամենայնիվ, լայնամասշտաբ տնային երեկույթները վերածվել են գրեթե գիշերային ակումբների ... Այս առումով ես թույլ եմ տալիս Լոս Անջելեսի ջրային և էլեկտրականության դեպարտամենտի ծառայություններին անջատել այն բնակարանների հոսանքն ու ջորը, որտեղ կկազմակերպվեն հավաքույթներ», - ասել է Գարսեթին։
Վերջին տվյալների համաձայն, Լոս Անջելեսի շրջանում գրանցվել է ավելի քան 197 հազար վարակի 4825 մահվան դեպք:
Հարակից հրապարակումներ`
- Օրվա ընթացքում ԱՄՆ-ում հայտնաբերվել է վարակի 70 հազար նոր դեպք
- ԱՄՆ-ում COVID-19-ի ռեկորդային թվով նոր դեպքեր են հաստատվել