Լուկաշենկո. Կարիք չկա վախեցնել ռուսների ձերբակալության հետևանքներով
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսին պետք չէ վախեցնել 33 ռուսաստանցիների կալանավորման հետևանքներով: Նա նաև հորդորել է չքաղաքականացնել այս թեման: Ռուսաստանի և Ուկրաինայի դատախազները կհրավիրվեն երկիր՝ հետաքննություն անցկացնելու համար։ Kommersant-ը գրում է, որ ռուսաստանցիների շրջանում եղել են Դոնբասում հակամարտության մասնակիցներ, Ուկրաինայում 28 ձերբակալվածները կասկածվում են ահաբեկչության մեջ:
«Մենք կլուծենք այս խնդիրը: Քաղաքականացում չպետք է լինի: Մեզ պետք չեն ներկայացումներ, ոչ քաղաքական, ոչ էլ տնտեսական: Եվ պետք չէ վախեցնել մեզ հետևանքներով: Մենք գիտենք բոլոր հետևանքների մասին: Մի վախեցրեք մեզ ամերիկացիներով, ՆԱՏՕ-ցիներով: Ոչ ամերիկացիները, ոչ ՆԱՏՕ-ի անդամներն այդտեղ 33 մարդ չեն ուղարկել», - ասել է Լուկաշենկոն։
Հիշեցնենք, որ Մինսկի մոտակայքում ու Բելառուսի հարավում 33 ռուսաստանցիների ձերբակալման մասին հայտնի դարձավ հուլիսի 29-ին: Նրանք կասկածվում են հանրապետությունում անկարգություններ նախապատրաստելու մեջ: Բելառուսական ԶԼՄ-ները ձերբակալվածներին անվանում են «Վագներ» ռազմական խմբավորման զինյալներ:
Ըստ Մինսկի, ձերբակալվածները 180 կամ երկու հարյուր հոգուց բաղկացած մի խմբի միայն մի մասն են: Բելառուսը հայտնում էր, որ բոլոր ձերբակալվածները Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են, որոնք նախընտրական քարոզչության ընթացքում պլանավորել էին ապակայունացնել իրավիճակը երկրում:
Հիշեցնենք, որ Բելառուսի նախագահական ընտրությունները կկայանան օգոստոսի 9-ին։ Արդեն 6-րդ անգամ ընտրություններին կմասնակցի նաև 65-ամյա Ալեքսանդր Լուկաշենկոն։ Նրա հետ մրցելու իրավունք են ստացել չորս թեկնածուներ։
Հարակից հրապարակումներ`
- Լուկաշենկո. Ռուսաստանը եղբայրական հարաբերություններ Բելառուսի հետ փոխարինել է գործընկերությամբ
- Բելառուսում ձերբակալված ռուսաստանցիներն ասել են այնտեղ լինելու իրենց նպատակը
- Բելառուսը Ուկրաինային է հանձնել ձերբակալված ռուսաստանցիների ցուցակը
- Կրեմլը հերքում է Մոսկվայի կողմից Բելառուսում իրավիճակի ապակայունացման մասին տեղեկությունները
- Բելառուսում 170 զինյալների որոնումները շարունակվում են
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ