Արմեն Թավադյանի գործով դատական նիստը չսկսած ընդմիջվեց
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահաությամբ մեկնարկեց «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի գործերով նիստը։ Նիստերի քարտուղարուհին տեղեկացրեց՝ դատախազությունը չի ներկայացել։
Դատավորն առաջարկեց կարճ ընդմիջում հայտարարել թարգմանչի ներկայությունը ապահովելու համար։ Նիստին ներկայացել էր Արմեն Թավադյանը պաշտպանների հետ, տուժողի կարգավիճակում գտնվող Վարդգես Գասպարին։
Դատավորն առաջարկեց դատարանի դահլիճից դատավարության մասնակիցները, ԶԼՄ ներկայացուցիչները դուրս գան, որպեսզի կարողանան օդափոխություն ապահովել։
Նշենք, որ Արմեն Թավադյանի և ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ենթադրյալ աջակից Վարուժան Մկրտչյանի գործն ու Վարդգես Գասպարին՝ ընդդեմ Արմեն Թավադյանի գործը միացվել են իրար։
Թավադյանը չի ընդունում մեղադրանքները, դրանք որակում է շինծու գործեր, որոնց նպատակը խոսքի ազատությունը ճնշելն է։
Մեղադրական եզրակացության համաձայն, Արմեն Թավադյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով Ռոբերտ Քոչարյանի մտերիմ, 2008թ․ մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների առթիվ հարուցված, այդ թվում նաև նշված գործից Ռ․ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ անջատված ու Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործերով արդարադատության իրականացման, դատական համակարգի նորմալ գործունեության ապահովմանն ու գործով ճշմարտության բացահայտմանը խոչընդոտելու դիտավորությամբ 2019թ․ ամռանը նշված նպատակով Վարուժան Մկրտչյանի և Ռ․ Քոչարյանի այլ աջակիցների հետ ստեղծել են կազմակերպված խումբ։
Վարուժան Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով Ռոբերտ Քոչարյանի աջակից, 2008թ․ մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների առթիվ հարուցված, այդ թվում նաև նշված գործից Ռ․ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ անջատված ու Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործերով արդարադատության իրականացման, դատական համակարգի նորմալ գործունեության ապահովմանն ու գործով ճշմարտության բացահայտմանը խոչընդոտելու դիտավորությամբ 2019թ․ ամռանը նշված նպատակով Արմեն Թավադյանի և Ռ․ Քոչարյանի այլ աջակիցների հետ ստեղծել են կազմակերպված խումբ։
Գասպարին ընդդեմ Թավադյանի գործով մեղադրական եզրակացության համաձայն, Արմեն Թավադյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2019թ․ մայիսի 13-ին Երևան քաղաքի Գյուլիքեխյան 20 հասցեում գտնվող Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրի վարչական շենքի առաջին հարկում քննությամբ դեռևս չպարզված մի խումբ անձանց հետ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը։
Հարակից հրապարակումներ`
- Արամ Օրբելյան. Արմեն Թավադյանի դեմ քրգործը ստեղծված է Ռոբերտ Քոչարյանին բանտում պահելու համար
- Արմեն Թավադյանի գույքի վրա կալանք դնելու որոշման դեմ բողոք է ներկայացվել դատարան
- Արմեն Թավադյան. Հնարավոր է՝ շուտով նոր քրեական գործերի փորձեր լինեն
- Արմեն Թավադյան. Իմ նկատմամբ քրեական հետապնդումն անհիմն է, նպատակն էլ խոսքի ազատության ճնշումն է
- Սա շինծու գործ էր, ցավոք սրտի, դրա համար պահանջվեց 79 օր. Թավադյան
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին