«Falcon 9» հրթիռը 57 արբանյակներով արձակվել է տիեզերք
Ամերիկյան «SpaceX» ընկերությունն արձակել է «Falcon 9» մեկնարկային մեքենան՝ 57 «Starlink» արբանյակներով։ Թռիչքը եղել է Քեյփ Քանավերալ (Ֆլորիդա) տիեզերանավից: Մեկնարկը տեղի է ունեցել ժամը 01:12-ին (Երևանի ժամանակով 08:12):
News.ru-ի փոխանցմամբ, բացի այդ, «Starlink» արբանյակների հետ մեկտեղ, «BlackSky» երկու արբանյակները ևս սկսում են գործարկվել։ Նշվում է, որ այդ արբանյակների գործարկումը բազմիցս հետաձգվել է։
Թռիչքից ինը րոպե անց մեկնարկային մեքենան վայրէջք է կատարել Ատլանտյան օվկիանոսի տարածքում գտնվող «Of Course I Still Love You» պլատֆորմում։
Ըստ աղբյուրի՝ սա «Falcon 9» մեկնարկային մեքենայի հինգերորդ թռիչքն է։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ, մենք մեր բոլոր սահմանները կկորցնենք. Փաշինյան