Քաղաքական 13:48 11/08/2020 Հայաստան

ՀՀ-ն առաջ տանելու համար քայլերից մեկը Նիկոլ Փաշինյանի հեռացումն է. Արա Վարդանյան

«Մենք պետք է հասկանանք, որ աշխարհի ցանկացած երկրում հեղափոխություն կամ հեղաշրջում իրականացնելու համար պետք է ակտիվացնել ընդհանուր զանգվածի մոտ տասը տոկոսը»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը՝ անդրադառնալով Բելառուսում նախօրեին անցկացված նախագահական ընտրություններին և դրանից հետո ծավալված բողոքի ցույցերին։

Նրա խոսքով, դեռևս պարզ չէ՝ կկարողանա՞ Բելառուսի բնակչության տասը տոկոսը հավաքվել և պահանջել Լուկաշենկոյի հրաժարականը։

Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Լուկաշենկոյին ուղղված շնորհավորանքին և դրա շուրջ առաջացած դժգոհություններին, ապա, ըստ Արա Վարդանյանի, դա շատ բնական է, քանի որ մարդիկ չեն կարողանում հասկանալ՝ ինչպես է հեղաշրջմամբ իշխանության եկած մարդը շնորհավորում Բելառուսի վերընտրված նախագահին։

«Սա իրոք Նիկոլ Փաշինյանի կողմից ռևերանս էր Ռուսաստանի հանդեպ, բայց Նիկոլ Փաշինյանը չի հասկանում, որ ռևերանսներով հարաբերություններն այլևս որևէ հնարավորություն չունեն լավանալու։ Այդ հարաբերությունները փչացրել է հենց Նիկոլ Փաշինյանը՝ իր տարբեր հայտարարություններով, քայլերով և նշանակումներով։ Ցավում եմ, որ նա դիմում է նման ցածր քայլերի, որ սիրաշահի ՌԴ-ին»,- շեշտեց բանախոսը։

«Համերաշխություն» կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանն էլ, անդրադառնալով ՀՀ ներքաղաքական խնդիրներին, մասնավորապես արտակարգ դրության ժամկետի երկարաձգմանը, նշեց՝ մեծ հաշվով դա քաղաքական զարգացումները ճնշելու համար է։

Նրա խոսքով, տարբեր ոլորտներում առկա դժգոհություններն ու դրանց հետևող ցույցերը լռեցնելու փորձ է արվում, ինչն ուղղակի հիմարություն է, և շատ կարճ ժամանակ հետո բոլորը հասկանալու են, որ օրինակ, Ամուլսարի խնդիրը նաև Երևանում ապրող մարդու խնդիրն է։

«Հետևաբար բոլոր փոքր-փոքր ոլորտային պիկետները ժամանակի ընթացքում միավորվելու են և դառնալու են մեծ բողոքի ցույց, ընդվզում, ինչն էլ ունենալու է իր քաղաքական տրամաբանությունն ու ավարտը։ Առկա բոլոր խնդիրները քաղաքական են, և քաղաքական լուծում են ստանալու։ Դա իշխանույունները շատ լավ են հասկանում, և արտակարգ դրությունը երկարացնում են, որ ոստիկանը հնարավորություն ունենա երիտասարդ աղջիկներին կամ տարեցներին քաշքշելու։ Իսկ եթե ոստիկանությունը նման իրավունք ու հնարավորություն չունենա, մարդն ինքը կորոշի՝ մասնակցե՞լ ցույցերին, թե՞՝ ոչ»,- նշեց բանախոսը։

Սարգիս Ավետիսյանի խոսքով, ակնհայտ է, որ երկիրը տնտեսական վատ դրության մեջ է հայտնվել, այդ պատճառով չի կարելի անընդհատ երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը։ Ըստ նրա, հեքիաթներ են խոսքերը, թե տնտեսական աճ կա երկրում.

«Գնացեք, տեսեք՝ ինչ է կատարվում աշխատանքային բյուրոներում, բոլորն աշխատանք են ման գալիս։ Եվ հենց հնարավորություն եղավ, այդ մարդիկ դուրս են գալու փողոց՝ իրենք բողոքն արտահայտելու։ Միայն ճանապարհով անցնելիս տեսնում ենք բազմաթիվ հիմնարկներ, որոնք չեն գործում և հարյուրավոր աշխատակիցներ տանը նստած են։ Սա նշանակում է, որ երկիրը ճիշտ չի կառավարվում։ Բոլորը հույսները դրել են, որ Նիկոլ Փաշինյանն ինչ-որ կախարդական փայտիկ ունի, բայց նա ոնց ման է գալիս՝ այդ փայտիկը չի գտնում»։

Սարգիս Ավետիսյանը նշեց՝ երկիրը ճիշտ կառավարող է պետք։ Նրա խոսքով, նախկիններ և ներկաներ չկան, կան հայեր... և պետք է երկիրը ճիշտ կառավարողին գտնել։ Բակախոսը պնդում է՝ չպետք է ընկնել լիրիկական զեղումների հետևից և նշել՝ գիտեք, այս մարդն այսինչ բանն է արել. հազարավոր մարդիկ այսօր տուժում են դրանից։

«Մարդիկ տներում մահանում են, դիմում են հիվանդանոց, առողջապահության «դոկտոր մահը» սպանում է այդ մարդկանց։ Այսինքն՝ մարդիկ էսօր վախենում են գնալ հիվանդանոց, վախենում են, որ այնտեղ կմեռնեն»,- եզրափակեց խոսքը բանախոսը։

Արա Վարդանյանն էլ նշեց, որ արտակարգ դրության ռեժիմը երկարաձգվում է ընդդիմադիր դաշտը սաստելու համար։ Նրա խոսքով, Նիկոլ Փաշինյանը քաջ գիտակցում է, որ ժողովրդի մեջ կա մեծ զանգված, որ ունի շատ լուրջ դժգոհություններ։

«Վերջին երկու ամիսների ընթացքում տեսնում ենք, որ իշխանական ողջ բուրգը փորձում է վարկաբեկել ընդդիմության բոլոր գլխավոր խաղացողներին։ Օրինակ, փորձում են կազմաքանդել ԲՀԿ-ն, նախագահ Քոչարյանի գործը դեռ քննվում է, և ֆեյքահայությունը ամեն դատական նիստի ժամանակ միանգամից սկսում է տարատեսակ ստեր տարածել։ Նախագահ Սարգսյանը կարճ հոլովակներ է հրապարակում, և նույն օրը ձերբակալում են Ռոբերտ Նազարյանին, և դա կապում են Սերժ Սարգսյանի հետ։ Ամեն կերպ փորձ է արվում սաստել ընդդիմադիր գործիչներին, բայց Նիկոլ Փաշինյանը պետք է հասկանա, որ քաղաքագիտական առումով մենք հասել ենք մի հանգրվանի, որ ժողովուրդը գիտի՝ ումից է պետք փախչել, բայց չգիտի՝ ում հետևից գնալ»,- նշեց Արա Վարդանյանը։

Բանախոսի խոսքով, ընդդիմությունը պետք է գաղափարի շուրջ համախմբվի, քանի որ հասարակությունը պետք է գնա ոչ թե անձի, այլ գաղափարի հետրից.

«Գաղափարը ոչ թե Նիկոլ Փաշինյանի հեռացումն է, այլ ՀՀ-ն առաջ տանելը։ Եվ դրա համար արվող քայլերից մեկը Նիկոլ Փաշինյանի հեռացումն է։ Մենք այսօր պատմական ամենածանր փուլում ենք, երբ ՌԴ-ի հետ մեր հարաբերությունները կարծես փլուզվում են։ Արցախի հետ կապված բանակցություններում մենք զիջումների ենք գնացել։ Եվ ներկայիս ընդդիմությունը, կամ ապագա իշխանությունը պետք է համախմբվի այս գաղափարի շուրջ... լուրջ քայլեր է պետք ձեռնարկել, որ կայուն հարաբերություններ հաստատվեն ՌԴ-ի և մյուս պետությունների հետ։ Նաև պետք է քայլեր արվեն, որպեսզի գոնե 2018 թվականի բանակցային գործընթացը հետ բերենք»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:17
Առաջին անգամ Լոռու մարզում սև արագիլի բույն է հայտնաբերվել
Գերմանիայի բնության պահպանության միության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Առաջին անգամ Լոռու մարզում սև արագիլի (Ciconia nigra)...
Աղբյուր` Panorama.am
22:44
Վահան Կոստանյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում է եղել
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի հանդիպումը ՆԱՏՕ-ի մշտական...
Աղբյուր` Panorama.am
22:21
Երեք մեքենաների մասնակցությամբ վթարի հետևանքով 5 հոգի հոսպիտալացվել են
ՆԳՆ փրկարարական ծառայությունից հայտնում են. «Մայիսի 7-ին, ժամը 16:38-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Աղբյուր` Panorama.am
21:58
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՀՀ ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են. «Մայիսի 7-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում...
Աղբյուր` Panorama.am
21:48
Երկրաշարժ է գրանցվել Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ երկրաշարժ է գրանցվել Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս։ «Մայիսի 7-ին, ժամը 20:40-ին (Գրինվիչի...
Աղբյուր` Panorama.am
21:33
Կխնդրեմ՝ հասկանալով խոսեն, ոչ թե որին ինչ հարմար ա՝ դա գրեն ու հրապարակեն․ Կիրանցի գյուղապետ
«Ուրեմն ասեմ հետևյալը՝ սահմանազատումն ամբողջությամբ Կիրանցում չի վերջացել։ Ես շեշտել եմ՝ ամենամեծ վտանգը  ու վախը կա հենց էս քթի...
Աղբյուր` Panorama.am
21:02
Արամ Ա-ն իր աջակցությունն է հայտնել Գերագույն Հոգևոր Խորհրդի կողմից հրապարակած հայտարարությանը
Քիչ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիոյ կապ հաստատելով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսին հետ՝ իր ամբողջական...
Աղբյուր` Panorama.am
20:55
Ոչ մի անձնային և խմբային շահ չի սպասարկվելու․ Սուրեն Պետրոսյան
 «Այս պայքարն ազգային և համազգային է, սա պետք է ֆիքսել։ Սա ոչ միայն պետականության անկման գործընթացը կասեցնելու մասին է , այլև...
Աղբյուր` Panorama.am
20:36
Այն ինչ անում է այսօր եկեղեցին՝ իրական խաղաղության մասին է․ Մետքասե Հակոբյան
 «Ես այդ անձի կեղծ թեզերը փորձում եմ չմեկնաբանել, բայց մի բան կարող եմ ասել՝ եկեղեցին կոչնակը հնչեցնելով հայտարարել է  Հայրենիքի...
Աղբյուր` Panorama.am
20:23
Ակնկալիքներս մեծ են՝ վերջապես կազատենք Հայաստանն այս չարիքից․ 44-օրյա պատերազմի նահատակ հերոսի մայր
«Ակնկալիքներս մեծ են՝ վերջապես կազատենք Հայաստանն այս չարիքից»,-  այս մասին Բագրատ Սրբազանի գլխավորած դեպի Երևան քայլերթի...
Աղբյուր` Panorama.am
20:03
Այս իշխանությունների օրոք դպրոցներում, ուսումնական հաստատություններում անարգել թմրանյութ է շրջանառվում․ Գառնիկ Դանիելյան
«Այս օրերի ընթացքում ինչ տեսակի սուտ ասես, որ չեն հնչեցրել՝ իբր Սրբազանը երկու տղա ունի և բանակից ազատել է, ասացին՝ նարկոբիզնեսով են...
Աղբյուր` Panorama.am
19:47
Իրազեկման ավտոերթ՝ Գյումրիում
 «Շիրակը հանուն Հայրենիքի» շարժումը իրազեկման ավտոերթ է անցկացնում Գյումրի քաղաքի փողոցներում: Ավտոերթի  մասին շարժման...
Աղբյուր` Panorama.am
19:26
Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
«Չենք հավատում Կառավարությանը»,- ասում է Կիրանց գյուղի բնակիչը։ - Եթե 8 կետը դրել են, երեքը ինչի՞ են թողել,- ասաց նա։ -...
Աղբյուր` Panorama.am
19:15
LiveAra հարթակը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանը տեղեկացնում է․ «Ուրախ ենք տեղեկացնել, որ #LiveAra հարթակը սիրով միանում է Բագրատ Սրբազանի նախաձեռնած...
Աղբյուր` Panorama.am
19:07
Երբ հայ ժողովուրդը ելել է իմաստավորված պայքարի, հաղթել է․ Շարմազանով
«Մենք մեր հերոսական պատմության ժառանգներն ենք, որքան էլ հետնորդները ցանկանան մեզ հեռացնել Հայկ նահապետի արժեքներից, իրավունք չունենք...
Աղբյուր` Panorama.am
18:42
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ «Փակ է Արագածոտնի մարզի Ամբերդի խաչմերուկից դեպի Քարի...
Աղբյուր` Panorama.am
18:26
Իշխանությունը րոպե-րոպե հետևում է Արթուր Վանեցյանի շարժին․ «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է․ «Այսօր «Հայկական ժամանակը» գրել է. ««Հայրենիք» կուսակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:15
Հայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկ
Ակբա բանկն առաջինը Հայաստանում մեկնարկում է Չինաստանի խոշորագույն UnionPay International վճարային համակարգի UnionPay Gold և UnionPay Business...
Աղբյուր` Panorama.am
18:10
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունենան ցույցեր
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունենան ցույցեր՝ հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:03
Վլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի ժամկետով. Փաստաբան
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը  հայտնում է, որ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Վանաձորում որդին սպանել է տարեց մորը
ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնից ապրիլի 28-ին հաղորդում էր ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
17:57
Ես չեմ ճանաչում մի երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության և պաշտպանվածության երաշխիքը համարի սահմանին տնկած սյուները․ Արտակ Զաքարյան
«ՔՊ-ական կառավարիչներն այս ամենը ֆունդամենտալ կերպով ձախողելուց հետո, հասել են Հայաստանի Հանրապետության գոյությունը վտանգելուն և չեն էլ թաքցնում դա»:
Աղբյուր` Panorama.am
17:44
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Գերագույն հոգևոր խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է.  «Տավուշի մարզից տարածքները Ադրբեջանին միակողմանիորեն...
Աղբյուր` Panorama.am
17:41
Վանեցյան. Լավ ճանաչելով Նիկոլին՝ գիտեմ, թե ինչ է հիմա կատարվում նրա գլխում
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, արձագանքելով այսօրվա ասուլիսում Նիկոլ Փաշինյանի՝ իր հասցեին արված  հայտարարություններին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
17:22
Շատ հնարավոր է ես այստեղ մեռնեմ. «Զվարթնոց»-ում հացադուլ հայտարարած լրագրող Լեո Նիկոլյան
Արդեն 16 օր է «Զվարթնոց» օդանավակայանում շարունակում է հացադուլ իրականացնել ռազմական և հետաքննող ֆրանսահայ լրագրող  Լեո...
Աղբյուր` Panorama.am
17:19
Հայտնի են դպրոցների ավարտական քննությունների օրերը
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են 2023-2024 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական և...
Աղբյուր` Panorama.am
16:36
Իշխանությունները ցույց են տալիս, որ թքած ունեն միջազգային հանրության կարծիքի վրա.Դավիթ Ֆիդանյան
«Մենք բարձրաձայնում ենք այն խայտառակ բռնաճնշումների մասին, որոնք իրականացվում են ներկայիս վարչախմբի կողմից իր քաղաքական ընդդիմախոսների...
Աղբյուր` Panorama.am
16:16
Հյուրասիրություն, երաժշտություն. Ինչպես են դիմավորում Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցներին
Չնայած վատ եղանակին, առատ տեղումներին ու կարկուտին՝ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած քայլերթի մասնակիցները...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին
14:26 07/05/2024

Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}