Քաղաքական 13:01 11/08/2020 Հայաստան

Վահե Հովհաննիսյան. Որ միշտ չկանխատեսենք անցյալը (Մաս առաջին)

Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանն իր հերթական հոդվածում գրում է.
«Հայաստանում արագ տեմպերով ուրվագծվում է փոփոխությունների անխուսափելիությունը։ Բայց ոչինչ դեռ չի երաշխավորում, որ այն լինելու է դեպի լավը։ Խորքային լուրջ փոփոխությունների ո՛չ զանգվածային պահանջը կա, ո՛չ մասնավոր առաջարկը։ Իսկ ահա դեպի վատը փոփոխություների համար դրանցից ոչ մեկն էլ պետք չէ, պարզապես է մի օր կարող է արձանագրվել փաստը։

Դեպի առաջընթաց երաշխավորված փոփոխությունների համար անհրաժեշտ է երկու նախապայման.
1. Հստակ ձևակերպել փոփոխությունների նպատակը
2. Հստակ հասկանալ ռեսուրսները և խոչընդոտները

Նպատակ առաջին. անվտանգություն

Հայ հասարակությունն ունի ահռելի էներգիա՝ հին սխալները կրկնելու, հին ողբերգությունները վերապրելու, հին-հայտնի, դեպի փորձանք տանող ճանապարհով կրկին գնալու և կենսական հետևություններ չանելու համար։ Մենք ինքներս մեզ դրել ենք մի մեխանիզմի մեջ, երբ հայկական պետականության միտքը, հայկական աշխարհի հավաքական միտքը, մեր բոլոր կարողություններն ուղղված են մեր անցյալի «կանխատեսման» գործին։ Մենք մեր ապագան միշտ մոդելավորում ենք անցյալի սխալների և ողբերգության դրվագների պարամետրերով։ Մինչև մենք չհասկանանք ու չկոտրենք այս շրջանակը, անընդհատ հայտնվելու ենք նույն պատմական շրջապտույտի մեջ։
Էրդողանի և Թուրքիայի պաշտպանության նախարարի հայտարարությունները բաց «դասախոսություններ» էին՝ հայաստանյան քաղաքական և մնացյալ վերնախավերի համար։ Կհասկանա՞ հայաստանյան էլիտան, թե՞ կշարունակի իր նեղանձնական գոյությունը։ Դա հարցի մի մասն է։ Կհասկանա՞ էլիտան և կկարողանա՞ իր հասկացածը փոխանցել լայն զանգվածներին. դա էլ մյուս հարցն է։ Սրանից է կախված մեր պետության զարգացման սցենարը։
Կգտնե՞նք մեր մեջ ռեսուրս՝ սրելու մեր անվտանգության բնազդը։ Սա իրականում շատ բարդ խնդիր է, որովհետև առանց իշխանական լծակների շատ դժվար է կարճ ժամանակում անհրաժեշտ փոփոխության հասնելը։

Մենք միշտ պետք է հիշենք, որ անվտանգության, խաղաղության և պատերազմի գոտին Հայաստանի Հանրապետությունն ու Արցախն են և այս երկու հայկական պետություններում ապրող մեր ժողովուրդը։ Այս հարցում երբեք ինքներս մեզ չպետք է խաբենք 10 միլիոնանոց հայկական աշխարհով, որքան էլ սփյուռքի հետ կապերը սերտանան և հոգեպես մեզ կապված զգանք իրար։ Թուրք-ադրբեջանական տանկերը շարժվելու են Հայաստանի և Արցախի դիրքերի ուղղությամբ, և ոչ երբեք՝ Լոս Անջելեսի, Մոնրեալի, Մոսկվայի կամ Փարիզի։ Թուրք-ադրբեջական հրետանին և ԱԹՍ-ները ռմբակոծելու են ոչ թե աշխարհասփյուռ հայության ֆեյսբուքը, այլ՝ Հայաստանի և Արցախի բնակավայրերը, թուրք-ադրբեջանական ծրագրերը այս փոքր հողակտորի հետ են կապված, և ոչ՝ աշխարհասփյուռ տարածքների։


Հայաստանի և Արցախի անվտանգությունն ապահովելու են Հայաստանը, Արցախը և մեր ռազմավարական դաշնակիցները։ Վերջիններիս օժանդակության չափը և ինտենսիվությունը կախված է մեզնից։ Հայաստանյան քաղաքական և այլ վերնախավերը պետք է առաջին հերթին սա հասկանան։
Հայաստանում 30 տարի շարունակ, ցավոք, չի ձևավորվել խաղի կոշտ կանոն, ըստ որի՝ այն, ինչը վտանգում է պետության անվտանգությունը, պետք է մերժվի հասարակության կողմից։ Կլինի դա թալան, կոռուպցիա, անգրագետ կառավարում, սխալ դիվանագիտություն, անմիտ հայտարարություններ, ռազմավարական դաշնակցի հանդեպ ոչ պատշաճ պահվածք, ներքին պառակտում և կամ սխալ քաղաքականություն, կամ թե՝ դրսից հրամցված օրակարգ և այլն և այլն։ Մեր երկու պետությունների գոյությունը մինչ այսօր վտանգի տակ է, քանի որ մեր հասարակության մեջ այս խաղի կանոնը, սեփական անվտանգության հանդեպ լրջության այս պաշարը չի կուտակվել։ Ընթացիկ և առաջիկա զարգացումների տեսակետից Հայաստանում հանրային առողջ շրջանակները պարտավոր են գեներացնել նոր զանգվածային շարժում՝ ընդդեմ Հայաստանում թուրքական շահի սպասարկման։
Այդ շահի սպասարկումը կլինի գործող իշխանության մե՞ջ, թե՞ այդ իշխանությունից դուրս, ունի զրոյական նշանակություն. բոլորը պետք է ուժեղ հակազդեցություն ստանան։ Հայաստանյան հանրային կյանքում գործում է թուրքական շահի բացահայտ և քողարկված սպասարկում։ Սկսած քաղաքական-հասարակական գործունեությունից, մինչև կրթական «ռեֆորմներ»։

Ուզում եմ հատուկ ընդգծել. ես ի նկատի չունեմ հակաթուրքական պարզունակ քարոզը։ Հենց դրա վրա չարժե ժամանակ և ռեսուրս վատնել։ Ես նկատի ունեմ թուրքական պետական շահը և նրա սպասարկումը, որը շատ ավելի լայն և ավելի վտանգավոր հասկացություն է։ Այն կարող է լինել ցանկացած փաթեթավորման մեջ։

Պատվերով հակառուսականությունը , միակողմանի պացիֆիզմը, հակաղարաբաղյան տրամադրությունները, ներքին պառակտման քաղաքականությունը, արցախյան հաղթանակների և հերոսների հանդեպ արշավը և այլն, սրանք ուղղակիորեն թուրքական շահի սպասարկմանն են ուղղված, մի դեպքում՝ գիտակցված, այլ դեպքում՝ չգիտակցված։
Այս ֆոնի վրա կարևոր է նաև տարանջատել տարածաշրջանում խաղաղ հարևանության սկզբունքների դավանումը, ժողովուրդների երկխոսությունը, համակեցության համընդհանուր կանոնների հնարավորությունը և թուրքական պետական շահից բխող գործողությունների քարոզչությունը։ Թուրքական պետական շահի գիտակցումը և դրա հնարավոր աղետաբեր հետևանքներից զգուշանալն ամենևին չի նշանակում թշնամություն սերմանել հարևան երկրների բնակչության հանդեպ։ Դա շատ պարզունակ գաղափար է։ Հակառակը, սա նշանակում է՝ հնարավորինս լավ ուսումնասիրել և ճանաչել այսօրվա Թուրքիան՝ իր բոլոր շերտերով, այդ թվում՝ ներքին հակասությունների ահռելի պաշարով, այնտեղ բնակվող հայ համայնքի առանձնահատկություններով, գրագետ գնահատել այս երկրի տնտեսական-ենթակառուցվածքային հզորությունները, դրանց ազդեցությունը մեզ և տարածաշրջանի վրա և այլն։ Իմանալ, ճանաչել, օգտագործել և պատրաստ լինել ցանկացած զարգացման՝ հաշվի առնելով Թուրքիայի ղեկավարության ընտրած կուրսը։ Ամենակարևորը՝ վստահ լինել, որ Թուրքիայի և բոլոր մյուս պետությունների հետ հարաբերությունները հենց Հայաստա՛նն է որոշում, և որ մենք չենք հայտնվել գործակալական խաղերի թակարդում, երբ արդեն երկրի ներսում շատ դժվար է տարանջատել անկեղծ հայրենանվեր և խաղաղասեր մարդուն՝ այլ պետությունների շահերը սպասարկող և նույն ազնիվ խաղաղասերներին իր նպատակների համար անթաքույց օգտագործող գործակալներից։ Մենք նոր ակտիվ գաղափարների, պետական նոր մոտեցումների բացակայությունը փորձում ենք լրացնել կամ «պարզունակ ֆիդայականությամբ» կամ պարզունակ պացիֆիզմով. 21-դարում երկուսն էլ վտանգավոր են։
Հայաստանը պետք է դառնա տարածաշրջանի նոր ճարտարապետության հեղինակներից մեկը։ Մեր շերեփն այսօր, ի տարբերություն բազմաթիվ դարերի, ամենևին թղթից չէ։ Եվ դա հնարավոր է եղել նախորդ սերնդի շնորհիվ և նաև այն մարդկանց շնորհիվ, ում հիմա դատում ենք։

Օրվա իրադարձությունների մասնավոր դեպքերով շատ կարևոր է լայն զանգվածներին բացատրել, որ Հ1-ով Նավալնի խաղացնելը և քո երեխաների անվտանգությունն ուղիղ կապի մեջ են։ Փոքր Հայաստանից «հեղափոխության արտահանման»՝ ուրիշի ծրագիրն ուղղակիորեն վտանգում է քո ընտանիքի և երեխաների կյանքը, Ադրբեջանի ժողովրդին Ալիևի դեմ հանելու հրապարակային «պատկերացումը» ուղղակի պատերազմի հրահրում է։ Նման օրինակների ցանկը շատ մեծ է։ Եվ որպեսզի լայն զանգվածները սա հասկանան, էլիտան սա պետք է համբերատար բացատրի ու նաև պարզի՝ ո՛վ էր այդ գաղափարի հեղինակը, ի՛նչ մեխանիզմով է Նավալնին հայտնվել Հ1-ում, ինչո՛ւ հնչեց այս կամ այն գաղափարը, ինչո՛ւ պետությունը ֆինանսավորեց և Արցախ ուղարկեց ոմանց, ինչո՛ւ են Արցախում և այլուր դավադիրներ փնտրում, ինչո՛ւ են հասարակությունը բաժանում և թշնամացնում։ Ցավոք, մեր հասարակությունը ընթացիկ իրադարձությունների և իր անվտանգության միջև կապը չի պատկերացնում, և սա խնդիր է, որը պետք է լուծել։

Պատմական այս փուլում Հայաստանը կարիք ունի անվտանգության գաղափարի հիպերկարևորման. սա պետք է լինի բոլոր քայլերի, ծրագրերի, հաշվարկների առանցքում։ Եվ սա այն բնական միջավայրն է, որտեղ պետք է ձևավորվեն առաջընթացի քաղաքական ուժերը և լիդերները։

Անհավանական է, բայց այսօր հանրային հարթակներում ակտիվ են մեծ խումբ անձինք, շրջանակներ, որոնց գործունեության պատվերի շղթան պարզ չէ։ Բայց նրանց գործունեության մեջ վտանգն ակնհայտ է։ Անհավանական է, բայց այսօր Հայաստանը Ռուսաստանի հետ, ըստ էության, չունի քաղաքական երկխոսության խողովակ։ Սա երևում է անզեն աչքով։ Ռուսաստանը առաջին դեմքի մակարդակով Արցախի և հայ-ադրբեջանական հակամարտությունը քննարկում է շատերի հետ, բացի Հայաստանից։ Մենք դիտորդ ենք։ Ադրբեջանն ու Թուրքիան սա ֆիքսել են։ Հիմա հարցը և՛ համընդհանուր է․ և՛ անհատական. այս պայմաններում մնալ դիտո՞րդ՝ սեփական ճակատագրի նկատմամբ, թե՞ որակական փոփոխությունների արդյունքում դառնալ գործոն։ Առաջին տարբերակի դեպքում մենք չենք լինելու հեղինակը ո՛չ մեր պատերազմի, ո՛չ մեր խաղաղության։

Շարունակելի»։

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:09
Երևանում ուսուցիչն ազատվել է աշխատանքից՝ աշակերտի նկատմամբ հոգեբանական և ֆիզիկական բռնություն գործադրելու համար
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը տեղեկացնում է․ «Հարգելի գործընկերներ, Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող...
Աղբյուր` Panorama.am
20:03
Ախր էլ ոնց ասեմ, որ ձեր հուզականության ու մարդկային որակներին ազդեմ, չգիտեմ․ քաղաքացին՝ ոստիկանին
Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ։Քաղաքացիները շարունակում են ոստիկաններից պահանջել, որպեսզի բացեն ճանապարհը։ Ոստիկանները պատ...
Աղբյուր` Panorama.am
19:34
«Ուրալ»-ի վթարից տուժած 20 զինծառայողներից 8-ը դուրս են գրվել հոսպիտալից. ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են․ «Ապրիլի 12-ին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած 20 զինծառայողներից 8-ն ավարտել են բուժումը և դուրս գրվել...
Աղբյուր` Panorama.am
19:17
Ադրբեջանի իշխանույթունը գոյություն չունեցող պատմական փաստեր է հնարում իր արարքները լեգիտիմացնելու համար․ Թաթոյան
«Թաթոյան» հիմնադրամից հայտնում են․ «Ադրբեջանի նախագահին առընթեր Սոցիալական հետազոտությունների կենտրոնն 2024թ. ապրիլի 18-ին...
Աղբյուր` Panorama.am
19:01
Սամսոնյանին և Սաղաթելյանին ազատազրկելու պատճառների մասին հայտարարություն է փոխանցվել ԵՄ դեսպանին
Այսօր` մայիսի 2-ին, AntiFake.am-ի խմբագրությունը ՀՀ Վերաքննիչ դատարանի կողմից «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, AntiFake.am...
Աղբյուր` Panorama.am
18:52
Միրզոյանն ու Ուկրաինայի ԱԳ նախարարն անդրադարձել են տարածաշրջանային հարցերին
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբայի հետ: Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:39
Սամվել Ղուկասյանն ազատվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից
Սամվել Ղուկասյանն ազատվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից:Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան էջում։ «Սիրելի՛ կենտրոնցիներ,...
Աղբյուր` Panorama.am
18:30
«Դելիմիտացիա/դեմարկացիայի» անվան տակ հանձնելու են Հայաստանի ռազմավարական բարձունքներն ու ենթակառուցվածքները․ Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով․ «Քանի սրանք իշխանության...
Աղբյուր` Panorama.am
18:12
Արծիվի թևեր կոչվող հատվածում տեղադրվել են նոր արագաչափեր
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է՝ հաշվի առնելով, որ սահմանված երթևեկության առավելագույն արագության պահպանման նկատմամբ լուսանկարահանող...
Աղբյուր` Panorama.am
18:00
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով
Երևան քաղաքում մայիսի 2-ին երեկոյան ժամերին, 3-7-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 2-ի երեկոյան ժամերին, 3-4-ին՝ ինտենսիվ,...
Աղբյուր` Panorama.am
17:51
Մասիսում արագ քշելու մասին դիտողությունն ավարտվել է մահակներով ծեծով
Ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ապրիլի 30-ի ժամը 22.20-ին  զանգած տղամարդը հայտնել էր, որ Մասիս...
Աղբյուր` Panorama.am
17:46
ԱՄՆ Կոնգրեսում առաջարկվել է 200 մլն դոլար տրամադրել արցախցիների օժանդակության համար և օգնել Հայաստանի պաշտպանունակությանը
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 66 անդամներ նույն պալատի հատկացումների հանձնաժողովի ղեկավարներին կոչ են արել 200 միլիոն դոլար հատկացնել...
Աղբյուր` Panorama.am
17:45
Նազենի Հովհաննիսյան. Սիրտս էնքան նեղ է
Դերասան, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Բագրատ Սրբազանի լուսանկարն ու գրել. «Տավուշի գյուղերը...
Աղբյուր` Panorama.am
17:43
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
«Ժողովրդին ներողություն կասեք մեր փոխարեն, որ չկարողացանք գալ այս լարված պահին»,- ասաց Բագրատ Սրբազանը։
Աղբյուր` Panorama.am
17:28
Պետությունն այս դեպքում ունի կոնկրետ պարտավորություններ. ՄԻՊ-ը՝ կիրանցիների սեփականության իրավունքի մասին
Ազգային ժողովի նիստում ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանը ՄԻՊ Անահիտ Մանասյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ տեղեկություն ունի Կիրանցում այսօր...
Աղբյուր` Panorama.am
17:16
Պարզվել են ԶՈւ «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները
Զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
Աղբյուր` Panorama.am
17:13
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
«Հասկացել եմ, որ ինչ կատարվում է Տավուշում, այս շենքից է որոշվում և այստեղ չփոխելու դեպքում, տեղի է ունենալու այն, ինչ պլանավորել են, իսկ...
Աղբյուր` Panorama.am
17:02
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
«Այն շարժումը, որը ծավալվում է այսօր Տավուշում այլևս ազգային-ազատագրական պայքար է»,-ասում է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան,...
Աղբյուր` Panorama.am
17:02
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների կողմից նամակը է ուղղվել Հայաստանում ԱՄՆ, Ֆրանսիա, Միացյալ Թագավորության...
Աղբյուր` Panorama.am
16:49
Ղրղզստանում տոնի ժամանակ առանց վարորդի բեռնատարը վրաերթի է ենթարկել 29 երեխայի
Ղրղզստանի հարավում զանգվածային միջոցառման ժամանակ պաղպաղակով բեռնված  առանց վարորդ բեռնատարը վրաերթի է ենթարկել 29 երեխայի։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
16:29
Ստեփան Դանիելյան. Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Ըստ Առնոլդ Թոնբիի, քաղաքակրթությունները, մեր կողմից ավելացնենք ազգերն, անգամ անհատները,...
Աղբյուր` Panorama.am
16:21
Ինչպես են բերման ենթարկել կիրանցիներին
«Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժումը տեսանյութ է հրապարկել, թե ինչպես են առավոտ շուտ բերման ենթարկել  Կիրանց գյուղի...
Աղբյուր` Panorama.am
16:10
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
«Դատախազության տարեկան զեկույցում իմ հետ կապված զրպարտություն և կեղծիք է տեղ գտել»,-դատական նիստի ավատից հետո այսօր հայտարարեց ՀՀԿ...
Աղբյուր` Panorama.am
16:10
Եթե 33 տարի առաջ ադրբեջանական օմոնն էր, այս պահին Հայաստանի զինանշանն իրենց համազգեստի վրա ոստիկաններն են. Կրպեյան
«Կիրանց տանող ճանապարհին եմ։ Տեսնում եք «Օղակ» երկրոդ գործողության կատարողներին։ Եթե  33 տարի առաջ ադրբեջանական օմոնն էր,...
Աղբյուր` Panorama.am
15:57
Արմեն Աշոտյան. Երևանը պետք է ոտքի կանգնի, որ Կիրանցը բարձրանա, նպատակին հասնի
«Երևանը պետք է ոտքի կանգնի, որ Կիրանցը բարձրանա, նպատակին հասնի»,-դատական նիստի ավարտին լրագրողի հնչեցրած հարցին ի պատասխան հայտնեց...
Աղբյուր` Panorama.am
15:51
Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր… Չարխչյան
«Հայր Սուրբը գերմարդկային ճիգերով զսպում էր մարմնի ցավը: Դեմքը քրտինքով էր պատվել»
Աղբյուր` Panorama.am
15:17
Սպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում. 46–ամյա տղամարդ է կալանավորվել
Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված անհրաժեշտ քննչական և վարութային...
Աղբյուր` Panorama.am
15:00
Կիրանցը բաժանում են երկու մասի, սա է սրանց սահմանազատումը, 4 գյուղ հետ ենք վերցնում, չէ՞. Գառնիկ Դանիելյան
«Տեսեք թե ինչպես են սահմանազատում, գյուղը բաժանում են երկու մասի, սա է սրանց սահմանազատումը»,-միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածում...
Աղբյուր` Panorama.am
14:27
Ոստիկանները բլոկավորում են այն հատվածները, որոնք պետք է միակողմանի հանձնվեն Ադրբեջանին. Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը մեկնելու է Կիրանց՝ տեղում հասկանալու իրավիճակը, որպես պատգամավոր տեղում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց
11:43 02/05/2024

Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}