Վանաձոր ՔԿՀ դատապարտյալներին սովորեցնում են հաց թխել
Արդարադատության նախարարության «Արմավիր», «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներում մեկնարկել են դատապարտյալների համար նախատեսված խոհարարական, իսկ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում՝ հացաթխման դասընթացները:
ԱՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ «Արմավիր» և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալներին խոհարարական հմտություններ է դասավանդում 4 խոհարար՝ ըստ մասնագիտացումների (խմորային աշխատանք, խավարտներ, աղցաններ և մսային աշխատանք): Խոհարարական դասընթացին մասնակցում է շուրջ 25 դատապարտյալ: Իսկ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում հացաթխման դասընթացներն իրականացվում է տեխնոլոգի կողմից: Այս դասընթացին մասնակցում է 5 դատապարտյալ:
Դասընթացների իրականացման գաղափարը կյանքի է կոչվել Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակի, «Խաչմերուկ» կրթական խորհրդատվական կենտրոն հիմնադրամի, «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի, «Ռեդի-Սթեդի» ՍՊԸ-ի և Արդարադատության նախարարության սերտ համագործակցության արդյունքում:
Դասընթացը հաջող ավարտած մասնակիցները կկարողանան աշխատանք գտնել թե՛ պատժի կրման ընթացքում, թե՛ պատժի կրումից ազատվելուց հետո:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին