Չինաստանը Պոմպեոյին մեղադրում է «քաղաքական վիրուսի» տարածման մեջ
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն անընդհատ քննադատում և մեղադրում է Չինաստանին, որտեղ էլ որ գնա, նա ամենուրեք ապատեղեկատվություն և «քաղաքական վիրուս» է տարածում։ Երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում նման կարծիք է հայտնել Չինաստանի արտգործնախարարության խոսնակ ՉԺաո Լիցզյանը, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն։
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, Սենատում ելույթ ունենալիս խոսելով Չեխիա կատարած այցի մասին, ասել էր, որ Ռուսաստանը ձգտում է խարխլել Չեխիայի անվտանգությունը, ինչպես նաև ապատեղեկատվություն տարածել և կիբերհարձակումներ իրականացնել, իսկ Չինաստանը փորձում է ամենուրեք տիրապետել բիզնեսին: Պոմպեոն նաև ասել է, որ Չինաստանը ժողովրդավարության համար նույնիսկ ավելի մեծ սպառնալիք է ներկայացնում, քան Ռուսաստանը:
«Պոմպեոն, առաջնորդվելով Սառը պատերազմի գաղափարներով և սեփական եսասիրական շահերով, կրկին ու կրկին անհիմն կերպով քննադատում է Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը, ինչպես նաև ՉԺՀ-ի ներքին և արտաքին քաղաքականությանը»,- ասել է ՉԺաո Լիցզյանը։
Չինաստանի արտգործնախարարության խոսնակը շեշտել է, որ Պոմպեոն ամենուրեք քաղաքական վիրուս և ապատեղեկատվություն է կրում ու տարածում։
«Ես կցանկանայի օգտվել այս առիթից, և խնդրել լրատվամիջոցներին, որպեսզի նրանք հարցնեն պարոն Պոմպեոյին՝ արդյո՞ք նա իրեն մեղավոր չի զգում, երբ այդքան հետամնաց ստեր է կրկնում և խեղաթյուրում փաստերը», - նշել է չինացի պաշտոնյան։
Դիվանագետի խոսքով՝ Պոմպեոն և նրա նման այլ անձինք փորձում են միջազգային հանրությունը նստեցնել հակաչինական և հակակոմունիստական կառքին, բայց միջազգային հանրությունը դա տեսնում է շատ հստակ և թույլ չի տա իրեն համոզել, ուստի նման փորձերը չեն պսակվելու հաջողությամբ:
Հարակից հրապարակումներ`
- Չինաստանը պատժամիջոցներ է կիրառել ամերիկյան մի շարք պաշտոնյաների նկատմամբ
- Չինաստանն ԱՄՆ-ին մեղադրել է իր ներքին գործերին միջամտելու փորձի մեջ
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին