Քաղաքական 12:43 19/08/2020 Հայաստան

Ինչու մինչ այս Սերժ Սարգսյանը համապարփակ ու հանրայնորեն չի անդրադարձել Ապրիլյանի թեմայով շահարկումներին

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Ապրիլյան պատերազմի թեմայով ասուլիսին  բացատրեց, թե ինչու էր ընդունել ԱԺ Ապրիլյան քննիչ հանձնաժողովի նիստին մասնակցելու հրավերը։ Նա  լրագրողներին ներկայացրեց  նիստի ժամանակ իր հնչեցրած ներածական խոսքը՝ նշելով, որ հանձնաժողովի նիստի ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերել, իր հայեցողությամբ, ցանկացած պահի հրապարակել իր ներածական խոսքը։

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը ապրիլի 16-ին մասնակցել էր ԱԺ Ապրիլյան  քննիչ հանձնաժողովի նիստին։ 

Սերժ Սարգսյանը հայտնեց, որ նիստում ասել է, թե ինչու է որոշել ընդունել հանձնաժողովի հրավերը գալ ու պատասխանել այստեղ հնչեցվելիք ցանկացած հարցի, չնայած իր համախոհներից, քաղաքական թիմի անդամներից, աջակիցներից շատերը խնդրում էին օգտվել չգալու իր իրավունքից, կտրուկ մերժել հրավերն այն հիմնավորմամբ, որ սա, ակնհայտ, քաղաքական  նպատակներով  ստեղծված հանձնաժողով է,  անդամները բազմաթիվ անգամներ կանխակալ, ոչ կոռեկտ կարծիքներ էին հայտնել Ապրիլյան իրադարձությունների վերաբերյալ։

«Բայց ես որոշեցի գալ, եթե անգամ նրանց մտահոգությունները տեղին են, որովեհտև ուզում եմ նայել ձեր աչքերի մեջ և հասկանալ՝ կա՞ այստեղ մեկը, որ դյուզն-ինչ կասկած ունի Ապրիլյանում հայկական կողմի հաղթանակի վերաբերյալ, կարո՞ղ է մասնագիտորեն հիմնավորել, թե  ինչպես է իր էլիտար ստորաբաժանումները  կորցրած Ադրբեջանը հաղթել, իսկ անասելի  խիզախությամբ բազմաթիվ օրինակներով լայնածավալ  գրոհները կասեցրած հայկական կողմը պարտվել։ Կա՞ մեկը,  ով տեղյակ է մարդկության ամբողջ պատմության ընթացքում այնպիսի պատերազմի մասին, որտեղ առանց հրամանատարների կռվել ու հաղթել են միայն զինվորները։

Հարց կարող է ծագել՝ թե ինչո՞ւ մինչ այսօր համապարփակ ու  հանրայնորեն չեմ անդրադարձել Ապրիլյան պատերազմի մասին տարատեսակ հարցերին և այս թեմայով շահարկումներին։ Ասեմ ուղիղ՝ սկզբում չկար դրա անհրաժեշտությունը, իսկ հետո նպատակահարմարությունը։ Սա էր պատճառը, որ ես առաջարկում էի իմ մասնակցությամբ հանձնաժողովի քննարկումն իրականացնել արտակարգ դրության ավարտին, որպեսզի  լսումներից հետո հնարավորություն ունենայի զանգվածային լրատվամիջոցների ներկայությամբ անդրադառնալ և մեր հանրությանը փոխանցել  խնդրո առարկային վերաբորղ ամբողջական տեղեկատվությունը»,- նիստում ասել է Սերժ Սարգսյանը։
 

ՀՀ երրորդ նախագահը հայտնեց, որ նիստին անդրադարձել է նաև մի քանի հարցերի, որոնք շահարկումների թեմա են դարձել կամ որոշ շրջանակներ արհեստականորեն դարձել են. «Երբ հրապարակ է նետվում թեզ՝ «հաղթանա՞կ, թե՞ պարտություն էր Ադրբեջանի կողմից սանձազերծված Ապրիլյան ագրեսիային դիմակայելը», նման հարցադրում անողները նախ պետք է հստակ պատկերացում ունենան, թե ինչ է հաղթանակը, ինչ է պարտությունը որևէ պատերազմում. 

«Ակնհայտ է, որ պատերազմներն ինքնանպատակ չեն լինում, միշտ հետապնդում են քաղաքական նպատակներ։ Պատերազմը քաղաքականության շարունակությունն է այդ մեթոդներով։ Պաշտպանող կողմի համար հաղթանակ է, երբ կարողանում է նվազագույն կորուստներով վիժեցնել հակառակորդի մտահղացումները։ Որևէ պատերազմի վերջնաարդյունքը չի կարող գոհացուցիչ լինել հարձակվող կողմի համար, եթե նա չի հասնում իր քաղաքական նպատակների գոնե մի մասի կատարմանը։ 

Մինչ պատասխանեմ հարցին՝ հաղթե՞լ, թե՞ պարտվել ենք Ապրիլյան պատերազմում, կարճ անդրադառնամ այն հանգամանքին, թե արդյո՞ք հնարավոր էր կանխել կամ խուսափել պատերազմից։ 

Համոզված եմ՝ հնարավոր չէ։ Ինչո՞ւ։ Որովհետև Ադրբեջանը պատրաստ չէր մեզ համար ընդունելի որևէ փոխզիջումային տարբերակը, Ադրբեջանը պատրաստ չէր և համոզված եմ՝ պատրաստ չէ ընդունել Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների՝ իրենց երկրի կարգավիճակն ազատ կամքի արտահայտությամբ որոշելու իրավունքը։ 

Այսպիսով, պատերազմից խուսափելու ընդամենը մեկ ճանապարհ կա՝ գնալ միակողմանի զիջումների, ինչը, բնականաբար, չէր էլ քննարկվում և անընդունելի էր, այդ ճանապարհը մեզ համար չէ։ 

Ինչպես ասացի՝ հաղթանակը քաղաքական նպատակների իրագործումն է պատերազմի միջոցով։ Որո՞նք էին Ադրբեջանի քաղաքական նպատակները, որոնք լավագույնս և փաստարկված ձևակերպված են ինչպես մեր, այնպես էլ արտասահմանյան փորձագիտական շրջանակների ուսումնասիրությունների, պատկան մարմինների կողմից իրականացված լայնածավալ վերլուծությունների մեջ, նաև տարբեր երկրների ղեկավարների հետ, ներառյալ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, հետպատերազմյան բազում հանդիպուների ընթացքում և ընդունված որոշումներում։ 

Գերնպատակը բանակցությունների ընթացքը փոխելն էր, ցանկանում էին ապացուցել, որ խնդիրն ունի ռազմական լուծում, իսկ որ բանակցություններն իրենց օգտին չէին ընթանում, լավագույնս ապացուցեց Իլհամ Ալիևը 2016 թ. հոկտեմբերին Ադրբեջանի կառավարության նիստի ժամանակ խոստովանելով, որ միջազգային հանրությունը փակ դռների հետևում իրեն ստիպում է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ 

Երկրորդ՝ Ադրբեջանը ցանկանում էր չեզոքացնել Արցախի՝ հակամարտության կողմ լինելու հանգամանքը, որի ամենազորեղ ապացույցը 1994 թվականի ստորագրված եռակողմ հրադադարի փաստաթուղթն է։ 

​Երրորդ՝ Ադրբեջանի համար կարևոր էր փոխել իր ժողովրդի հոգեբանության մեջ և բանակում պարտված բարդույթը՝ վերածելով այն ուժեղի, հաղթանակածի և հակառակն իրականացնել Հայաստանում՝ մեր ժողովրդի հոգեբանության մեջ և բանակում հաղթանակածի հոգեբանությունը փոխել պարտվածի, թույլի հոգաբանությամբ։ 

Կարող եմ թվարկել նաև այլ նպատակները, սակայն այսքանով բավարարվենք։ 

Հասե՞լ ենք նրանց իրենց նպատակներին, թե՞ ոչ։ 

Առաջին՝ մարտի դաշտում կրած անհաջողությունները թույլ չտվեցին Ադրբեջանին հայկական կողմերին և միջազգային հանրությանը կանգնեցնել կայացած փաստի առջև և ստիպել բանակցել իրենց ցանկացած կետից և իրենց օրակարգով։ 

Բանակցություններում եղավ բեկում, բայց այն օրակարգով, ինչ մենք պնդում էինք դեռ 2013 թվականից՝ ստեղծել հրադադարի խախտումների հետաքննության միջազգային մեխանիզմ։ Ալիևն էլ Ապրիլյան պատերազմից հետո ստիպված էր այս իրողությանը համաձայնել Վիեննայում, ապա Սանկտ Պետերբուրգում։ 

Ի դեպ, սա եղել է մեր իշխանությունների թողած ժառանգության կարևորագույն բաղադրիչներից մեկը։ 

Ադրբեջանը հսկայական կորուստներ կրեց ոչ միայն ռազմաճակատում, այլև դիվանագիտական ասպարեզում։ Ապացուցվեց, որ Ադրբեջանն ի վիճակի չէ խնդիրը լուծել ռազմական ճանապարհով։ 

Կրելով անհաջողություններ մարտի դաշտում՝ Ադրբեջանը ստիպված էր նստել բանակցային սեղանի շուրջ ՌԴ մասնակցությամբ։ Մեզնից ակնկալվում էր, որ համաձայնենք հրադադարի նոր համաձայնագրի ստորագրման ադրբեջանական առաջարկին։ Բայց մենք մերժեցիքն՝ պնդելով, որ վերահաստատվի 1994 թվականի մայիսյան հրադադարի անժամկետ բնույթը, այսինքն հրաժարվեցինք կնքել նոր հրադադարի փաստաթուղթ, որով, փաստորեն, Արցախը դուրս կմղվեր որպես հակամարտության իրավահավասար կողմ։ 

Ավելի ուշ ստացանք նաև հակամանախագահների հստակ դիրքորոշումը՝ ԵԱՀԿ-ում տարածված պաշտոնական հայտարարությամբ, որով մեկ անգամ ևս ընդգծվում էր 1994 թվականի եռակողմ հրադադարի անժամկետ բնույթը։ 

Երրորդ՝ ինչպես ասացի Ալիևը ցանկանում էր պատերազմով բարձրացնել սեփական ժողովրդի ու բանակի մարտական ոգին, ինչ -որ առասպել ստեղծել հաղթանակի մասին։ Անգամ կազմավորել էին հատուկ խմբեր սպասվող հաջողություններն արագ հանրայցանելու համար։ Չստացվեց շնորհիվ մեր քաջարի մարտիկների։ 

Ցավալի է հետևել, թե ինչպես են վերջին տարիներին այս նպատակի իրագործմանը ծառայում որոշ ուժեր մեր երկրի ներսում։ Արդեն 4 տարի ստեղծում ու տարածվում են միֆեր, բացարձակ ստեր բահերով կռվող, սոված, առանց փամփուշտի մնացած զինվորների, դիզվառելիքի փոխարեն ջրով լիցքավորված զրահատեխնիկայի մասին։ Սա ուղղակի ամոթ է, նույնիսկ քաղաքական նպատակների հասնելու տեսանկյունից։ 

Այսքանից հետո հայկական կողմի համար Ապրիլյան պատերամզը հաղթանա՞կ էր, թե՞ պարտություն։ Ինձ համար սա երբևէ հարց չի եղել, քանի որ արդյունքներից ելնելով վստահ եմ՝ սա մեր հաղթանակն է, բոլորիս հաղթանակը։ 

Արդյո՞ք արդյունավետ է աշխատել մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը։ 

Որոշակի թերացումներով հանդերձ՝ ռազմական, քաղաքական, պետական, քաղաքացիական գրեթե բոլոր օղակներն իրենց դրսևորել են լավագույնս, իսկ թերացումների ու դասերի վերաբերյալ առկա է ՀՀ պաշտպանության նախարարության և Զինված ուժերի գլխավոր շտաբի հույժ գաղտի զեկույցը, որը, ենթադրում եմ, հասնալի է եղել նաև հանձնաժողովի անդամներին։ 

Հնարավո՞ր էր չհամաձայնել հրադադարի հաստատմանը և ամբողջովին վերականգնել նախնական դիրքավորումը։ Կարծում եմ՝ այո, բայց հավանականությունը մեծ էր, որ մենք կունենայինք մի քանի տասնյակ նոր զոհեր, նոր որդեկուրույս մայրեր, նոր որբացած ծնողներ, նոր այրիներ։ 

Իսկ հնարավո՞ր էր չհամաձայնվել հրադադարի հաստատմանը ու լրացուցիչ պատժել Ադրբեջանին՝ անվտանգության գոտին ընդլայնելով նոր տարածքներով։ Հաջողության տարբերակը չբացառելով՝ ասեմ, որ դա կլիներ արկածախնդրություն՝ հղի անկանխատեսելի հետևանքներով ընդհուպ մինչև լայնածավալ պատերազմի բորբոքում, որպես հետևանք հազարավոր, միգուցե տասնյակ հազարավոր զոհեր, ավերված քաղաքներ և գյուղեր։ 

Հաշվի առնելով այս հանգամանքները՝ ես՝ որպես գերագույն գլխավոր հրամանատար, հենվելով ՀՀ պաշտպանության նախարարի, ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի, Արցախի նախագահի և պաշտպանության բանակի հրամանատարների կարծիքների վրա՝ որոշում եմ կայացնել համաձայնել հրադադարի հաստատմանը»,- հանձնաժողովի նիստում ներածական խոսքում ասել է ՀՀ երրորդ նախագահը։ 

Նա նշել է, որ Քառօրյա պատերազմը հայ ժողովորդի համար իր արժանապատվության, ազատության, հարատևման համար մղվող հազարամյա պատմության մի փոքր դրվագ է, իսկ այդ պատերազմը ցավոք սրտի չի ավարտվել։ Նա առաջարկեց լրագրողներին չխոսել Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող ԱԺ հանձնաժողովի և դրա աշխատանքների մասին։ 

«Հանձնաժողովում ես խոստացել եմ, որ եթե նրանք ինձ տրամադրեն իմ պատասխանները իրենց բոլոր հարցերին, ապա ես չեմ հրապարակի հանձնաժողովում հնչած որևէ կարծիք, որևէ հարց։ 

Նույնիսկ ասել եմ, որ եթե ամբողջը տաք, իսկ նրանք ամբողջը տվել են ինձ, խոստանում եմ, եթե շատ մեծ ծայրահեղություն չլինի, մինչև 2050 թվականը չհրապարակել որևէ բան։ Ճիշտ կլինի, որ խոստումս պահեմ», - ասաց Սերժ Սարգսյանը։ 

Նա նշեց, որ քննիչ հանձնաժողովն իր զեկույցը ներկայացնելու է Ազգային ժողովին, դրանից հետո անպայման առիթ կլինի հանդիպելու, որպեսզի կամ համաձայնեն հանձնաժողովի կարծիքների հետ, կամ՝ ոչ։ 

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

13:41
Հետագայում դուք ձեր արմունկներն եք կրծելու.Սեյրան Օհանյանը՝ ՔՊ-ականներին
«ՔՊ-ականների խոսույթում մենք լսում ենք արտահայտություններ, որոնք չեն համապատախանում իրողությանը։ Խոսում են նրա մասին, որ սուտ են այն...
Աղբյուր` Panorama.am
13:24
Մեր տան դռան, դարպասի բանալիներն այս պահին հանձնվում է Ադրբեջանին. Գառնիկ Դանիելյան
«Ադրբեջանը հատվածական սահմանազատում, սահմանագծում է  անում ու որն իրեն հարմար է, ասում է՝ այս հատվածում դու պետք է սա անես»,-...
Աղբյուր` Panorama.am
13:22
Մի հատ հանգստացեք և ձեր ձայնը մի բարձրացրեք, դուք նախազգուշացվում եք. Մհեր Արշակյանը՝ Արթուր Խաչատրյանին
«Ձայնի իրավունքից զրել չկա՞, պարոն Արշակյան»,- ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի ելույթի ժամանակ...
Աղբյուր` Panorama.am
12:55
Աշխարհում առաջին անգամ նեոպոպուլիզմը կիրառվում է Հայաստանում. Քաղաքագետ
«Մինչև այսօր իշխանությունը հստակ, ժամանակացույցով մի բան է արել՝  հողեր հանձնել ու ժողովրդին ահաբեկել, ստել, այլ գործառույթ ...
Աղբյուր` Panorama.am
12:30
Սուրենյանց. Թուլացրեցինք Բագրատ Սրբազանի թիկունքը՝ նրան դարձնելով անհայրենիք շակալների թիրախ
Մեկ մարդու հույսին կամ քաղաքական անկյալության դրսևորում
Աղբյուր` Panorama.am
12:28
Բագրատ Սրբազանին կրկին չթողեցին գնալ Կիրանց
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի, պատգամավոր Գառնիկ Դանիելյանի,  «Հայկական պետականության համար»...
Աղբյուր` Panorama.am
11:56
Իշխանությունները սարսափած են գործընթացից, հակառակ պարագայում ո՞րն է նպատակը մեկ քաղաքացու համար բերել 50 ոստիկան. Սուրեն Պետրոսյան
Տավուշի մարզի Կիրանց գյուղի մուտքերն ու ելքերը դեռ փակ են, հսկում են ոստիկանական ուժերը։
Աղբյուր` Panorama.am
11:43
Քաղաքական հիմքով կալանավորված անձինք առկա են և հակառակի մասին հիմնավորում չկա. Արծվիկ Մինասյան
«Անխուսափելի է այն գնահատականը, որ քաղաքական հետապնդման և քաղաքական հիմքով կալանավորված անձինք առկա են և հակառակի մասին որևէ հիմնավորում...
Աղբյուր` Panorama.am
11:41
ՀԿ-ները՝ կառավարությանը. Զերծ մնալ միակողմանի գործողություններից, որոնք չեն ապահովում ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությունը և անվտանգությունը
Հայաստանյան մի խումբ հասարակական կազմակերպություններ տարածել են հայտարարություն Տավուշի մարզում սահմանազատման և սահմանագծման գործընթացի...
Աղբյուր` Panorama.am
11:30
Երևանի Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ Պետրոս Պետոյանը նշանակվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար, իսկ Սամվել Ղուկասյանը՝ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
10:57
Ահազանգ. Բնապահպանական խնդիրներ լուսաբանող լրագրողների հետապնդումներն ու նրանց նկատմամբ բռնության դեպքերն ավելացել են
Բնապահպանական խնդիրներ լուսացանող լրագրողների 70 տոկոսը ենթարկվում է  բռնությունների։  Մայիսի 3-ին՝ մամուլի ազատության օրվա առթիվ...
Աղբյուր` Panorama.am
10:54
Կարեն Ջալավյանը՝ Քյոխը, մանրամասներ է պատմել 44-օրյա պատերազմի մասին
«Ցավոք, չհաջողվեց հակառակորդին վերջնականապես կանգնեցնել, ջախջախել, հակառակորդը տիրեց Շուշիին»:
Աղբյուր` Panorama.am
10:36
Սամսոնյանի և Սաղաթելյանի վրա ինչ հոդված էլ դրած լինեք, միևնույնն է՝ այն հայհոյանքի քրեականացում է. Արթուր Խաչատրյան
«Ես հասկանում եմ, որ «Freedom House»-ից ոմանց մոտ կարող է ալերգիկ քոր սկսվի, բայց այդ կառույցը  Հայաստանին շատ հետաքրիր...
Աղբյուր` Panorama.am
10:22
Բարիտոն Նավասարդ Հակոբյանը կմասնակցի Young Artists մրցույթին
Զալցբուրգի երաժշտական ամենամյա փառատոնը հրապարակել է  Young Artists մրցույթի այս տարվա մասնակիցների անունները։ 700 թեկնածուներից ընտրվել է...
Աղբյուր` Panorama.am
10:04
Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով զոհեր կան
Թուրքիայում ավտոբուսը շրջվել է ձորը, ինչի հետևանքով երկու մարդ զոհվել է, ավելի քան 35-ը՝ վիրավորվել։ «ՌԻԱ նովոստի»-ին գրում է, որ...
Աղբյուր` Panorama.am
09:59
Վահե Հովհաննիսյան. Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե  Հովհաննիսյանը գրում է. «Երեկվանից Հայաստանում լրիվ նոր իրավիճակ է։ Հարցը Կիրանցը...
Աղբյուր` Panorama.am
09:58
Ոստիկանների, ուժայինների մի մասը տարբեր դրդապատճառներով կողմնորոշվել է ի օգուտ ադրբեջանական շահերի սպասարկմանը. Աբրահամյան
«Իշխանության հակապետական գործունեությունը գաղափարական համախոհություն ունի նաև ոստիկանության շարքերում»:
Աղբյուր` Panorama.am
09:37
Գետի վարարման հետևանքով քաղաքացիները չեն կարողանում անցնել մյուս կողմ
Մայիսի 2-ին, ժամը 16:34-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդահովիտ գյուղում...
Աղբյուր` Panorama.am
09:30
«Հրապարակ»․ Ճանապարհից երևում են նշաձողեր
«Հրապարակ»-ը գրում է. «Երեկ ոստիկանական հատուկ գործողությունների արդյունքում, ինչպես հայտնի է, բացվեց Կիրանցից դեպի...
Աղբյուր` Panorama.am
09:28
Մայիսի 3-ին փոխանակման կետերում դոլարը էժանացել է, ռուբլին և եվրոն՝ թանկացել
ՀՀ բանկերում այսօր՝ մայիսի 3-ին ժամը 08:55-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 384.63 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Ժողովուրդ».ՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Թալինի քաղաքապետ Տավրոս Սափեյանը իր...
Աղբյուր` Panorama.am
09:05
«Ժողովուրդ». Նաիրա Հովսեփյանի ճակատագիրը
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն ԲԴԽ-ում Նաիրա Հիվսեփյանի ազատման...
Աղբյուր` Panorama.am
09:04
Հայրենիքի հանձնմանն անձամբ հետևել է ՌՈ պետ Աշոտ Զաքարյանը. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ Ոստիկանական զորքերի երեկվա «Կոլցո» օպերացիայից հետո Կիրանցի՝ դեպի դաշտամիջյան գնացող...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Հրապարակ». Իրավունք ունե՞ն արդյոք ոստիկանները մի ողջ գյուղ փակել
«Հրապարակ»-ը գրում է. «Երեկ ոստիկանությունը ծեծուջարդով բացել է Կիրանցի միջպետական ճանապարհը՝ տասնյակ ցուցարարների բերման...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». ԱՆ-ն կարգապահական վարույթ է հարուցել դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ արդարադատության նախարարը...
Աղբյուր` Panorama.am
08:48
Մայիսի 3-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 3-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:23
Շատ լավ եմ անում. Փոխոստիկանապետը Կիրանցում ցուցարարների նկատմամբ բռնություն գործադրելու մասին
«Շատ լավ եմ անում, իրավական հիմքերն ունեմ և սահմանված կարգով իրականացվել է»,-ասաց փոխոստիկանապետ Կարեն Հակոբյանը պատասխանելով...
Աղբյուր` Panorama.am
22:50
Փաշինյանի քավոր մարզպետը ինչո՞ւ է ճշգրտում Տավուշի մարզից բնակչության տարհանման պլանը. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Նիկոլ Փաշինյանի քավոր մարզպետը  ինչո՞ւ է  ճշգրտում Տավուշի մարզից բնակչության...
Աղբյուր` Panorama.am
22:42
Վաղը կներկայացնենք հաջորդ քայլերը, պայքարն ավելի վճռական փուլ է տեղափոխվում.Գառնիկ Դանիելյան
Կիրանցում անհանգստություն կա՝ մարդիկ ահաբեկված են սեփական իշխանությունների կողմից իրականացվող տեռորից, բայց վճռական են տրամադրված։ News.am-ը...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազանին կրկին չթողեցին գնալ Կիրանց
12:47 03/05/2024

Բագրատ Սրբազանին կրկին չթողեցին գնալ Կիրանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}