Երգիչը մահացել է սոցցանցում ուղիղ եթերի ժամանակ
Ռումինացի երգիչ Տավի Պուստիուի ավտոմեքենան բախվել է գնացքին, երբ նա եղել է ղեկին և Instagram-ում ուղիղ եթերում։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, կադրերում Պուստիուն երաժշտություն է լսում և ժպիտով նայում կնոջը, որը եղել է նրա հետ մեքենայում։ Ինչ-որ պահի նրա դեմքի արտահայտությունը կտրուկ փոխվում է, և նա սկսում է բղավել։
Daily Star-ի տեղեկություններով, մեքենան բախվել է գնացքին, որի հետևանքով երգիչը զոհվել է, նրա 24-ամյա կինը ստացել է բազմաթիվ վնասվածքներ և հոսպիտալացվել է։ Բժիշկները նրա վիճակը գնահատում են կրիտիկական։
Ոստիկանները վթարի պատճառը համարում են երկաթուղային անցման երթևեկության կանոնները չպահպանելը։
Նշվում է, որ դեպքից մեկ ամիս առաջ երաժիշտը ֆեյսբուքյան իր էջում գրառում է թողել. «Մի օր սխալ գնացքը քեզ կտանի ճիշտ վայր»:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ