«Ձյունիկ» սառնարանի շենքի պայթեցումից հետո որևէ մեկը չի մնացել փլատակի տակ
«Ձյունիկ» սառնարանի շենքի մասնակի փլման հետևանքով որևէ մարդ չի տուժել կամ մնացել փլատակի տակ,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի խոսնակ Էդմոն Զարգարյանը։
Նա տեղեկացրեց, որ ԱԻՆ աշխատակիցները եղել են դեպքի վայրում, սակայն որևէ ահազանգ չի եղել. «Որ նման բան լիներ, հաստատ ԱԻՆ կահազանգեին»։
Հիշեցնենք, որ այսօր երրորդ անգամ պայթեցմամբ հաջողվեց մասնակի փլել «Ձյունիկ» սառնարանի շենքը՝ այն էլ պայթեցումից որոշ ժամանակ անց։ Քանդված շենքի մի մաս դեռ կանգուն է՝ երևի որպես հուշարձան լավ հիմքով շինարարության։
Նշենք, որ շենքի պայթեցման ու փլուզման տեսանյութերում երևում է, որ շենքի մոտ հավաքված քաղաքացիներ կային, իսկ արգելող ժապավեն՝ չմոտենալու համար՝ չտեսանք։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան