«Լաուրա» փոթորիկն ազդում է նավթի գների վրա
Նավթի էտալոնային մակնիշների գներն աճում են ԱՄՆ-ին մոտեցող «Լաուրա» փոթորկի ֆոնին: Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին են վկայում վաճառքների տվյալները:
Brent տեսակի նավթի հոկտեմբերյան ֆյուչըրսներն աճել են 2,12 տոկոսով՝ մինչև 45,95 դոլար: WTI-ի գինը կազմել է 43,39 դոլար մեկ բարելի դիմաց:
Վերլուծաբանները կարծում են, որ «Լաուրան» կարող է խանգարել նավթի արդյունահանմանը: Բացի այդ, գների վրա ազդում է նաև ամերիկյան արժույթի թուլացումը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին