Հասարակություն 19:20 28/08/2020 Հայաստան

Սարդարապատում տեղի է ունենում Տավուշյան մարտերի զինծառայողների պարգևատրման արարողությունը

Սարդարապատի հուշահամալիրում տեղի է ունենում  Տավուշյան հաղթական մարտերի ակտիվ դերակատարների պարգևատրման արարողությունը։ Պարգևները զինծառայողներին հանձնում է  վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Միջոցառմանը մասնակցել են Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, Անվտանգության խորհրդի անդամները, ՀՀ կառավարության անդամները, պետական այրեր, գեներալներ, սպաներ, ենթասպաներ, սերժանտներ, զինվորներ:

«Մինչ պետական բարձր պարգևները ՀՀ Զինված ուժերի զինծառայողներին հանձնելը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում նշել է.

«Արցախի Հանրապետության մեծարգո նախագահ, Վեհափառ Տեր, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծարգո նախագահ, Անվտանգության խորհրդի հարգելի անդամներ, Կառավարության հարգելի անդամներ, պետական այրեր, Պարոնայք գեներալներ, սպաներ, ենթասպաներ, սերժանտներ, զինվորներ, Սիրելի հայրենակիցներ, Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում, որն օսմանյան բանակի նկատմամբ հայ ժողովրդի տարած փառապանծ հաղթանակի խորհրդանիշն է, այսօր հավաքվել ենք բացառիկ առիթով: Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ Զինված ուժերի միանգամից 55 գործող զինծառայողներ պարգեւատրվել են «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով, 16 զինծառայողներ պարգեւատրվել են «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով: Իրադարձությունը բացառիկ է նրանով, որ պարգեւատրվողներից 24-ը այստեղ ներկա են, եւ շքանշանները անձամբ նրանց հանձնելու պատիվն եմ վայելելու, իսկ մյուս պարգեւատրվածները անձամբ ներկա չեն հետեւյալ պատճառով. նրանք այս պահին էլ իրականացնում են Հայաստանի սահմաններն ու անվտանգությունը պաշտպանելու իրենց ծառայությունը:

Բայց այս բացառիկ իրավիճակի կարեւորագույն դրվագը դեռ առջեւում է: Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ Զինված ուժերի գործող զինծառայողն արժանանում է Հայաստանի Ազգային հերոսի կոչման: Քիչ անց այստեղ՝ մեր ժողովրդի հաղթական գոյապայքարը խորհրդանշող այս վայրում, Ազգային հերոսի կոչումը հավաստող «Հայրենիքի» շքանշանը կհանձնեմ Հայոց բանակի կապիտան Ռուբեն Սանամյանին, իսկ վաղը նա սովորականի նման ծառայությունը կշարունակի իր զորամասում: Հենց սրանում է այսօրվա իրադարձության ամենակարեւոր առանձնահատկությունը:

Մեր պատմության՝ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիրների մեծ մասը պարգեւատրվել է հետմահու, ազատամարտի, Զինված ուժերի հետ առնչություն ունեցող մեր բոլոր ազգային հերոսները պարգեւատրվել են հետմահու, եւ պատմության մեջ առաջին անգամն է, երբ Հայաստանի ազգային հերոս զինվորականը, սպան իր շքանշանը ստանալու է անձամբ:

Եւ ուրեմն՝ ինչի՞ մասին է այս իրադարձությունը: Այս իրադարձությունը վկայությունն է այն բանի, որ մեր ազատամարտի հերոսների՝ Մոնթե Մելքոնյանի, Թաթուլ Կրպեյանի, Մովսես Գորգիսյանի, Ջիվան Աբրահամյանի, Յուրա Պողոսյանի, Վազգեն Սարգսյանի գործը կենդանի է: Այն ոչ միայն պատմություն է, այլեւ այսօրվա եւ վաղվա չընդհատվող իրադարձություն՝ կոնկրետ գործող անձանցով, օրով, ժամով, տեղով: Այսօրվա մեր պարգեւատրվածները եւ այսօրվա մեր ազգային հերոսը մեր լեգենդար հերոսների մարմնացումն են, նրանց ֆիզիկական ներկայությունը մեր այսօրվա կյանքում, մեր այսօրվա հոգեբանության ու մտածողության արտացոլումը, երբ մենք մեր երեխաներին, մեր երիտասարդությանը կարող ենք ապացուցել, ի ցույց դնել, որ հերոսները լինում են ոչ միայն գրքերում, այլեւ հենց այստեղ են, մեր կողքին:

Նրանք ապրում են մեզ հետ՝ նույն շենքում, նույն քաղաքում, նույն գյուղում, նրանք ունեն նույնպիսի դժվարություններ ու հոգսեր, ինչպես բոլորը, բայց նրանք հերոսացել են, ուրեմն՝ մենք էլ կարող ենք, մեզնից յուրաքանչյուրը կարող է, եւ մեր պարտքն է հերոսանալ ամեն օր եւ ամենուր, յուրաքանչյուրս մեր աշխատանքի մեջ, մեր ամենօրյա պահվածքի մեջ, հայրենիքի մասին մտածելու եւ հանուն հայրենիքի գործելու մեր գործելակերպի մեջ, որովհետեւ այսօրվա պարգեւատրվողների օրինակով ահա, հերոսությունը այլեւս ոչ թե գերմարդկային ճիգ է, այլ ամենօրյա աշխատանք, ամենօրյա ապրելակերպ, ամենօրյա պատասխանատվություն:

Հարգելի ներկաներ, Սիրելի հայրենակիցներ, Այսօրվա մեր բոլոր պարգեւատրվողները Տավուշի մարզում տեղի ունեցած հուլիսյան հաղթական մարտերի ակտիվ մասնակիցներ են, հուլիսյան հաղթանակի կերտողներ: Աշխարհագրական կամ նույնիսկ ռազմական առումով տեղային այդ մարտերը հոգեբանական, քաղաքական, աշխարհքաղաքական չափազանց մեծ նշանակություն ունեցան, կարեւոր արդյունքներ գրանցեցին, եւ առիթը պատեհ է, որ մենք արձանագրենք, թե որոնք են հուլիսյան հաղթական մարտերի արդյունքները Հայաստանի համար:

Արդյունք առաջին – Արդեն երկար տարիներ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը զարգացնում էր այն թեզը, թե Հայաստանի եւ Արցախի դեմ պատերազմ չսկսելն արդեն իսկ Բաքվի կողմից արվող չափազանց մեծ զիջում է ոչ միայն Արցախին ու Հայաստանին, այլեւ միջազգային հանրությանը, որովհետեւ ըստ նրանց կառուցած տրամաբանության՝ վերջին տարիներին Ադրբեջանի բանակը հասել էր մարտունակության այնպիսի մակարդակի, որ ի վիճակի է շատ արագ, ընդհուպ 24 ժամում լուծել Ղարաբաղի հարցը: Սրա հիման վրա երկար տարիներ ձեւավորվում եւ մատուցվում էր մի խոսույթ, թե Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորումը հնարավոր է միայն հայկական կողմի միակողմանի զիջումների հիման վրա: Հուլիսյան հաղթական մարտերը ջախջախեցին արդեն շուրջ 10 տարի Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից կառուցված խոսույթը՝ ապացուցելով, որ Ղարաբաղի հարցը չունի ռազմական լուծում, եւ Ադրբեջանը պիտի անխուսափելիորեն որդեգրի կառուցողական մոտեցումներ:

Արդյունք երկրորդ – Մեր կառավարությունն արդեն ավելի քան երկու տարի միջազգային հանրության եւ Ադրբեջանի ղեկավարության հետ շփումներում, ինչպես նաեւ հրապարակային հայտարարություններում ընդգծել է Հայաստանի հետ ուժի, սպառնալիքների, հարկադրանքի լեզվով խոսելու որոշ սուբյեկտների անհեռանկարայնությունը: Մենք հստակ ասել ենք, որ որեւէ մեկին թույլ չենք տա նման տոնայնությամբ կամ ակնարկներով խոսել մեզ հետ, եւ այդպես վարվելու փորձ անողները դառնորեն կզղջան: Հուլիսյան հաղթական մարտերն ապացուցեցին մեր քաղաքական հայտարարությունների վստահելիությունը, ապացուցեցին, որ տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակի եւ ուժերի հարաբերակցության մեր գնահատականները սթափ են եւ ճշգրիտ:

Արդյունք երրորդ – Արդեն երկուսուկես տարի Հայոց բանակում տեղի են ունենում լայնածավալ բարեփոխումներ: Տվյալ դեպքում խոսում եմ ոչ միայն բոլորին տեսանելի ու լայնորեն քննարկվող, այլեւ ոչ հրապարակային, լուռ ընթացակարգերով տեղի ունեցող բարեփոխումների մասին, որոնք վերաբերում են ռազմավարական եւ մարտավարական բովանդակությանը: Այդ բարեփոխումները հուլիսյան հաղթական մարտերում միանշանակ եւ աներկբա ի ցույց դրեցին իրենց կենսունակությունն ու արդարացվածությունը: Այսօր ըստ էության ապացուցեցինք, որ Հայաստանն ի վիճակի է առանց հյուծող սպառազինությունների մրցավազքի մեջ մտնելու, ինտելեկտուալ աշխատանքով, մարտավարական եւ ռազմավարական նորարարություններով ապահովելու ռազմական առավելություն: Շատերը գուցե չգիտեն, գուցե ուշադրություն չեն դարձրել, բայց հուլիսյան հաղթական մարտերի ընթացքում արձանագրվել է բացառիկ մի իրավիճակ, երբ մարտական գործողությունների ընթացքում սահմանապահ մարտական դիրքերում մենք ոչ մի զոհ չենք ունեցել, ունեցել ենք միայն մեկ թեթեւ վիրավոր՝ այն դեպքում, երբ այժմ արդեն հանրահռչակ «Անվախ» դիրքը եւ հարակից բոլոր դիրքերը եղել են ամենածանր հրետակոծությունների, հատուկ պատրաստությամբ հատուկջոկատայինների զանգվածային հարձակումների թիրախում: Սա նշանակում է, որ Հայաստանի բանակը հասել է մարտավարական աննախադեպ բարձունքի, ինչն էլ ավելի է մեծացնում մեր վստահությունը, որ ունենք տարածաշրջանում որոշիչ ազդեցություն ունեցող մարտունակ եւ ինտելեկտուալ բանակ:

Արդյունք չորրորդ – Արդեն երկար ժամանակ մենք խոսում ենք Հայաստանում ռազմարդյունաբերական համալիրի զարգացման մասին եւ այս ոլորտը հայտարարել ենք առաջնահերթություն: Հուլիսյան հաղթական մարտերն ի ցույց դրեցին հայկական ռազմարդյունաբերության բարձր արդյունավետությունը եւ ապացուցեցին, որ մենք ունենք տեխնոլոգիական համաշխարհային քարտեզի վրա մեր պատվավոր եւ կայուն տեղն արձանագրելու հնարավորություն: Հուլիսյան հաղթական մարտերի ընթացքում մեր Զինված ուժերի կողմից խոցվեցին բարձր տեխնոլոգիական զինատեսակներ, որոնք մինչ այդ համարվում էին անխոցելի: Սա բոլորին հայտնի տեղեկատվություն է, բայց քչերը գիտեն, որ այդ զինատեսակները խոցվել են հայկական արտադրության եւ Հայաստանում արդիականացում անցած զինատեսակների փոխգործակցության արդյունքում:

Ընդ որում՝ Հայաստանում արտադրված եւ արդիականացված զինատեսակների հարաբերակցությունը 70/30 է՝ հօգուտ Հայաստանում արտադրվածների:

Արդյունք հինգերորդ - Հուլիսյան հաղթական մարտերն ի ցույց դրեցին սեփական անվտանգության մարտահրավերներն ինքնուրույն լուծելու Հայաստանի ընդունակությունը: Բայց այդ ընթացքում տեղի ունեցած մի շարք իրադարձություններ, մի կողմից, հստակեցրեցին ոչ միայն մեզ, այլև ողջ տարածաշրջանին ուղղված սպառնալիքների շրջանակը, մյուս կողմից՝ ամրապնդեցին մեր վստահությունը մեր ռազմավարական դաշնակիցների եւ գործընկերների նկատմամբ, ինչն առավել մեծացնում է տարածաշրջանի խաղաղության եւ կայունության երաշխավորի դերն արդյունավետ կատարելու Հայաստանի հնարավորությունը, ինչի մասին խոսել եմ հունիսի 19-ին Երեւանում տեղի ունեցած՝ Հայաստանի եւ Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստում:

Հաևգելի ներկաներ,
Սիրելի հայրենակիցներ,
Հուլիսյան հաղթական մարտերով մենք թեւակոխել ենք պատմական մի նոր շրջափուլ, որտեղ Հայաստանի ռազմաքաղաքական, տարածաշրջանային կշիռն ու նշանակությունը մեծացել են, բայց մեծացել են նաեւ մարտահրավերները եւ պատասխանատվությունը:

Այդ պատասխանատվությունը մեզնից պահանջում է գերմարդկային ճիգեր եւ նվիրում: Բայց, ինչպես արդեն ասացի, այսօրվա այս հանդիսավոր արարողությունն այն մասին է, որ գերմարդկայինը մեզ համար այլեւս մարդկային է, առօրեական, աշխատանքային, եւ մեր այսօրվա պարգեւատրվողները դրա վառ ապացույցն են, դրա օրինակը եւ առհավատչյան:

Ու մենք կհաղթենք: Եւ ուրեմն, Կեցցե՛ Ազատությունը,
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը,
Կեցցե՛ Արցախի Հանրապետությունը,
Կեցցե՛ Հայոց բանակը, Եւ կեցցենք մենք եւ մեր երեխաները, որ ապրում ենք Ազատ, Հաղթական եւ Երջանիկ Հայաստանում: Շնորհակալ եմ»:

ՀՀ վարչապետի միջնորդությամբ և Հանրապետության նախագահի հրամանագրերով Տավուշյան հաղթական մարտերի ակտիվ դերակատարներից 16 զինծառայողներ պարգևատրվել են «Մարտական խաչ» առաջին աստիճանի, 55 զինծառայողներ՝ «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ կապիտան Ռուբեն Սանամյանը պարգևատրվել է Ազգային հերոսի կոչումով՝ Հայրենիքի շքանշանով։ Պարգևները հանձնել է Նիկոլ Փաշինյանը. ՀՀ ԶՈՒ 25 զինծառայողներ, այդ թվում՝ Ազգային հերոսի կոչման արժանացած կապիտան Ռուբեն Սանամյանը անձամբ են ստացել շքանշանները վարչապետից, մնացած պարգևատրված զինծառայողներին շքանշանները կփոխանցվեն: Նրանք անձամբ չեն մասնակցել արարողությանը՝ զինվորական ծառայության մեջ գտնվելու հանգամանքով պայմանավորված», - հայտնում են ՀՀ կառավարությունից:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

08:16
Կիրանցում ոստիկնության կողմից այս պահին իրականցվում է «Օղակ» օպերացիա. Գառնիկ Դանիելյան
Ոստիկանները բերման են ենթարկել Կիրանց գյուղի ռազմական նշանակության ճանապարհի մոտ 24-ժամյա հսկողություն իրականացնող գյուղացիներին, նրանց թվում կան նաև անչափահասներ
Աղբյուր` Panorama.am
00:11
Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած.Փաշինյան
«Մեր բանակի մեծագույն խնդիրներից մեկն այն է, որ մեր զինվորներն իրենց ծառայության մեծ մասն անցկացնում են խրամատի մեջ, այսինքն՝ իրենք...
Աղբյուր` Panorama.am
23:12
Ես ասում եմ, որ մենք Ադրբեջանից վերցնում ենք 4 գյուղ. Նիկոլ Փաշինյան
«Շատերն ասում են՝ մենք Ադրբեջանին հանձնում ենք չորս գյուղ։ Ես ասում եմ, որ մենք Ադրբեջանից վերցնում ենք 4 գյուղ՝ որպես փաստարկ՝ Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
22:26
Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանի կալանավորման 41-րդ օրը «Իմնեմնիմի» պոդքաստի 96-րդ եթերն է
«Իմնեմնիմի» պոդքաստի 96-րդ հերթական թողակման հերթապահներն են ադրբեջանագետներ Անժելա Էլիբեգովան և Արմինե Ադիբեկյանը։ Անժելա...
Աղբյուր` Panorama.am
22:06
Պիտի վերադառնանք սկիզբ՝ ԱՐՑԱԽ, որ ունենանք ՏԱՎՈւՇ, ՍՅՈւՆԻՔ, ԳԵՂԱՐՔՈւՆԻՔ՝ ՀԱՅԱՍՏԱՆ. Մետաքսե Հակոբյան
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը գրում է. «Սկզբից՝ ԱՐՑԱԽԸ, հիմա՝ ՏԱՎՈւՇԸ, վաղը՝ ՍՅՈւՆԻՔ,...
Աղբյուր` Panorama.am
21:40
Որևէ հոգևորական, եթե ասում է, ապա վստահ եղեք, որ Կաթողիկոսի համաձայնությամբ է. Թաթուլ Մանասերյան
«Ճիշտ եմ համարում այն, ինչը որ Տավուշում է այսօր տեղի ունենում»,-«Panorama.am-հարցազրույց» հաղորդաժամին ասաց...
Աղբյուր` Panorama.am
21:28
Վթարից հետո ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց
Մայիսի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17:50-ի սահմաններում «Lexus» մակնիշի ավտոմեքենան...
Աղբյուր` Panorama.am
21:05
Թող մտածեն նրանք, ովքեր ազատազրկված են հոգով ու խղճով․ փաստաբանի շնորհավորանքը՝ Մալյանին
Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է․ «Այսօր քաղբանտարկյալ Նարեկ Մալյանի ծննդյան օրն է: Շնորհավորում եմ ուժեղ մարդ: Մի քիչ էլ կանցնի ու...
Աղբյուր` Panorama.am
20:56
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «ռուսական օրենքը»
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը, որը ավելի հայտնի է...
Աղբյուր` Panorama.am
20:47
Լևոն Քոչարյանի օգնականի միջնորդությունը կքննի Լևոն Քոչարյանին կալանավորած Մասիս Մելքոնյանը. փաստաբան
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը գրել է․ «Լևոն Քոչարյանի օգնականի կալանքի միջնորդությունը կքննի Լևոն Քոչարյանին կալանավորած Մասիս...
Աղբյուր` Panorama.am
20:15
Ո՞վ իրա երեխուն 100 մետրի վրա դպրոց կուղարկի, որ թուրքը գա տանի․ Կիրանցի 87-ամյա բնակիչ
«Ո՞վ իրա երեխուն 100 մետրի վրա դպրոց կուղարկի, որ թուրքը գա տանի»,- սրտնեղած ասաց Կիրանց գյուղի 87-ամյա բնակիչը։ «Մեր...
Աղբյուր` Panorama.am
20:01
Էս տոչկեքով կամուրջն էլ է անցնում իրանց․Կիրանցի համայնքային ղեկավար
Կառավարությունից Կիրանցի համայնքային ղեկավար Կամո Շահինյանին 60% երաշխիք են տվել, որ գյուղի որևէ տուն չի հայտնվի Ադրբեջանի տարածքում: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:39
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
«Ադրբեջանն ակտիվորեն աշխատում է խաղաղության հասնելու ուղղությամբ»,- այսօր Բաքվում Միջմշակութային երկխոսության խնդիրներին նվիրված...
Աղբյուր` Panorama.am
19:18
Բոլոր զրպարտողները դատարանով պատասխան կտան․ Բագրատ սրբազան
«Բոլոր զրպարտողները դատարանով պատասխան կտան։ Ասում են՝ գործակալ եմ։ Եթե ասում են, որ գործակալ եմ, բայց մինչև հիմա ձերբակալված չեմ, ուրեմն...
Աղբյուր` Panorama.am
18:57
ՊՆ-ն արձագանքել է Կոթի գյուղում 2 դիրք հանձնվելու մասին տեղեկությանը
Մամուլում շրջանառվում են «Կոթի գյուղում 2 դիրք է հանձնվել» վերտառությամբ հրապարակումներ: Պաշտպանության նախարարությունը հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:45
«Ես կառավարության պլանավորած քայլերի հետ ՀԱՇՏ չեմ»․ քաղաքացին Կառավարության շենքի մոտ նստացույց է սկսել
44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանն այսօր, ժամը18:00-ից կառավարության շենքի դիմաց սկսում է 72 ժամանոց նստացույց: Այդ մասին նա տեղեկացրել...
Աղբյուր` Panorama.am
18:35
Հայ ժողովրդի գոյութենական պատերազմը տանուլ կտանք, եթե հրաժարվենք մեր ինքնության իրավունքի համար տարվող պայքարից
«Ջենեսիս Արմենիա»-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Տավուշում այս օրերին վճռվում է գալիք Հայաստանի հեռանկարը:...
Աղբյուր` Panorama.am
18:13
Սև բերետավորները դաժան ծեծի են ենթարկել Տավուշի համար պայքարող քաղաքացիներին
Ղազարյան Կարենը և Բեժանով Գարեգինը, որոնք պայքարում էին  Տավուշի հողերը միակողմանի հանձնելու դեմ, այսօր սև բերետավորների կողմից դաժան ծեծի...
Աղբյուր` Panorama.am
18:03
Կիրանցի բնակիչ. Խնդիրն իմ տունը կամ այգին չէ, խնդիրը բարձունքն է, կամուրջն ու ճանապարհը
Կիրանց գյուղի բնակիչ Գևորգ Սիմոնյանի տունը մեկն է այն տներից, որը գյուղի միջով իրականացվող սահմանազատման հետևանքով կարող է հայտնվել ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
17:56
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
«Կիրանցը կիսվում է, կեսն անցնում է Ադրբեջանին, Նիկոլ Փաշինյանը Կիրանցի ժողովրդին ասել է, որ յոթ օր երաշխիք է տալիս, որ անվտանգ կլինեն, յոթ...
Աղբյուր` Panorama.am
17:42
Լիլիթ Գալստյան. Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին այս քաոսի մեջ միակ կանգուն հեղինակությունն է, թեև թիրախավորված, բայց համոզիչ և կանգուն
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական Լիլիթ Գալստյանը գրում է. «Մեզանում ներազգային պառակտվածության,...
Աղբյուր` Panorama.am
17:38
Հրդեհ՝ Ջրառատում, քաղաքացին այրվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն
Այսօր ժամը 11:06-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ջրառատ գյուղում հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
17:30
Պետք է երեսով տալ այն հարամ հացը, որ ուտում են և փոխարենը ծառայություն մատուցում թշնամուն. Թաթուլ Մանասերյան
«Երբ պետության ղեկավարը երդվում է Սահմանադրության և Կտակարանի վրա ձեռքը դնելով՝ երկու բան է խոստանում՝ ապահովել անվտանգություն և երկրի...
Աղբյուր` Panorama.am
17:29
Խոսրով Հարությունյան. Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը
Հայաստանի նախկին վարչապետ,  ԱԺ նախկին Նախագահ Խոսրով Հարությունյանը գրում է. «Բեկել իշխանությունների սանձազերծած...
Աղբյուր` Panorama.am
17:24
Սյունիքում 14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել
Այսօր՝ մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Սիսիանի բաժին ահազանգ է ստացվել...
Աղբյուր` Panorama.am
17:23
Լևոն Քոչարյանի օգնականին ներկայացվել է մեղադրանք
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանին, որը երեկ Civic.am-ի լրագրողի հետ միջադեպ է ունեցել,...
Աղբյուր` Panorama.am
17:16
Տոկաևը ողջունել է Երևանի և Բաքվի պայմանավորվածությունն Ալմաթիում բանակցություններ վարելու վերաբերյալ
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր նախապատրաստելու համար Ալմաթիում...
Աղբյուր` Panorama.am
16:58
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին
Պետք է աշխատողներն ունենան կարճ աշխատանքային ժամ, բարձր աշխատավարձ, անձնական կյանքի հնարավորությունը, որ հետո էլ հաճույքով իրենց աշխատանքը կատարեն»։
Աղբյուր` Panorama.am
16:57
Սպասվում է անձրև, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում
Երևան քաղաքում մայիսի 1-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, մայիսի 2-ին կեսօրից հետո, 3-6-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է...
Աղբյուր` Panorama.am
16:25
Չեմ համագործակցի Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հետ. Հայկ Մարության
«Այն քաղաքական ուժերը, քաղաքական գործիչները, մարդիկ, ովքեր ապացուցել են, որ ընդհանրապես չեն մտածում Հայաստանի մասին, մենք իրենց հետ չենք...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին
17:06 01/05/2024

Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}