«Հայրենիք» հիմնադրամի աջակցությամբ Գյումրիում տեղի ունեցավ ներառական ինտելեկտուալ խաղ
«Հայրենիք»-ի Գյումրու գրասենյակում օգոստոսի 30-ին հաշմանդամություն ունեցող անձինք մրցում էին իրենց ինտելեկտով։ «Ե՛կ մտածենք» ինտելեկտուալ խաղը կազմակերպել էր «Մարզամշակութային ներառական կենտրոն» ՀԿ-ն՝ «Հայրենիք» զարգացման հիմնադրամի աջակցությամբ։
«Արդեն յոթերորդ անգամ անցկացվող խաղի նպատակն է հաշմանդամություն ունեցողների համար ստեղծել հավասար պայմաններ, հնարավորություն ընձեռել՝ ձեռք բերելու նոր ծանոթներ ու ընկերներ, այսինքն՝ ինտեգրել հասարակությանը»,-ասել է «Մարզամշակութային ներառական կենտրոն» ՀԿ-ի նախագահ Արտյոմ Դիլանյանը։
Հիմնադրամից տեղեկացնում են, որ գիտելիքի օրվան ընդառաջ կազմակերպված խաղին մասնակցում էին Գյումրիի, Վանաձորի ու Երևանի թիմերը՝ յուրաքանչյուրում 6 անձ։
«Մեր հասարակության բոլոր անդամների լիարժեք ինտեգրումն ու ինտելեկտուալ զարգացումը Հիմնադրամի ռազմավարական առաջնահերթություններից է»,-ողջունելով մասնակիցներին՝ ասել է «Հայրենիք» հիմնադրամի տնօրեն Խաչիկ Գալստյանը։
Հաշմանդամություն ունեցող կամ սոցիալական վատ վիճակում գտնվող անձանց կյանքը փոխել ձգտող կազմակերպությունն արդեն 10 տարի բազմատեսակ նախագծեր է իրականացնում։ Առաջիկայում պատրաստվում են խեցեգործական ձեռնարկություն հիմնել, որտեղ կաշխատի հաշմանդամություն ունեցող մեկ տասնյակից ավելի անձ։
Արտյոմ Դիլանյանն ասում է՝ իրենց համար կարևոր է կազմակերպության շահառուների ավելի լայն շրջանակի ներգրավումը։
«Մտածում ենք «Ե՛կ մտածենք» ինտելեկտուալ խաղն առաջիկայում անցկացնել «Հայաստան, Արցախ, Սփյուռք» ձևաչափով»,-ասել է նա՝ ուրախությամբ նշելով, որ «Հայրենիք»-ի պես գործընկերն իրենց ավելի ամուր է դարձնում։
Հարակից հրապարակումներ`
- «Հայրենիք»-ը սիրիահայերի կողքին է
- «Հայրենիք» զարգացման հիմնադրամի պատվիրակությունը Քաշաթաղում է
- «Հայրենիք» հիմնադրամ. Ինտելեկտուալ շարժումը Հայաստանում նոր թափ է ստանում
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը