Ղազինյան. Ինչի՞ հիման վրա են Փաշինյանն ու Թորոսյանը կառուցել իրենց պաշտոնական դիրքորոշումը
Քիչ անց՝ ժամը 17: 00-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան-Նոր Նորք նստավայրում կմեկնարկի նոր կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարը տապալելու փաստի առիթով քրեական գործ հարուցելու նպատակով «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանի կողմից ներկայացված հաղորդումը ՀՔԾ կողմից մերժումը վերացնելու նպատակով դատարան ներկայացված բողոքի առաջին դատական նիստը։
Մինչ նիստի մեկնարկը «Մեկ Հայաստան» կուսակցության մամուլի գրասենյակը հրապարակել է Արթուր Ղազինյանի կողմից Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան ներկայացված բողոքի տեքստը՝ կապված ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից քրեական գործ հարուցելը մերժելու և դրա դեմ բերված բողոքը մերժելու մասին ՀՀ գլխավոր դատախազության որոշումը բողոքարկելու վերաբերյալ։
«1․ ՀՀ-ն հանդիսանալով ԱՀԿ-ի անդամ և սերտ համագործակցելով ԱՀԿ-ի հետ օպերատիվ և լիարժեք իրական տեղեկատվություն է ստացել Նոր կորոնավիրուսի վտանգավորության և դրա կանխարգելման գործիքակազմի մասին։
2․ Միևնույն ժամանակ, ՀՀ իշխանությունները, ունենալով հավաստի տեղեկատվություն Նոր կորոնավիրուսի խիստ վտանգավորության մասին, հետամուտ լինելով և գերակա հռչակելով խմբային կուսակցական և քաղաքական շահը, հասարակության մեջ Նոր կորոնավիրուսով պայմանավորված զգուշավորությունն ու զգոնությունը թուլացնելու, և սահմանադրական հանրաքվեին առնվազն 650․000 մարդու մասնակցությունն ապահովելու նպատակով, թաքցրել և աղավաղել են Նոր կորոնավիրուսի վերաբերյալ իրական տեղեկատվությունը, չունենալով որևէ գիտական կամ լաբորատոր հետազոտությունների վրա հիմնված և ստուգված փաստեր, այնուամենայնիվ տարբեր հարթակներից միտումնավոր նվազեցրել են Նոր կորոնավիրուսի վտանգավորության և դրա մահաբերության աստիճանը։
Նյութերի նախապատրաստման ընթացքում ՀՔԾ-ի ուղղակի պարտականությունն էր պարզել, թե ինչի՞ հիման վրա են Ն․Փաշինյանն ու Ա․Թորոսյանը կառուցել իրենց պաշտոնական դիրքորոշումը, և հասարակությունից թաքցրել ու տրամադրել մարդկանց կյանքի և առողջության համար կենսական վտանգ ներկայացնող խեղված, աղավաղված, ակնհայտ սուտ և որևէ հասանելի հիմնավորում չունեցող տեղեկատվություն՝ ունենալով այդպիսի տեղեկատվություն տրամադրելու անմիջական պարտավորություն։
Ելնելով վերը շարադրվածից և նկատի ունենալով, որ հանցագործության վերաբերյալ իմ հաղորդման կապակցությամբ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նյութերը նախապատրաստվել են թերի, չեն պահպանվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 175-176-րդ և 180-րդ հոդվածներով սահմանված պահանջները, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածի 5-րդ մասով, 290-րդ հոդվածով՝
Մ Ի Ջ Ն Ո Ր Դ ՈՒ Մ Ե Մ
Վերացնել ՀՀ հատուկ քննչական ծառայության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Դ․Կոստանդյանի՝ քրեական գործ հարուցելը մերժելու մասին 2020թ․ հունիսի 29-ի որոշումը և դրա դեմ բերված բողոքը մեր-ժելու մասին ՀՀ գլխավոր դատախազության 14.07.2020թ. որոշումը»,-մասնավորապես նշված է Ղազինյանի բողոքում։
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Ղազինյան. Իրադրությունն ավելի լուրջ է, քան մենք կարող ենք պատկերացնել
- Ղազինյան. Հրաժարվում եմ փորձադաշտ լինել առողջապահության ոլորտի անգրագետ և դիլետանտ կառավարիչների համար
- Ղազինյանը ՀՔԾ մերժումը բողոքարկել է ՀՀ Գլխավոր դատախազություն
- Արթուր Ղազինյանի հաղորդման հիման վրա ՀՔԾ-ն քրեական գործ չի հարուցել
- Արթուր Ղազինյանի հաղորդման հիման վրա ՀՔԾ-ում նյութեր են նախապատրաստվում
- «Ժողովուրդ». ՀՔԾ-ն Արթուր Ղազինյանի հայղորդման հիման վրա նյութեր է նախապատրաստում
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան