Արթուր Ղազինյան. Պետք է պարզել, թե ի՞նչն է այդքան վախեցրել «ժողովրդի» վարչապետին
«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ, իրավաբանական գիտությունների թեկնածու Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Հայաստանի «ամենաարդար» դատավորը
Կորոնավիրուսի դեմ պայքարը տապալելու փաստի առթիվ քրեական գործ հարուցելու իմ կողմից ներկայացված հանցագործության հաղորդումը ՀՔԾ և Գլխավոր դատախազության կողմից մերժումը դատարան բողոքարկելու առաջին նիստը հետաձգվեց մեկ ամսով՝ դատավորի գերծանրաբեռնված լինելու և 80 Էջ ծավալով գործին ծանոթանալու ժամանակ գտնելու համար։
Հիմա ուշադրություն. «Դատալեքս» տեղեկատվական համակարգից երևում է, որ դատավոր Մանվել Շահվերդյանն այս պահի դրությամբ իր վարույթում ունի ընդամենը 5 (հինգ) քրեական գործ, մինչդեռ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի ցանկացած դատավորի վարույթում գտնվում է նվազագույնը 100 գործ։
Ժամանակ չունի, շատ զբաղված է . . .
Եթե հիշում եք, Փաշինյանը մի առիթով հայտարարեց, որ «կա՞ որևէ դատավոր, որ իր ցանկությունը չկատարի»։
Փաստորեն ինքը ճիշտ էր, հատկապես երբ խոսքը վերաբերվում է իր իշխանության ժամանակ նշանակված դատավորներին։
Մանվել Շահվերդյանի կարիերան սրընթաց աճ է արձանագրել հենց Փաշինյանի իշխանության օրոք։
Այսպես, 2019թ. նոյեմբերի 29-ին նշանակվել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, իսկ 2020թ.-ի մայիսի 5-ին նշանակվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։
Պետք է պարզել, թե ի՞նչն է այդքան վախեցրել «ժողովրդի» վարչապետին...»
Հարակից հրապարակումներ`
- «Փաստ». ԲԴԽ-ից և իշխանական շրջանակներից փորձել են համոզել դատավորին, որ նա մերժի Ղազինյանի բողոքը
- Ղազինյան. Գործը գտնվում է քաղաքական բարձրագույն իշխանության անմիջական հսկողության տակ
- Ղազինյան. Ինչի՞ հիման վրա են Փաշինյանն ու Թորոսյանը կառուցել իրենց պաշտոնական դիրքորոշումը
- «Փաստ». Պարետատան նիստին Արսեն Թորոսյանի հետ կապված վեճի հիմնական պատճառը եղել է Ղազինյանի ներկայացրած հանցագործության մասին հաղորդումը
- Ղազինյանը դիմել է դատարան՝ չեղարկելու պարետի նորմատիվ ակտը դիմակի մասին
- Արսեն Թորոսյանը փախուստի դեպքում անխուսափելիորեն վերադարձվելու է Հայաստան. Ղազինյան
- Արթուր Ղազինյանի հաղորդման հիման վրա ՀՔԾ-ում նյութեր են նախապատրաստվում
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ