Քաղաքական 19:27 07/09/2020 Հայաստան

«Մշակույթը՝ թիկունք». Ի՞նչ է տեսնում մեր զինվորը՝ դիրքերից հետ նայելով (լրացված)

«Այս համերգը խորագրված է «Մշակույթը՝ թիկունք» և  այսօրվա մեր շրջայցը պատկերում է գյուղական բնակավայրերում մարդկանց նոր կենսակերպի մասին մեր տեսլականը»,-Բերդ քաղաքում Երևանյան հեռանկարներ 21-րդ միջազգային երաժշտական  փառատոնի բացմանը ելույթում նշեց  վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Իր խոսքում կառավարության ղեկավարը հիշեցրեց, որ օգոստոսի 28-ին Սարդարապատում կառավարությունը գնահատանքի և հարգանքի տուրք է մատուցել մեր զինվորականներին հուլիսյան հաղթական մարտերի առիթով և հավելել, որ այսօրվա այցը, որն ամփոփվում է այսպիսի աննախադեպ համերգով, նույնպես այդ խորհուրդն ունի։

Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը երբեք Բերդում համերգ չի ունեցել և հիշելի էլ չէ, թե վերջին անգամ Բերդում երբ է դասական երաժշտության համերգ եղել:

«Եվ այսօրվա այս բոլոր միջոցառումները նպատակ ունեն նույնպիսի գնահատանքի և հարգանքի տուրք մատուցել Տավուշի տարածաշրջանի,  խոշորացված Բերդ համայնքի մեր հերոսական ժողովրդին, որովհետև հուլիսյան հաղթական մարտերը, իհարկե, կերտել են մեր զինվորականները, մեր բանակը, բայց նրանց համար ամուր և հաղթական թիկունք են հանդիսացել Բերդի մեր հերոսական ժողովուրդը, Տավուշի մեր հերոսական ժողովուրդը: Եվ մենք այսօր կարող ենք անել արձանագրումներ մի քանի առիթներով՝ օգտագործելով աննախադեպ բառը, ցույց տալու համար, որ ընդհանրապես հաղթանակներն ամենատարբեր մասշտաբների, դրանք օդից չեն ընկնում, դրանք ինչ-որ մի հավաքականության, ինչ-որ մի հետևողականության արդյունք են»,- ասաց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ այսօր եղել է Չինարի սահմանապահ համայնքում, որտեղ Հայաստանի Հանրապետության անկախությունից ի վեր ոչ մի բնակելի տուն չի կառուցվել:

«Այսօր Չինարիում զրոյից կառուցվում է բնակելի տուն կառավարության նախաձեռնությամբ և այն մինչև տարեվերջ կհանձնվի բազմազավակ, բազմանդամ տաս հոգանոց ընտանիքի՝ ընդ որում մինչև վերջ կահավորված:

Մովսես գյուղն իր գոյության 300 տարվա ընթացքում երբեք ասֆալտապատ ճանապարհ չի ունեցել: Այսօր Մովսես գյուղն ունի ժամանակակից պահանջներին համապատասխանող ճանապարհ:

Ներքին Կարմիրաղբյուր գյուղն անկախությունից ի վեր երբեք ասֆալտապատ ճանապարհ չի ունեցել: Այսօր Ներքին Կարմիրաղբյուր գյուղը համայնքին հանրապետական նշանակության ճանապարհին կապում է նորակառույց ժամանակակից պահանջներին համապատասխանող ճանապարհով: Եվ մինչև տարեվերջ, հույս ունենանք, Ներքին Կարմիրաղբյուրը կունենա  ժամանակակից զբոսայգի, որը մենք անվանում ենք «մայրիկների և զավակների» զբոսայգի, որը կփոխի Ներքին Կարմիաղբյուրի մթնոլորտը:

Այգեպար համայնքը երբեք ասֆալտապատ փողոցներ չի ունեցել: Այսօր Այգեպարի բոլոր փողոցներն ասֆալտապատվում են, հրետակոծությունից տուժած տանիքները փոխվում են, և դրանով փոխվում է բնակավայրի գույնը:

Ես այսօր մտածում էի Այգեպարի նորացված տանիքների մասին և ինձ համար ամենակարևոր պատկերը հետևյալն էր՝ իսկ ի՞նչ է տեսնում մեր զինվորը դիրքերից հետ նայելով: Տանիքներն ավելի կարևոր են դիրքերում կանգնած մեր զինվորների համար, երբ նրանք հետ նայեն, տեսնեն իրենց թիկունքում ապրող, զարգացող և ապագային լավատեսորեն նայող բնակավայր, տեսնեն ապագայի նկատմամբ վճռականություն ունեցող թիկունք, և տեսնեն, այո՛, նաև մշակույթով ապրող թիկունք: Այսօրվա այս համերգը խորագրված է «Մշակույթը՝ թիկունք», - ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի խոսքով, այսօրվա շրջայցն ընդհանրապես պատկերում է համայնքներում, նաև գյուղական բնակավայրերում մարդկանց նոր ապրելակերպի, նոր կենսակերպի մասին կառավարության տեսլականը:

«Ես ասացի, որ դասական երաժշտության համերգ չի հիշվում, թե վերջին անգամ երբ է եղել Բերդում: Բայց մենք ուզում ենք, որ անընդհատ լինեն այսպիսի համերգներ, ընդ որում մենք ուզում ենք, որ այս համերգները լինեն ոչ միայն հրավիրատոմսերով: Մենք ուզում ենք, որ Բերդում, մեր ամենատարբեր համայնքներում լինեն տոմսարկղներ և մարդիկ հերթ կանգնեն այդտեղ, վճարեն համերգը լսելու համար, ունենան այդ վճարունակությունը: Այս համերգով մենք ձևակերպում ենք մեր երկրի, մեր հայրենիքի, մեր մարզի, մեր համայնքի՝ սահամանապահ համայնքի, ապրելակերպի ռազմավարական տեսլականը:

Բերդ խոշորացված համայնքի սիրելի հայրենակիցներ,

Այսօր եկել ենք ձեզ ասելու շնորհակալություն, ձեզ ասելու շնորհակալություն, որ դուք այսպես ամուր պահում եք մեր բանակի թիկունքը և մեր երկրի սահմանը, առաջին հերթին, հոգեբանորեն։

2015 թվականի  ես որպես պատգամավոր կրկին սահմանային իրավիճակի սրացման ժամանակ այցելել էի Այգեպար համայնք և տներից մեկում ես այպիսի նախադասություն ինձ թույլ տվեցի: Ես հիշում եմ նույնիսկ տան տիրոջ անունը՝ գյուղում իրեն Գովեն ամի էին ասում: Ասացի, սա փաստորեն Հայաստանի վերջին տունն է: Երբ ինձ թույլ տվեցի ասել, որ փաստորեն սա Հայաստանի վերջին տունն է,  այդ մարդը 75-80 տարեկան, գուցե ավելի, ինձ ուղղեց, ասաց, ո՛չ, սա Հայաստանի առաջին տունն է: Եվ մենք եկել ենք այսօր ասելու, որ Այգեպար գյուղի այդ բնակչի նախադասությունն այսօր դարձել է պետական քաղաքականություն: Եվ այդ քաղաքականությունն իրականացվելու է հետևողականորեն:

Եվ ուրեմն շնորհակալ եմ ձեզ, սիրում եմ բոլորիդ, խոնրահվում են բոլորիդ առաջ և հպարտանում եմ բոլորովդ:

Կեցցե՛ Տավուշի հերոսական ժողովուրդը», - եզրափակեց վարչապետը։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

18:12
Արծիվի թևեր կոչվող հատվածում տեղադրվել են նոր արագաչափեր
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է՝ հաշվի առնելով, որ սահմանված երթևեկության առավելագույն արագության պահպանման նկատմամբ լուսանկարահանող...
Աղբյուր` Panorama.am
18:00
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով
Երևան քաղաքում մայիսի 2-ին երեկոյան ժամերին, 3-7-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 2-ի երեկոյան ժամերին, 3-4-ին՝ ինտենսիվ,...
Աղբյուր` Panorama.am
17:51
Մասիսում արագ քշելու մասին դիտողությունն ավարտվել է մահակներով ծեծով
Ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ապրիլի 30-ի ժամը 22.20-ին  զանգած տղամարդը հայտնել էր, որ Մասիս...
Աղբյուր` Panorama.am
17:46
ԱՄՆ Կոնգրեսում առաջարկվել է 200 մլն դոլար տրամադրել արցախցիների օժանդակության համար և օգնել Հայաստանի պաշտպանունակությանը
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 66 անդամներ նույն պալատի հատկացումների հանձնաժողովի ղեկավարներին կոչ են արել 200 միլիոն դոլար հատկացնել...
Աղբյուր` Panorama.am
17:45
Նազենի Հովհաննիսյան. Սիրտս էնքան նեղ է
Դերասան, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Բագրատ Սրբազանի լուսանկարն ու գրել. «Տավուշի գյուղերը...
Աղբյուր` Panorama.am
17:43
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
«Ժողովրդին ներողություն կասեք մեր փոխարեն, որ չկարողացանք գալ այս լարված պահին»,- ասաց Բագրատ Սրբազանը։
Աղբյուր` Panorama.am
17:28
Պետությունն այս դեպքում ունի կոնկրետ պարտավորություններ. ՄԻՊ-ը՝ կիրանցիների սեփականության իրավունքի մասին
Ազգային ժողովի նիստում ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանը ՄԻՊ Անահիտ Մանասյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ տեղեկություն ունի Կիրանցում այսօր...
Աղբյուր` Panorama.am
17:16
Պարզվել են ԶՈւ «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները
Զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
Աղբյուր` Panorama.am
17:13
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
«Հասկացել եմ, որ ինչ կատարվում է Տավուշում, այս շենքից է որոշվում և այստեղ չփոխելու դեպքում, տեղի է ունենալու այն, ինչ պլանավորել են, իսկ...
Աղբյուր` Panorama.am
17:02
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
«Այն շարժումը, որը ծավալվում է այսօր Տավուշում այլևս ազգային-ազատագրական պայքար է»,-ասում է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան,...
Աղբյուր` Panorama.am
17:02
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների կողմից նամակը է ուղղվել Հայաստանում ԱՄՆ, Ֆրանսիա, Միացյալ Թագավորության...
Աղբյուր` Panorama.am
16:49
Ղրղզստանում տոնի ժամանակ առանց վարորդի բեռնատարը վրաերթի է ենթարկել 29 երեխայի
Ղրղզստանի հարավում զանգվածային միջոցառման ժամանակ պաղպաղակով բեռնված  առանց վարորդ բեռնատարը վրաերթի է ենթարկել 29 երեխայի։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
16:29
Ստեփան Դանիելյան. Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Ըստ Առնոլդ Թոնբիի, քաղաքակրթությունները, մեր կողմից ավելացնենք ազգերն, անգամ անհատները,...
Աղբյուր` Panorama.am
16:21
Ինչպես են բերման ենթարկել կիրանցիներին
«Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժումը տեսանյութ է հրապարկել, թե ինչպես են առավոտ շուտ բերման ենթարկել  Կիրանց գյուղի...
Աղբյուր` Panorama.am
16:10
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
«Դատախազության տարեկան զեկույցում իմ հետ կապված զրպարտություն և կեղծիք է տեղ գտել»,-դատական նիստի ավատից հետո այսօր հայտարարեց ՀՀԿ...
Աղբյուր` Panorama.am
16:10
Եթե 33 տարի առաջ ադրբեջանական օմոնն էր, այս պահին Հայաստանի զինանշանն իրենց համազգեստի վրա ոստիկաններն են. Կրպեյան
«Կիրանց տանող ճանապարհին եմ։ Տեսնում եք «Օղակ» երկրոդ գործողության կատարողներին։ Եթե  33 տարի առաջ ադրբեջանական օմոնն էր,...
Աղբյուր` Panorama.am
15:57
Արմեն Աշոտյան. Երևանը պետք է ոտքի կանգնի, որ Կիրանցը բարձրանա, նպատակին հասնի
«Երևանը պետք է ոտքի կանգնի, որ Կիրանցը բարձրանա, նպատակին հասնի»,-դատական նիստի ավարտին լրագրողի հնչեցրած հարցին ի պատասխան հայտնեց...
Աղբյուր` Panorama.am
15:51
Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր… Չարխչյան
«Հայր Սուրբը գերմարդկային ճիգերով զսպում էր մարմնի ցավը: Դեմքը քրտինքով էր պատվել»
Աղբյուր` Panorama.am
15:17
Սպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում. 46–ամյա տղամարդ է կալանավորվել
Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված անհրաժեշտ քննչական և վարութային...
Աղբյուր` Panorama.am
15:00
Կիրանցը բաժանում են երկու մասի, սա է սրանց սահմանազատումը, 4 գյուղ հետ ենք վերցնում, չէ՞. Գառնիկ Դանիելյան
«Տեսեք թե ինչպես են սահմանազատում, գյուղը բաժանում են երկու մասի, սա է սրանց սահմանազատումը»,-միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածում...
Աղբյուր` Panorama.am
14:27
Ոստիկանները բլոկավորում են այն հատվածները, որոնք պետք է միակողմանի հանձնվեն Ադրբեջանին. Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը մեկնելու է Կիրանց՝ տեղում հասկանալու իրավիճակը, որպես պատգամավոր տեղում...
Աղբյուր` Panorama.am
14:18
Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում
Team Telecom Armenia-ն կաջակցի Թումոյի` ժամանակակից տեխնոլոգիական կրթությունը Հայաստանի բոլոր պատանիներին հասանելի դարձնելու առաքելությանը:...
Աղբյուր` Panorama.am
14:07
Միայնակ փակել եմ միջպետական ճանապարհը. Բագրատ Սրբազան
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին, ում ոստիկանները թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց գյուղ, միայնակ նստել է փողոցի...
Աղբյուր` Panorama.am
14:02
Ոստիկանական գվարդիան ձևավորելու համար կլուծարվեն մի շարք ստորաբաժանումներ
«Սահմանվող կարգավիճակով Ոստիկանական գվարդիան լինելու է մաքուր ոստիկանական ստորաբաժանում՝ վերացնելով վերջինիս երկակի...
Աղբյուր` Panorama.am
13:54
Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը
Սոցիալան ցանցերում տարածվում է տեսանյութ, որտեղ ադրբեջանցի դիմակավորված սահմանապահներն ադրբեջանականդրոշի ներքո ասում են. «Ներկայումս...
Աղբյուր` Panorama.am
13:52
Այս իշխանությունը Հայաստանը դարձնելու է «քպստան». Մինասյան
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը համոզված է, որ այսօր ոստիկանական ուժերի կողմից անհամաչափ ուժ է...
Աղբյուր` Panorama.am
13:38
Հենց գալիս է տրամպլինով թռնելու պահը՝ մեր սիրելի տնտեսվարողները արգելակները միացնում են. Նիկոլ Փաշինյան
«Հիմա շրջանառության հարկը 120 մլն է, և եթե տնտեսվարողները մինչև այդ թիվն են հասնում, վճարում են շրջանառության հարկ, դրանից ավել արդեն...
Աղբյուր` Panorama.am
13:33
ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները դեսպաններին հրավիրել են փակ հանդիպման
Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները Հայաստանում հավատարմագրված դեսպաներին, միջազգային...
Աղբյուր` Panorama.am
13:02
Գառնիկ Դանիելյանին հաջողվել է հասնել Կիրանց
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը կարողացել է շրջանցել ոստիկանական ուժերին և միանալ Կիրանցում գտնվող...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց
11:43 02/05/2024

Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}