«Հրապարակ». Գյումրիում սպասվող աննախադեպ ներդրումները խոստումից գործի չվերածվեցին
«Հրապարակ» թերթը գրում է. «Հեղափոխությունից հետո Գյումրիում սպասվող աննախադեպ ներդրումներն այդպես էլ խոստում մնացին. բացի 1-2 ժամանցի կենտրոնից, վերջին 2 տարում ոչինչ չի ստեղծվել:
Վերջին խոշոր ներդրումը նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի «Ֆլորենս» հյուրանոցն էր և «Կումայրի» պատմական կենտրոնի ծրագրի շրջանակներում Ռուսթավելի ու հարակից փողոցների բարեկարգումը` նախշազարդ սալիկապատմամբ: Կարապետյանների ընտանիքը խոստացած 500 հազար դոլարի փոխարեն մոտ երկու անգամ ավելի` շուրջ 1 մլն դոլարի ներդրում է արել, և ծրագիրն ավարտվել է:
Միայն մի փողոց էր մնացել, որ պետք է Ռուսթավելու նման սալիկապատեին, դա էլ անցյալ տարի Նիկոլ Փաշինյանի այցից առաջ շտապ ասֆալտապատել են, որ վարչապետի այցի օրը ցուցադրելու և բացելու բան ունենան: Դրանով, սակայն, խախտել են Գյումրու պատմական միջուկի` Կարապետյանների նախատեսած սալիկապատման գաղափարը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Մելքոնյան. Եկեղեցու, սրբազանների ակտիվացումը ցույց է տալիս, որ գտնվում ենք խորը ճգնաժամի մեջ