Արաբագետ. Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ստվերային միջնորդական ջանքերը, կարծես, արդյունավետություն են խոստանում
Արաբագետ Արմեն Պետրոսյանը գրում է.
«Մերձավորարևելյան տարածաշրջանում տարաբնույթ հիմնախնդիրների կարգավորմանն ուղղված ԱՄՆ-ի ակտիվ ստվերային միջնորդական ջանքերը, կարծես, շոշափելի արդյունավետություն են խոստանում հերթական կնճռոտ խնդրի առնչությամբ ևս։
Խոսքը Իսրայել-Լիբանան ջրային սահմանների վերջնական փոխհամաձայնեցման մասին է։ Ի դեպ, այս խնդիրը «Հիզբալլահ» շիայական կազմակերպության դերակատարման սահմանափական և ներքին արմատական բարեփոխումների վերաբերյալ պահանջների հետ միասին կազմում է ԱՄՆ-ի կողմից Լիբանանի տնտեսական ապամեկուսացման հիմնական նախապայմանների շղթան։
Ըստ ԱՄՆ-ի պետքարտուղարի՝ Մերձավոր Արևելքի հարցերով օգնական Դևիդ Շենքերի՝ Վաշինգտոնը նախապատրաստել է համապատասխան բանակցային շրջանակաները, և մոտ ապագայում արդեն կարելի է իրական առաջընթաց ակնկալել նշված ուղղությամբ։
Եթե Լիբանանի համար այս դժվարին ժամանակահատվածում այս խնդիրը ևս հանգուցալուծվի(մեծ հավանականությամբ՝ առավելապես հօգուտ Իսրայելի), ապա դա ավելի կխթանի Բեյրութի արտաքին տնտեսական ապամեկուսացման գործընթացը, որը լիբանանյան ճգնաժամի հանգուցալուծման առանցքային բաղադրիչներից է»։
Հարակից հրապարակումներ`
- Արաբագետ. Լիբանանի վերջին զարգացումները և հայկական հնարավորությունները
- Արաբագետ. Եթե գործընթացը չունենար հակաիրանական ուղղվածություն, ապա կարելի էր հրապարակայնորեն ողջունել այն
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին